19:57 30.08.2018
Այսօր կայացել է ՀՀ – ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ – ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից, փոխվարչապետը նիստի բացման խոսքում նշել է, որ համաձայնագրի կիրարկման արդյունքում բոլոր ոլորտներում կիրականացվեն մեծ նշանակություն ունեցող բարեփոխումներ, և մաղթել է հանձնաժողովին ակտիվ ու արգասաբեր աշխատանք: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել շահագրգիռ մարմինների կողմից նախապատրաստական փուլում տարվող աշխատանքները՝ հույս հայտնելով, որ մշակված նախնական փաստաթղթերը կօգնեն հանձնաժողովին պատշաճ կերպով կատարելու իր առջև դրված խնդիրները:
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը զեկուցել է ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների ընթացքի և ժամանակացույցի նախագծի մասին, ինչից հետո հանձնաժողովի անդամները քննարկել և հաստատել են ճանապարհային քարտեզի մշակման հստակ ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի՝ մինչև տարեվերջ իրավական ակտի տեսքով պետք է հաստատվի ԵՄ կողմի հետ համաձայնեցված համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզը:
Այսօրվա նիստի օրակարգում էին ճանապարհային քարտեզում ներառվող՝ շրջակա միջավայրին և կլիմայի փոփոխությանն առնչվող միջոցառումները, որոնց վերաբերյալ զեկուցել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Զեկույցին հաջորդել է քննարկումը հարց ու պատասխան ձևաչափով: Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ հանձնաժողովի անդամների կողմից բարձրաձայնված առաջարկությունները և հետագա նիստերի ձևաչափերը:
14:15 08.05.2025
Անհետ կորածը հայտնաբերվել է14:03 08.05.2025
Թրամփը խնդրել է Էրդողանին միջնորդ լինել Ուկրաինայի հարցում․ HürriyetԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նրան միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Այս հայտարարությունը թուրքական Hürriyet թերթում հրապարակված սյունակում արել է դրա հեղինակ Աբդուլքադիր Սելվին՝ հղում անելով աղբյուրներին։ Էրդողանը, ինչպես նշում է լրագրողը, «դրական արձագանքեց միջնորդության այս առաջարկին»։ Սելվին հիշեցրել է, որ Էրդողանը մնում […] ...
13:54 08.05.2025
Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում կոչ է արել պահպանել բարեկամության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ մոռացվի նրանց ընդհանուր ժառանգությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կոչ արեց պահպանել մեզ ժառանգված բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ […] ...
13:49 08.05.2025
Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս […] ...
13:35 08.05.2025
Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերինԻրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...
13:23 08.05.2025
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
13:05 08.05.2025
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՄայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...