15:51 14.09.2018
Ամերիկյան լրագրության վետերան, The Washington Post -ի խմբագրակազմի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գիրքը, որը թողարկվել է սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ- ում, ռեկորդային վաճառք է գրանցել, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Simon & Schuster հրատարակչության փոխանցմամբ՝ միայն առաջին օրերի ընթացքում վաճառվել է 750 հազար օրինակ. սա աննախադեպ ցուցանիշ է 94 տարի առաջ հիմնադրված հրատարակչության համար: «Հաշվի առնելով նախնական […]
15:29 14.09.2018
Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է Մոսկվան այսօր ասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ հաշվի առնելով վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց […]
15:06 14.09.2018
Ռուսաստանի մաս կազմող Կարաչաևո-Չերկեսիա հանրապետության պետական գնումների համակարգում մրցույթ է հայտարարվել, որով իշխանությունները պատվեր են իջեցրել սոցցանցային տարբեր օգտահաշիվներ ստեղծելու, գրառումներ կատարելու, «սադրիչ» կամ ազգամիջյան հակամարտությունների մղող տեղեկություններին արձագանքելու համար։ Այլ կերպ ասած՝ «Ինտերնետում պրոֆիլակտիկ աշխատանքների կազմակերպում» անվանման ներքո ֆեյքեր են ստեղծվելու՝ իշխանությունների համար ընդունելի տեղեկություններ տարածելու, հակադարձ քարոզչությանը հակազդելու համար։ Այս մասին գրում է […]
14:17 14.09.2018
Եվրախորհուրդը Ռուսաստանի նկատմամբ դեռ 2014 թվականին սահմանած պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2019 թվականի մարտ։ Պատժամիջոցային ցուցակի մեջ մտնող անհատների և ընկերությունների եվրոպական հաշվեհամարները, ըստ այս պատժամիջոցների, սառեցվում են, իսկ պատժված գործիչների նկատմամբ Եվրոպա այցերի սահմանափակումներ են գործում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Ցուցակի մեջ մտնում է 155 ընկերություն և 44 անհատ, որոնք պատժամիջոցների են […]
14:04 14.09.2018
Հանրահայտ Amazon ընկերության հիմնադիր, Forbes հանդեսի կողմից աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչված Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ մտադիր է 2 մլրդ դրամ հատկացնել անապահով ու անօթևան մարդկանց օգնության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ այդ նպատակով նախատեսվում է հիմնել Bezos Day One Fund հիմնադրամը, որը համագործակցելով մի շարք կազմակերպությունների հետ՝ օթևան ու սնունդ կտրամադրի […]
12:58 14.09.2018
Աֆղանստանում վերջին օրերին զինված ուժերի ներկայացուցիչներն սպանել են վեց տասնյակից ավելի զինյալի: Այս մասին հաղորդում է Tolo news-ը՝ հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը: «Վերջին 24 ժամվա ընթացքում աֆղանական զինված ուժերն իրականացրել են 114 հատուկ հանձնարարություն, իսկ օդային ուժերը 12 հարված են հասցրել երկրի տարբեր հատվածներում տեղակայված զինյալների ուղղությամբ: Գործողությունների արդյունքում սպանվել է 67 գրոհային»,- […]
12:50 14.09.2018
«Volkswagen of America»-ն հայտարարել է, որ 2019-ից սկսած՝ դադարեցնում է լեգենդար Beetle ավտոմեքենաների արտադրությունը, տեղեկացնում է korrespodent.net-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ արտադրողը մտադիր է կենտրոնանալ ընտանեկան մեքենաների վրա: «Beetle-ի կորուստն ավելի քան 7 տասնամյակ և 3 սերունդ անց շատ տարբեր զգացողություններ է առաջացնում մեքենայի բազմաթիվ երկրպագուների մոտ: Ընկերությունը ցանկանում է դառնալ ընտանեկան մեքենաների արտադրող»,- ասել […]
12:38 14.09.2018
«Ֆլորենս» փոթորիկը հասել է մինչև ԱՄՆ-ի արևելյան ափերը: Հյուսիսային և Հարավային Կարոլինայի ափամերձ քաղաքների փողոցներն ամբողջությամբ ծածկվել են ջրով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ տեղեկությունների՝ մոտ 80 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Ոստիկանությունն էլ դադարեցրել է աշխատանքը՝ բնակիչներին նախազգուշացնելով, որ մինչև փոթորկի ավարտն իրենք անհասանելի են լինելու: Ինչ վերաբերում է տեղի իշխանություններին, ապա […]
12:12 14.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Arménie-ն, այս այցը նախորդում է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Փաշինյանը երեկ արդեն հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ: Այսօր Ֆրանսիայի նախագահական նստավայրում` Ելիսեյան պալատում, կկայանա Փաշինյանի […]
08:15 14.09.2018
Սանդերսի Հարվարդի թատրոնի բեմահարթակում անցկացվել է կասկածելի արժեքով գիտական հետազոտությունների համար 2018 թվականի Շնոբելյան մրցանակների բաշխման արարողությունը։ Մրցանակներ են ստացել 10 թիմեր։ Մրցանակը յուրաքանչյուր անվանակարգի համար կազմել է 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար։ Բրիտանական Բրայթոնի համալսարանի՝ Ջեյմս Քոուլի թիմը հաղթել է «Սնուցում» անվանակարգում՝ պալեոլիթի ժամանակաշրջանում մարդակերության հետազոտման համար։ Նրանց հաջողվել է պարզել, որ այն ժամանակ դա […]
07:57 14.09.2018
Մեքսիկայի գործող կառավարությունը երկրի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի թիմի ճնշման ներքո հրաժարվել է ԱՄՆ-ից ընդունել առաջարկվող 20 մլն դոլարը՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար։ Proceso գործակալության հաղորդմամբ՝ ներկայում միջոցները գտնվում են «Մերիդայի նախաձեռնություն» հիմնադրամում։ Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ԱՄՆ-ը մտադիր է մեքսիկական իշխանություններին 20 մլն դոլար հատկացնել Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ […]
07:45 14.09.2018
«General Motors» (GM) ավտոկոնցեռնը հետ է կանչում ողջ աշխարհից մոտ 1․2 մլն մեքենա՝ ղեկի ուժեղացուցչի աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հետ կանչված մեքենաների թվում են 2015 թվականի արտադրության «Chevrolet»-ի, «GMC»-ի և «Cadillac»-ի մի շարք մոդելներ։ Կոնցեռնը բողոքներ է ստացել 30 վթարի և վնասվածքներ ստանալու 2 դեպքերի մասին։ Խնդիրը կարող է […]
07:31 14.09.2018
Ամերիկյան «SpaceX» ընկերությունը հայտնել է, որ պայմանագիր է ստորագրել աշխարհի առաջին տիեզերական զբոսաշրջիկի հետ, ով թռիչք կկատարի դեպի Լուսին։ SpaceX-ը ծրագրում է դեպի Երկրի արբանյակ տիեզերական զբոսաշրջիկների առաջին թռիչքն իրականացնել 2019 թվականի կեսերից ոչ շուտ։ Ինչպես հաղորդվում է ընկերության թվիթերյան էջում, թռիչքը կիրականացվի տևական առաքելությունների համար նախատեսված Big Falcon (BFR) հրթիռով։ SpaceX-ը սեպտեմբերի 17-ին կհայտնի […]
07:13 14.09.2018
Կոսովոյի կառավարությունը որոշում է ընդունել բանակի ձևավորման մասին՝ հավանություն տալով 3 օրինագծի։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությունը։ Կոսովոյի նախարարների կաբինետի նիստի ժամանակ ընդունվել են օրենքներ Անվտանգության ուժերի, Անվտանգության ծառաության և ՊՆ-ի մասին։ Դեմ ձայներ չեն գրանցվել։ Այժմ օրինագծերը կներկայացվեն խորհրդարանի դիտարկմանը։ Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին ասել է, որ չի իմացել կառավարության այդ […]
01:00 14.09.2018
Խոլերայի համաճարակի բռնկում է արձանագրվել Նիգերի հարավում գտնվող Մարադի նահանգում։ 55 մարդ մահացել է , հաղորդում է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը (OCHA): OCHA- ի տվյալներով` 2018 թվականի հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 10-ը հայտնաբերվել է խոլերայի 2,752 դեպք, որոնցից 55-ը` մահվան ելքով: Վարչությունը նշել է, որ հիվանդների մեծ մասը՝ 55.6 տոկոսը, […]
00:50 14.09.2018
ԱՄՆ-ում բնակվող օտարերկրացիների թիվը 1910 թվականից ի վեր հասել է ամենաբարձր ցուցանիշի, գրում է The New York Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի հրապարակված տվյալներին: Թերթը նշում է, որ եթե վերջին տասնամյակներում ներգաղթյալների մեծ մասը ասիական երկրներից է, ապա մինչ այդ ԱՄՆ-ի քաղաքացի էին դառնում, հիմնականում, Լատինական Ամերիկայից ժամանածները: 2010 թվականից ի վեր ԱՄՆ […]
00:22 14.09.2018
Ռուսական այլախոհական «Վոյնա» արտ-խմբի անդամ, Pussy Riot փանք ռոք խմբի ոչ պաշտոնական խոսնակ Պյոտր Վերզիլովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Պյոտրի ընկերները կասկածներ ունեն, որ նա թունավորվել է: Ընկերներից մեկը հայտնել է, որ Վերզիլովը կորցրել է տեսողությունը, որից հետո չի կարողացել խոսել և տեղաշարժվել: Պյոտր Վերզիլովը հայտնի դարձավ 2000 թվականին, իսկ նրա նախկին կինը՝ Նադեժդա […]
00:10 14.09.2018
Միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում: Վարորդներից մեկը նկարահանել է, թե ինչպես են օրը ցերեկով, ճամփեզրին հիջաբով կանայք միմյանց հետ կռվում, գրում է Daily Mail- ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են կանայք հարվածում միմյանց ու փորձում իրար մազեր քաշել: Միևնույն ժամանակ, կռվին մասնակցող կանանցից մեկը, ում գրկում երեխա կա, մի քանի անգամ […]
23:55 13.09.2018
Մեծ Բրիտանիայի «Պահպանողական կուսակցություն»-ն առաջին անգամ մերժել է գրանցել Ռուսաստանի դեսպանության աշխատակիցներին՝ կուսակցական ամենամյա համաժողովին ընդառաջ: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այս կերպ բրիտանական «Պահպանողական կուսակցություն»-ը ցույց է տվել, որ ռուսական կողմի ներկայությունը ցանկալի չէ: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի «Պահպանողական կուսակցության» համաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին ու կավարտվի հոկտեմբերի 3-ին: «Անկախ երկկողմ հարաբերություններից՝ տարիներ […]
23:27 13.09.2018
«Եվրատեսիլ 2019» միջազգային երաժշտական մրցույթը կանցկացվի Իսրայելի Թել Ավիվ քաղաքում: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են համերգ-մրցույթի լրատվական բաժնից: Հաղորդվում է, որ այս տարի մրցույթը նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը: Մինչև նման որոշում կայացնելը, միջոցառման կազմակերպիչները հարցում են անցկացրել Իսրայելում` թե որ քաղաքն է նախընտրելի մրցույթի անցկացման համար: Իսրայելական կողմից ներկայացվել են Երուսաղեմի […]
23:12 13.09.2018
Բելգիայի Անտվերպեն քաղաքի նավահանգստի տարածքում գտնվող թափոնների վերամշակման արտադրամասում այսօր` սեպտեմբերի 13-ին, պայթյուն է որոտացել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը: Պատահարի պատճառները հայտնի չեն: Մեկ մարդ մահացել է, 4-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ հրդեհից հետո արտադրամասը մեծ վնասներ է կրել, սակայն հարակից տարածքի բնակիչների համար այն վտանգ […]
22:57 13.09.2018
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը թվիթերյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով ԱՄՆ-ի կառավարությանը ճանաչել այն: «Ավելի քան մեկ դար առաջ, երբ աշխարհում բոլորը կենտրոնացած էին Եվրոպայում բռնկված մեծ պատերազմի վրա, տեղի է ունեցել պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը: Օսմանյան կայսրությունը և […]
22:27 13.09.2018
Աշխատանքային երկօրյա այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ: Ըստ ծրագրերի՝ նախատեսվում է, որ վաղը՝ սեպտեմբերի 14-ին, կմեկնարկեն պաշտոնական հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել Էմանուել Մակրոնի հրավերով: Հոկտեմբերին էլ Հայաստան է […]
20:57 13.09.2018
Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Բրիջիթ Մակրոնը, նկարահանվել է սերիալում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա մասնակցությամբ սերիան եթեր դուրս կգա սեպտեմբերի 15-ին: Vestiaires անվանումը կրող կատակերգական սերիալի գլխավոր հերոսները հաշմանդամություն ունեցող երկու տղաներ են՝ Ռոմին և Օսթինը: Չնայած նրանց ունեցած ֆիզիկական դժվարություններին՝ տղաները չեն կորցնում իրենց հումորի զգացումն ու իրենց շրջապատող մարդկանց ուրախացնելու ձգտումը: «Մենք գիտեինք, որ նա մեր […]
20:21 13.09.2018
Դանիայի թագավորության կազմում գտնվող Ֆարերյան կղզիների ափամերձ հատվածում մեծ թվով սպանված դելֆիններ են հայտնվել, առափնյա հատվածը պատվել է արյունով: Տեսարանը պատկերող տեսանյութը համացանցում տարածել են Sea Shepherd կենդանապաշտպան կազմակերպության ակտիվիստները: Այս մասին հայտնում է Mirror-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ դելֆինների որսը տեղացիների բազմամյա սովորույթն է: Տեղական իշխանությունները վստահեցնում են, որ դելֆինների նման սպանդը վտանգ չի ներկայացնում կենդանիների […]
19:39 13.09.2018
Ղրղըզստանում Իսիկ-Կուլի շրջանային դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ավտովթարի մեղավորին, որի հետևանքով զոհվել է «Միսիս աշխարհ-2018» տիտղոսակիր Սաննի Շաքիրովային: «Ամբաստանյալ Չինգիզ Քոնդուրբաևը մեղավոր է ճանաչվել ճանապարհա-տրանսպորտային պատահարի համար և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման»,- գրված է դատավճռում: Քոնդուրբաևին մեղադրում են նաև վթարի վայրը թողնելու համար: Վերջինս պատիժը կկրի ուղղիչ գաղութում: Նշենք, որ գեղեցկուհու մահվան […]
19:32 13.09.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանեց Փարիզ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Փաշինյանը երկօրյա այց է կատարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր […]
18:38 13.09.2018
Վերջին 70 տարիների ընթացքում մինչև 13 տարեկան ավելի քան 3.6 հազ երեխա է սեռական բռնության ենթարկվել Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր սպասավորների կողմից: Այս մասին հայտնում է Die Zeit-ը, որի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հետաքննության արդյունքում ստացված տվյալներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործում ներգրավված է 1670 հոգևորական, տուժել է 3677 երեխա: Նշվում է, որ հետաքննությունները կատարվել են […]
18:09 13.09.2018
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն աշխարհի մի շարք երկրներում նոր դեսպաններ է նշանակել: Այս մասին հայտնում է Yeni Shafac պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ փոփոխություն է կատարվել նաև Ռուսաստանում: Այսուհետ Մոսկվայում ծառայություն իրականացնող Թուրքիայի դեսպանին Հուսեին Դիրիօզին կփոխարինի Ուկրաինայում Թուրքիայի նախկին դեսպան Մեհմեդ Սամսարը: Նոր նշանակումներ են եղել նաև Ավստրիայում, Բրազիլիայում, Իսպանիայում: Փոխվել են նաև այդ […]
17:59 13.09.2018
Սիրիայի զինված բանակը ոչնչացրել է Դամասկոսի արևելյան արվարձաններում գտնվող ստորգետնյա թունելները, որոնք օգտագործել էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Բանակը ոչնչացրել է Ջոբար և Այն-Թարմա թաղամասերում ահաբեկիչների կողմից փորված թունելները: Քաղաքում լսվել են միայն պայթյունների ձայները»,- փոխանցում է աղբյուրը: