16:00 15.09.2018
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասսելբորնը դուրս է եկել ափերից՝ լսելով Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի ելույթը Ավստրիայում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ուրբաթ Վիեննայում անցկացվում էին բանակցություններ ներգաղթյալների խնդրի հետ կապված, որին մասնակցում էին ԵՄ ներքին գործերի նախարարները: Միջադեպը տեղի է ունեցել լրատվամիջոցների համար փակ քննարկումներից մեկի ժամանակ: Տեսանյութն էլ անձամբ […]
15:54 15.09.2018
Բաշկիրիայում (Բաշկորտոստան) բախվել են մարդատար ավտոմեքենան և ավտոբուսը: Պատահարի հետևանքով մահացել է մեկ մարդ, մեկն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասովածքներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:30-ին: Միմյանց են բախվել ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենան և «ԼիԱԶ» ավտոբուսը, որի ուղևորները երեխաներ էին: ՎԱԶ-2109-ի ուղևորը մահացել […]
15:34 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին: Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: ՀՀ վարչապետին պարբերականը ներկայացրել է նաև որպես «Թավշյա հեղափոխության առաջնորդ»: – Իշխանության գալուց չորս ամիս անց` Հայաստանում ի՞նչ եք կարողացել փոխել: – Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: […]
15:09 15.09.2018
Փարիզում Իրանի դեսպանատան պատերի մոտ սեպտեմբերի 14-ին բողոքի ակցիա է կազմակերպվել, որի նախաձեռնողը եղել է «Կոմալա» կազմակերպության կողմնակիցների խումբը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ցուցարարները կոտրել են դեսպանատան ապակիները, պատերին իրանական ռեժիմին քննադատող կարգախոսներ գրել: Դեսպանատան վրա հարձակվել է ահաբեկչական կազմակերպության մոտ 15 կողմնակից: Իրանական պետական հեռուստատեսության հաղորդմամբ`ոստիկանությունը տեղեկացված է եղել բողոքի ակցիայի մասին, […]
15:00 15.09.2018
Ուկրաինական հանրահայտ «Օկեան Էլզի» խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկը հաղորդել է, որ պատրաստ է մտնել քաղաքականություն, սակայն իր վերջնական որոշման մասին կհայտարարի փոքր-ինչ ավելի ուշ, տեղեկացնում է РИА Новости-ն: YES համաժողովի ընթացքում հնչած հարցին, թե պատրաստ է Վակարչուկը հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, նա պատասխանել է. «Այս ճանապարհի վրա սա ամենահեշտ մարտահրավերը չի լինի, եթե մտնես այս քաղաքական խաղի […]
13:53 15.09.2018
Էլեկտրոնային գրառումների ու դրանց գաղտնաբառերի մեծ ցուցակ է հայտնաբերվել համացանցում: Այս մասին հայտնում է ավստրալացի հետաքննող Թրոյ Հանթը՝ իր բլոգում: Նշվում է, որ հայտնաբերված տվյալների թիվը հասել է 42 միլիոնի: Ամբողջ տեղեկատվությունը հրապարկել է kayo.moe անվճար էջում: Հանթը հայտնում է, որ նման հարձակումներ իրականացվում են credential stuffing հաքերային գործիքով: Արդյունքում հավաքվում է միանման հսկա տեղեկատվություն, […]
13:50 15.09.2018
Ավստրիայի ներքին գործերի նախարար Հերբերտ Կիկլը կողմ է արտահայտվել, որ իշխանությունները ստուգեն ապօրինի ներգաղթյալներին՝ մինչ ափ հասնելը նրանց ապաստանի տրամադրման համար: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: «Կարելի է ստուգումներ իրականացնել հենց նավում»,- ասել է Կիկլը` իր իտալացի գործընկեր Մատեո Սալվինիի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: Նախարարի խոսքով՝ «ավելի լավ է ստուգումներ անցկացնել Եվրոպայի արտաքին սահմանին, […]
13:00 15.09.2018
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը իր կնոջ՝ Սերենա Ուիլյամսի մասին Herald Sun պարբերականի արած լուսանկարը քննադատել է, տեղեկացնում է «Советский спорт»-ը: «Ես ապշած էի, երբ իմացա, որ այն հրատարակության ղեկավարը, որը տպագրել է ռասիստական և կնատյաց ծաղրանկար իմ կնոջ մասին, Male Champion of Change խմբի անդամ: Ի՞նչ է սա, նույնպես նմանատիպ սատիրա է»,- գրել է […]
12:35 15.09.2018
Մեքսիկայի մայրաքաղաքում վաղ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ մահացել է, իսկ 7-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է RIANovosti լրատվական գործակալությունը: Դեպքի ականատեսները պատմել են, որ հանցագործները եկել են մոտոցիկլետներով: Նրանք հագել էին մարիաչի երաժիշտների հագուստ և կրակ են բացել Գարիբալդի հրապարակում զբոսնող մարդկանց ուղղությամբ: Նշվում է, որ զոհերից […]
11:51 15.09.2018
ԱՄՆ-ի արևելյան ափերին է մոտեցել «Ֆլորենս» փոթորիկը: Այն արդեն հասցրել է խլել 5 մարդու կյանք: Ավելի քան 1.7 միլիոն մարդ տարհանվել է, իսկ 900 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Էլեկտրականության հետ խնդիրներ առաջացել են Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Բոստոն, Քոնեկտիկուտ, Նյու Յորք նահանգներում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրը նշում է, որ Մասսաչուսեթսում և Ռոդ […]
11:29 15.09.2018
Ռուսաստանի դեմ 6 ամսով, մինչև 2019 թվականի մարտի 15-ը, պատժամիջոցներ կիրառելու մասին Եվրամիության խորհրդի որոշումը ուժի մեջ է մտել: ԵՄ խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 14-ին, Եվրամիության պաշտոնական տեղեկագրում: Փաստաթղթում նշվում է, որ որոշումը ուժի մեջ է մտնում Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ վեց ամիս […]
11:20 15.09.2018
Աֆղանստանի արևմտյան հատվածում 5 մարդ է զոհվել ռազմական ուղղաթիռի վթարի պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Դեպքը տեղի է ունեցել Ֆարահ նահանգում: Ըստ տեղեկությունների՝ վթարային վայրէջք կատարող ուղղաթիռի ուղղությամբ կրակել են «Թալիբան» շարժման զինյալները: Ուղղաթիռի բոլոր 4 ուղևորները և օդաչուն մահացել են: Ֆարահ նահանգի քաղաքապետ Նասեր Մեխրին էլ […]
10:45 15.09.2018
Ինդոնեզիայի ափերի մոտ գտնվող նավերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 10 մարդ: Այս մասին հաղորդել է Ria Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Синьхуа-ին: Գործակալության տվյալներով՝ փրկարարական գործողության ժամանակ հաջողվել է փրկել 126 մարդու: Պատահարի պատճառները հայտնի չեն:
10:32 15.09.2018
Ռուսական ռազմանավերը զորավարժություններ են սկսել Բերինգի ծովում, որը բաժանում է Ռուսաստանը Ալյասկայից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններում մեկնարկել էր երկրի պատմության մեջ, 1981-ից ի վեր, խոշորագույն զորավարժությունը, որին մասնակցում է 300 հազար զինծառայող, 36 հազար տանկ, զրահապատ և այլ մեքենաներ, 80 ռազմանավ և այլ […]
08:27 15.09.2018
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։ «Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական […]
01:02 15.09.2018
Սիրիական Հալեպ քաղաքում գրոհայինների հրաձգության հետևանքով 8 երեխա վնասվածքներ է ստացել, 1-ը` զոհվել, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն։ «Հալեպի ծայրամասերից մեկում 82մմ-անոց ականանետից կրակոցների հետևանքով տուժել են 14 խաղաղ բնակիչներ։ 11-ամյա երեխան զոհվել է, 13-ը` ներառյալ 8 երեխաները, տուժել են»,- ասել է նա։ Բացի այդ, […]
00:42 15.09.2018
Եվրոպան կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Մինսկի համաձայնությունները չեն իրականացվել, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է РИА «Новости»-ն: «Մենք բոլորս լավ գիտենք, որ մեծ առաջընթաց չի գրանցվել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել: Այս հարցը շարունակում է կարևոր մնալ: Քանի դեռ Մինսկի համաձայնություննրն […]
23:14 14.09.2018
Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ երկու պաղեստինցի է զոհվել, հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վաֆաա Յագիին։ «Վերադարձի մեծ քայլերթ»-ի բողոքի ակցիաների շարքը, որին մասնակցում է նաև անկլավի հազարավոր բնակիչներ, շարունակվում են յուրաքանչյուր ուրբաթ: «Երկու պաղեստինցի է սպանվել, այդ թվում` 14-ամյա դեռահաս, կան տասնյակ վիրավորներ», – ասել է տեղի […]
21:00 14.09.2018
The Weather Chanel ալիքում հրապարակվել է տեսանյութ, որում հաղորդավարուհին պատմում է, թե ինչպես կփոխվի ջրի մակարդակը, եթե ԱՄՆ-ում մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկը ուժեղանա: Կադրերն արվել են ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ, և լրագրողը հայտնվել է ջրի շրջափակման մեջ: Ցնցող տեսահոլովակն անմիջապես հայտնվել է Reddit-ի տասնյակում՝ հաշված ժամերի ընթացքում հավաքելով հազարավոր մեկնաբանություններ: Օգտատերերն ակնհայտորեն սարսափած են, թե ինչ […]
20:20 14.09.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին, հաղորդում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նիստի օրակարգում եղել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի […]
18:32 14.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը համաձայնել է ընդունել իր մեղքը «ռուսական գործի» վերաբերյալ, որը հետաքննվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով դատարանի նյութերը: Նշվում է, որ քաղաքական գործիչը համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգների դեմ դավադրության մասին մեղադրանքը, ինչպես նաև այն, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով […]
18:30 14.09.2018
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը ԱՄՆ-ի էլեկտրական ցանցերին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ վկայություններ ունի, հաղորդում է РИА Новости-ն: Բացի դրանից՝ ըստ նախարարի՝ վկայություններ կան նաև ԱՄՆ-ի ընտրություններին ռուսական միջամտության մասին: «ԱՄՆ-ի էլեկտրական ցանցերին ռուսական միջամտության հստակ վկայություն կա: Իմ տեսանկյունից դա անկասկած է և բացարձակ անընդունելի»,- ասել է Փերրին:
18:19 14.09.2018
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան՝ մասնակցելու այստեղ կայանալիք Comedy club փառատոնի նկարահանումներին: Այս մասին հայտնում են միջոցառման կազմակերպիչները: «Վան Դամը հատուկ Հայաստան կժամանի՝ որպեսզի մասնակցի Երևանում առաջին անգամ իրականացվող նկարահանումներին: Դրանք կկայանան սեպտեմբերի 15-ին և 16-ին «Տաշիր» ընկերության աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: 57-ամյա դերասանը մեր երկիր կժամանի որպես փառատոնի նկարահանումների պաշտոնական […]
18:08 14.09.2018
Նիդեռլանդների Ռումոնդոնի դպրոցներից մեկում 16-ամյա դեռահասը, որը զինված է եղել կացնով և հրազենով, կրակ է բացել դպրոցում, տեղեկացնում է NOS-ը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Նշվում է, որ բացի կապարից և հրազենից, տղայի մոտ նաև եղել են դանակ և խոտհնձիչ: Պատանին մտել է դպրոցի շինություն, մի քանի անգամ կրակել, իսկ հետո էլ մի քանի անգամ […]
17:30 14.09.2018
Հնդկաստանի հյուսիսում միկրոավտոբուսը կիրճն է գահավիժել: Միջադեպի հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 16-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է The Hindustan Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այդ երկրի Քիշտվար շրջանում: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից մեքենայի ղեկավարումը կորցնելը:
17:23 14.09.2018
«Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդեռլանդներում․ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը: ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիդեռլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։ Նիդեռլանդների օմբուդսմենը տեղեկացրել է, որ […]
16:56 14.09.2018
ԱՄՆ-ի Ռայթսվիլ Բիչ քաղաքում «Ֆլորենս» փոթորիկն է մոլեգում: Այս մասին ասվում է ԱՄՆ փոթորիկի ազգային կենտրոնի թվիթերյան պաշտոնական էջում: Համաձայն ստացված տվյալների՝ փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին տեղի ժամանակով 07։15-ին: Քամու արագությունը հասել է ժամում 150 կմ-ի: Հյուսիսային Կարոլինայի մի շարք բնակավայրերում մարդկանց տարհանել են, սակայն ոչ բոլորն են հասցրել ժամանակին լքել իրենց տները: Հիշեցնենք, […]
16:23 14.09.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱՊՀ երկրների փոխվարչապետների հետ այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի և ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի ուղեկցությամբ ԱՊՀ երկրների փոխվարչապետները շրջայց են […]
16:12 14.09.2018
Ֆինլադիայի Սալո քաղաքի մոմերի գործարանում բռնկված լայնամասշտաբ հրդեհի պատճառով տեղի մի շարք բնակիչներ են տարհանվել: Այս մասին հայտնում է տեղական Yle հեռուստառադիոընկերությունը՝ հղում կատարելով Ֆինլանդիայի փրկարար ծառայությանը: Հաղորդվում է, որ գործարանում ավելի քան 200 տոննա պարաֆին կա: Հրդեհի հետևանքով տեղանքում թունավոր ծուխ է տարածվում: «Կրակը շատ մասշտաբային է: Կրակը տարածվել է գործարանից դուրս ու արդեն […]