00:00 04.10.2018
ԱՊՀ-ի և Եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի խոսքեր՝ Ռուսաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն:
«Ադրբեջանի քաղաքականության ու պատգամավորի ցանկության միջև մեծ տարբերություն կա: Իհարկե, խորհրդարանում կան որոշ անկեղծ պատգամավորներ, որոնք ցանկանում են իրերն իրենց անուններով կոչել: Այդպիսի մարդիկ, իմ կարծիքով, այնքան վտանգավոր չեն, որքան նրանք, ովքեր պատմում են Ռուսաստանի հետ հիանալի հարաբերությունների մասին, իսկ հետո պատրաստ են մեզ վրա բարդել բոլոր մեղքերն ու խնդիրները»,- ասել է Զատուլինը:
Զատուլինը նաև նշել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, իսկ պատերազմի հրահրումը կարող է վատ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա:
«Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում գնալ կոմպրոմիսի, ցանկանում է վերցնել իր ուզածը ռազմական գործողությունների սպառնալիքների գնով: Մենք դրանով բացարձակապես հետաքրքրված չենք: Մեր ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանխելուն: Եվ նման հարաբերություններում դառնում ենք Ադրբեջանի քաղաքական շրջանակների հակառակորդը: Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին ցանկանում է լինել»,- ասել է Զատուլինը:
Ավելի վաղ РУСАРМИНФО-ն հայտնել էր, որ ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է՝ Ռուսաստանը «օկուպացրել է Ադրբեջանի հողերը» Լեռնային Ղարաբաղում:
12:48 07.05.2025
Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՄայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։ Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են […] ...
12:42 07.05.2025
Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵրևանում մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...
12:36 07.05.2025
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել էԺամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով […] ...
12:28 07.05.2025
Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ինԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը և Կիևի հետ սկսի էական բանակցություններ արդեն 2025 թվականին։ «Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի՝ մեր միությանը անդամակցելու ուղին։ Սա միայն Ուկրաինայի ձգտումը չէ։ Այն կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ուկրաինայի հետ՝ անդամակցության բանակցությունների […] ...
12:22 07.05.2025
Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվելՀՀ կառավարությունը հանդես է եկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությոմբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից […] ...
12:15 07.05.2025
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարարՀայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։ «Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա […] ...