TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Չինաստանում մայրը սմարթֆոնի պատճառով չի նկատել, որ երեխան խեղդվում է

12:33 31.08.2018

Չինական Ֆուչժոու քաղաքում մայրը մեկ տարեկան երեխայի ծննդյան տարեդարձը նշելու համար նրա հետ լողավազան է այցելել: Այցելությունը փոքրիկի համար ճակատագրական է եղել, երեխան դուրս է եկել փրկօղակից և խեղդվել, հաղորդում է The Daily Mail-ը: Մայրը, որը բջջային հեռախոսով էր զբաղված, շուրջ 1,5 րոպե հետո է նկատել, որ երեխան խեղդվում է: Երբ մայրը նկատել է, որ […]

̰
Քաղաքական գովազդը կհավաստագրվի Twitter-ում

12:26 31.08.2018

Twitter ընկերությունը հայտարարություն է տարածել ըստ որի՝ այժմ ԱՄՆ-ի տարածքի միկրոբլոգներում քաղաքական գովազդն անհրաժեշտ կլինի հավաստագրել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Twitter-ի բլոգը նշում է, որ գովազդատուները այսուհետ պետք է հատուկ հայտ ներկայացնեն: ԱՄՆ-ի քաղաքացիները որևիցե քաղաքական թեկնածուի կամ կուսակցության օգտին քարոզելու համար ստիպված են լինելու  Ամերիկայի տարածքում հաստատել նրանց գտնվելու վայրը: Հատկանշական է, որ զանգվածային լրատվամիջոցները, որոնք […]

̰
Մահացել է Marvel Comics-ի հեղինակներից Գարի Ֆրիդրիխը

12:20 31.08.2018

75 տարեկանում մահացել է Marvel Comics-ի հեղինակներից մեկը՝ Գարի Ֆրիդրիխը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ կոմիքսների հեղինակը մահացել է Պարկինսոնի հիվանդության սրացման պատճառով: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը «Ուրվական հեծյալ»-ն է: Ֆրիդրիխը կոմիքսներ սկսել է ստեղծել 1960-ականների սկզբից:    

̰
Վարշավայում կինը ծննդաբերել է մետրոյի կայարանում

12:09 31.08.2018

Կինը ծննդաբերել է Վարշավայի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում: Այս մասին հայտնում է ТСН-ն: «Երկունքի ցավերն սկսվել են գետնանցումում: Այդ պաատճառով էլ կինը ծննդաբերել է հենց կայարանում: Նրան օգնել են ամուսինը և ոստիկանության երկու աշխատակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ փոքրիկը ծնվել է առանց բարդությունների: Հիմա Վարշավայի մետրոպոլիտենում մտածում են՝ ինչպես նշեն այդ ուրախ […]

̰
3D պրինտերի շնորհիվ կույր զույգը կարողացել է «տեսնել» իրենց դեռ չծնված երեխային

12:04 31.08.2018

3D պրինտերի շնորհիվ արգենտինացի կույր ծնողները կարողացել են, այսպես ասած, տեսնել իրենց դեռ չծնված երեխայի դեմքը: Մարիո Պելիզերիի գլխավորությամբ բժշկների թիմը հետևյալն է արել՝ նրանք երեխայի դեմքի սոնոգրաֆիկ պատկերը տպել են 3D պրինտերով, որից հետո ապագա ծնողները կարողացել են շոշափել այն՝ հնարավորություն ունենալով պատկերացում կազմել դեռ չծնված երեխայի դեմքի մասին: Դա արվել է կնոջ՝ 18 ամսական […]

̰
Նոր Apple սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին

11:41 31.08.2018

Համացանցում հայտնվել են iPhone XS սմարթֆոնների Apple Watch ժամացույցների գովազդային նկարները:  Սեպտեմբերի 12-ին տեղի կունենա նոր ապրանքատեսակների պաշտոնական ներկայացումը: Այդ մասին գրում է MacDigger-ը: Հայտնի է, որ շնորհանդեսին ցուցադրվելու է երկու iPhone՝ OLED էկրանով, դյույմը՝ 5.8 և 6.5: Ինչ վերաբերում է Apple Watch Series 4 «խելացի» ժամացույցներին, դրանց դիզայնում էական փոփոխություն չի եղել:  Այնուամենայնիվ, էկրանի չափը մեծացել է […]

̰
Բիլզերյանը խոստանում է պայքարել Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքների դեմ

11:14 31.08.2018

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է People ամսագիրը: Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի […]

̰
Հնդկաստանում առկա է դիվանագետների աղետալի պակաս

08:24 31.08.2018

Հնդկաստանը դիվանագետների լուրջ պակաս ունի։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում հայտարարել է  Հնդկաստանի նախկին փոխարտգործնախարար, արտաքին հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Շաշի Թհարուրը։ «Դա նորմալ չէ հավակնություններ ունեցող Հնդկաստանի նման երկրի համար»,-ասել է նա։ Հնդկական կողմի ներկայացուցչի հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի կողմից երկիր կատարելիք առաջիկա այցի համատեքստում։ Մոտ […]

̰
ԱՄՆ նախագահը սպառնացել է դուրս բերել երկիրն Առևտրի համաշխարհային կազմակերպությունից

08:15 31.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, գրում է Bloomberg-ը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը դուրս կգա ԱՀԿ-ից, եթե կազմակերպությունը չփոխվի դեպի լավը։ Թրամփը նաև նշել է, որ ԱՀԿ-ում երկար տարիներ շատ վատ են վարվում Վաշինգտոնի հետ։ «Եթե կազմակերպությունը չփոխվի, ես դուրս կգամ ԱՀԿ-ից»,- հայտարարել է Թրամփը։

̰
Թրամփը հիասթափվել է Էրդողանից

08:01 31.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է  թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ Թուրքիայում կալանքի տակ պահվող հոգևորական Էնդրյու Բրանսոնին առնչվող իրավիճակի ֆոնին։ Թրամփին հիասթափեցրել է հոգևորականին ազատ արձակելու հարցում Անկարայի մերժումը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Bloomberg-ի հետ հարցազրույցում։ «Ես շատ հիասթափված եմ նրանից, սակայն տեսնենք, թե ինչպես ամեն բան կդասավորվի»,-ասել է Թրամփը։ […]

̰
YouTube-ը կազմել է 2018 թվականի ամռան հայտնի հիթերի վարկանշային աղյուսակը

07:52 31.08.2018

YouTube Music ծառայությունը կազմել է 2018 թվականի ամռան ամենահայտնի երգերի վարկանշային աղյուսակը՝ հաշվի առնելով դիտումների քանակը մայիսի 28-ից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Ամենահայտնի երգը դարձել է Maroon 5 խմբի և ռեփ կատարող Cardi B-ի «Girl Like You» ստեղծագործությունը։ Տեսահոլովակն արժանացել է 728 մլն դիտման։ Երկրորդ տեղում է «Te Bote» (Remix) երգը, որը կատարում են պուերտոռիկացի […]

̰
Ֆլորիդայի ավիաբազայի տարածքում ինքնաթիռ է ընկել․ կան զոհեր

07:42 31.08.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ռազմաօդային ուժերի բազայի տարածքում քաղաքացիական փոքր ինքնաթիռի ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, խոսքը թեթևշարժիչային «Beechcraft B60» ինքնաթիռի մասին է։ Այն ընկել է «Էգլին» բազայի տարածքում, որը գտնվում է նահանգի հյուսիս-արևմուտքում։ Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք։ Այլ աղբյուրները հայտնում են 4 զոհի և […]

̰
Թրամփը հնարավոր է համարել Իրանի փլուզումն ԱՄՆ վարչակազմի գործողությունների պատճառով

07:23 31.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել այն, որ նրա վարչակազմի գործողությունները կարող են հանգեցնել Իրանի փլուզմանը։ «Երբ ես եկա այստեղ (Սպիտակ տուն), հարցն այն էր, թե նրանք (Իրանի իշխանությունները) ե՞րբ կզավթեն Մերձավոր Արևելքը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Bloomberg-ի հետ հարցազրույցում։ Նա հավելել է, որ ներկա պահին հարցն այն է, թե նրանք կվերապրե՞ն՝ հաշվի առնելով […]

̰
Հռոմի կենտրոնում եկեղեցու տանիք է փլուզվել

07:11 31.08.2018

Հռոմի կենտրոնում գտնվող Սան Ջուզեպպե-դել Ֆալեն եկեղեցու տանիքը փլուզվել է։ Meduza պորտալի հաղորդմամբ՝ տուժածների մասին տեղեկություն չկա: Փլուզման պահին եկեղեցին փակ է եղել այցելությունների համար: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել փլուզման պատճառ: Նշվում է, որ տանիքի պոկված բեկորները վնասել են եկեղեցու տակ տեղակայված անտիկ Մամերտինյան բանտը։ #Roma | Crolla il tetto della chiesa […]

̰
Հրաձգություն Տորոնտոյում

01:00 31.08.2018

Տորոնտոյի իշխանությունները հրաձգության պատճառով տարհանել են առևտրի կենտրոնը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով Տորոնտոյի քաղաքային ոստիկանությանը։ «Yorkdale առևտրի կենտրոնում կրակոցներ են լսվում։ Ոստիկանության աշխատակիցները հաստատում են հրաձգության փաստը։ Առևտրի կենտրոնը տարհանված է»,- ասված է իրավապահների թվիթերյան հայտարարության մեջ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հաղորդվում է առնվազն երկու կասկածյալի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, անցած ամիս […]

̰
Ժերար Դեպարդիեն մեղադրվում է սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ

00:42 31.08.2018

Ֆրանսիացի 22-ամյա դերասանուհին 69-ամյա դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրել է սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Նա այդ մասին բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այս ամիս՝ Դեպարդիեի փարիզյան բնակարանում։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։ Դերասանի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ծանոթ է այդ աղջկա հետ, սակայն հերքում է նրա հանդեպ […]

̰
Թուրքիայում ձյուն է տեղացել

22:13 30.08.2018

Զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին Կարսում ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդում է Merkez TV-ն: Անակնկալ տեղումները փակել են հանգստավայրեր տանող ճանապարհները։ Օդերևութաբանները գրանցել են օդի ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև +7 աստիճան:

̰
Թրամփը կոչ է արել աշխատանքից հեռացնել CNN-ի ղեկավարին

21:16 30.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է` կողմ է, որ աշխատանքից հեռացվի CNN հեռուստատեսության ղեկավար Ջեֆ Զաքերին. այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է թվիթերյան իր էջում: The hatred and extreme bias of me by @CNN has clouded their thinking and made them unable to function. But actually, as I have always said, this has been going on for […]

̰
Եթովպիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել. կա 18 զոհ

21:09 30.08.2018

Եթովպիայում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ, տեղեկացնում է AP-ն: Նշվում է, որ ուղղաթիռը մեկնում էր Դիրե- Դաուա քաղաքից դեպի Դեբրե-Զեյթ: Ըստ նախնական տեղեկությունների՝  բոլոր զոհերը եղել են զինծառայողներ:  

̰
Թուրք լրագրողը դատի է տվել Թուրքիային

20:47 30.08.2018

Թուրքական gazeteduvar.com.tr կայքի տեղեկություններով՝ գերմանական Die Welt թերթի թղթակից, Գերմանիայի քաղաքացի Դենիզ Յուջելը դատի է տվել Թուրքիային՝ 1 մլն թուրքական լիրայի չափով բարոյական փոխհատուցում պահանջելով անհիմն կալանքի համար: Նշենք, որ Յուջելը մեկ տարուց ավելի գտնվել է թուրքական բանտում:  Նրա փաստաբան Վեյսել Օքն արդեն դիմել է Ստամբուլի   առանձնակի ծանր հանցագործությունների հարցերով դատարան։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած հայտարարության […]

̰
Կայացել է ՀՀ – ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

19:57 30.08.2018

Այսօր կայացել է ՀՀ – ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրել են  ՀՀ – ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից, փոխվարչապետը […]

̰
Ֆրանսիայի հակակոռուպցիոն ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Վեոլիայի» դեմ

19:48 30.08.2018

Ֆրանսիայի հակակոռուպցիոն ոստիկանությունը հետաքննություն է սկսել ֆրանսիական միջազգային «Վեոլիա» ընկերության  դեմ՝ պարզելու, թե արդյոք ընկերությունը տեղյա՞կ է Ռումինիայում գործող իր դուստր ընկերության՝ «Ապա Նովա»-ի ենթադրյալ կոռուպցիոն գործողություններից: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի միջազգային ռադիոն: Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննությունը սկսել է անցած տարվա նոյեմբերին՝ առևտրական արհմիության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Տոուլիի իրավաբանական բողոքի հիման վրա: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Ապա Նովա» […]

̰
Նորվեգիայում նախարարը հրաժարական է տվել հանուն կնոջ

19:45 30.08.2018

Նորվեգիայի տրանսպորտի և կապի նախարար Կեթիլ Սուլևիկ-Օլսենը որոշել է թողնել իր պաշտոնը, որպեսզի հնարավորություն տա կնոջը սեփական կարիերայով զբաղվելու: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: «Հիանալի էր զբաղեցնել տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Ես մեծ հաճույքով կշարունակեի զբաղեցնել այդ պաշտոնն իմ ամբողջ կյանքում, սակայն ես հասել եմ այն կետին, երբ եկել է ժամանակը, որպեսզի իմ կինը […]

̰
Իրաքում 18 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից

19:28 30.08.2018

Իրաքի հարավային հատվածում գտնվող Բասրա քաղաքում խմելու ջրից առնվազն 18 հազար մարդ թունավորվել է, տեղեկացնում է  Аnadolu-ն: Նշվում է, որ քաղաքում համապատասխան քիմիական սարքավորումների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել  ջրի աղտոտվածության աստիճանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 18 հազար մարդու մոտ գրանցվել են սրտխառնոց և փսխումներ: Երկրի խորհրդարանական կոմիտեն իր հերթին նշել է, որ եթե խնդրի կարգավորման համար […]

̰
Բաքվի հրահանգով հայկական դիրքերին ԱԹՍ-ով հարվածած իսրայելցիներին մեղադրանք կառաջադրվի

18:27 30.08.2018

Ադրբեջանի զինվորականների հորդորով սեփական նախագծման մահապարտ անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ բաց թողնելու և դրանով իսկ սարքերի մարտունակությունը ցուցադրելու համար իսրայելցի մասնագետներին պատիժ է սպասվում։ Իսրայելի ՊՆ-ի, ոստիկանության և դատախազության միացյալ հետաքննությունը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են […]

̰
Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ղրղըզստան

18:04 30.08.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Ղրղըզստան: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Էրդողանը Ղրղըզստանում կլինի սեպտեմբերի 1-2-ին, նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրավերով։ Աղբյուրը նշում է, որ երկու երկրների նախագահները կմասնակցեն Թուրքիայի և Ղրղըզստանի միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 4-րդ նիստին, կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու տարածաշրջանային […]

̰
Մյանմարում ավելի քան 63 հազար մարդ է տարհանվել ջրամբարի փլուզման հետևանքով

17:56 30.08.2018

Մյանմարի կենտրոնական շրջանում ոռոգման ջրամբար է փլուզվել, որի հետևանքով հեղեղվել է ավելի քան 85 գյուղ: Այս մասին հայտնել է BBC-ն: Տեղի ունեցածի հետևանքով 2 մարդ համարվում է անհետ կորած: Ավելի քան 63 հազար մարդ էլ տարհանվել է: Հեղեղումների պատճառով վնասվել է երկրի կենտրոնական կամուրջը: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Նշենք, որ Մյանմարում շաբաթներ շարունակ չէին դադարում […]

̰
Զախարովան մեկնաբանել է Արցախյան հիմնահարցի մասին Անգելա Մերկելի հայտարարությունը

17:29 30.08.2018

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևանում արած հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստ է գործնական աջակցություն ցուցաբերել Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող կողմերին։ «Ես կարծում եմ, որ դա պետք է որոշեն անմիջապես հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված կողմերը։ Ամեն բան պետք է արվի կարգավորման ձևաչափերի արդյունավետությունը հասկանալով։ Այս գործոնների […]

̰
Հունաստանում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

17:25 30.08.2018

Հունաստանում հուլիսի վերջին բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով այդ երկրի հրշեջ ծառայության տարածած հաղորդագրությունը: «Արևելյան Ատտիկայում հրդեհի զոհերի թիվը հասել է 98-ի: Ատտիկայի հիվանդանոցում այս պահի դրությամբ 15 մարդ մահացել է»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ զոհերից 83-ի ինքնությունը պարզվել է: […]

̰
Վրաստանի հինգ քաղաքացիներ դատվում են Իտալիայի ՆԳ նախարարի ծնողների տունը թալանելու համար

15:50 30.08.2018

Իտալական Corriere della Sera թերթի հաղորդմամբ՝ օգոստոս ամսին հինգ հոգանոց վրացիների հանցավոր խումբը Միլան քաղաքում ավազակային հարձակումներ է գործել՝ թալանելով 8 բնակարան, այդ թվում՝ Իտալիայի ՆԳ նախարարի ծնողների տունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ վրացի գողերը օգոստոսի 14-15-ի գիշերը նախարար Մաթեոս Սալվանի ծնողների տուն են ներխուժել և թալանել այն: Գողության մեջ կասկածվող վրացիներին ոստիկանությունը ձերբակալել էր օգոստոսի 27-ին՝ […]

̰
BACK_TO_TOP