21:14 12.09.2018
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը խոսել է Եվրամիության երկրներում դոլարային վճարումները կրճատելու մասին: Այս մասին նա ասել սեպտեմբերի 12-ին՝ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հաղորդում է ЕК մամուլի ծառայությունը: Մասնավորապես, Յունկերը կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել եվրոյի չափաբաժինը միջազգային առևտրում: Այն իրագործելու ուղիները նա խոստացել է ներկայացնել մինչ տարեվերջ: «Աբսուրդ է, որ Եվրոպան էներգակիրների ներմուծման 80% […]
21:00 12.09.2018
Մեծ Բրիտանիային չի հաջողվում ստրկավաճառներից պաշտպանել հազարավոր երեխաների, կարծում են Anti-Trafficking Monitoring Group միջազգային բարեգործական կազմակերպությունում, գրում է Reuters- ը: Ըստ ժամանակակից ստրկավաճառության դեմ պայքարողների՝ պետությունը չունի հստակ ռազմավարություն՝ պաշտպանելու աղջիկներին սեռական բռնությունից և կանխելու կազմակերպված հանցավորությանը օգտագործել անչափահասներին թմրանյութեր տարածելու մեջ: ECPAT UK բարեգործական կազմակերպության փորձագետի կարծիքով, ի տարբերություն մեծահասակ զոհերի, ստրկությունից ազատված երեխաները […]
20:45 12.09.2018
Նիդերլանդների Զվոլլե քաղաքում այսօր թեստավորել են հատուկ հեծանիվների համար կառուցված վերամշակված պլաստիկից պատրաստված ճանապարհները: Այս մասին գրել է տեղական ТСН պարբերականը: Ճանապարհը պատրաստել են պլաստիկ շշերի վերամշակված նյութից, և դեռևս այդ ճանապարհի երկարությունը 30 մետր է: Հեծանվորդներն արդեն հասցրել են փորձարկել ճանապարհը, իսկ ճանապարհն ստեղծողները դեռ մտածում են այն կատարելագործելու մասին:
20:20 12.09.2018
Խաղաղ օվկիանոսի՝ Հարավային Ամերիկայի առափնյա հատվածի Ատակամյան նեղուցում միանգամից 3 նոր տեսակի ձուկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Նյուքասլի համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր բացահայտումը կատարել են աշխարհի 17 երկրների շուրջ 4 տասնյակ գիտնականներ՝ համատեղ կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Նոր հայտնաբերված կենդանատեսակներին ժամանակավորապես անվանել են «վարդագույն», «կապույտ» և […]
20:08 12.09.2018
Բրիտանական The Sun-ը մի հոդված է հրապարակել հնագույն՝ Հերֆորդի քարտեզի վերաբերյալ: Խոսքն այն քարտեզի մասին է, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ աստվածաշնչյան իրադարձություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ ջրհեղեղի և Նոյյան տապանի հետ կապված: «Տապանը պատկերված է Հերֆորդի քարտեզի ստորին ձախ կողմում՝ Հայաստանի և Իրանի սահմանագծին, որն այժմ Թուրքիայի տարածքն է: Հենց դրանով […]
19:24 12.09.2018
Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ ամեն անգամ բոլոր փորձերը՝ Ռուսաստանից պարզելու Սկրիպալների գործով ճշմարտությունը, հանդիպել են ստի և խաբեության, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Reuters- ը: Այդկերպ է նա մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվողները քաղաքացիական անձինք են և հանցագործ […]
18:47 12.09.2018
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը սեպտեմբերի 12-ին իր ամենամյա ելույթի ժամանակ ԵՄ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ նոր առաջարկներ է ներկայացրել, հաղորդում է DW- ն: Նրա խոսքերով՝ ԵՄ-ի արտաքին սահմանները պետք է առավել պաշտպանված լինեն: Դրա համար 2020 թվականին եվրոպական սահմանային Frontex ծառայության սահմանապահների թիվը պետք է ավելանա՝ հասնելով մինչև 10 հազարի: Նա հավելել է, որ Frontex- […]
18:41 12.09.2018
Չինաստանի Հենան քաղաքի հրապարակներից մեկում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: 3 մարդ զոհվել է, 43-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է Paper պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19:40-ին: Վարորդը ձերբակալվել է, նրա նման գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
17:05 12.09.2018
Քենիայում կովը խեղդել է իրեն հոշոտել պատրաստվող առյուծին: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Հաղորդվում է, որ առյուծը փախուստի էր դիմել «Մերու» ազգային պարկից ու բազմաթիվ ընտանի կենդանիների հոշոտել, ինչպես նաև վախեցրել բնակիչներին: Տեղի բնակիչները դիմել էին Վայրի կենդանիների վերահսկման ծառայություն՝ գիշատչին գտնելու խնդրանքով, սակայն ծառայության աշխատակիցներին չէր հաջողվել գտնել կենդանուն: Որքան էլ զարմանալի թվա, առյուծին […]
16:33 12.09.2018
Կալիֆոռնիայի տրանսպորտային միջոցների վարչությունը հաստատել է, որ Կալիֆոռնիայի ճանապարհներին փորձարկվում են Apple-ի՝ ավտոնոմ ռեժիմով աշխատող 70 մեքենաներ, հաղորդում է MacReports-ը: Վարչության տեղեկություններով՝ Apple -ը թույլտվություն ունի փորձարկելու ավտոնոմ համակարգով 70 մեքենա: Մեքենաներն ամբողջությամբ ավտոմատացված չեն, սրահում պետք է գտնվի առնվազն մեկ հրահանգիչ, հենց այդ պատճառով թեստին թույլատրվել է նաև 139 վարորդի մասնակցությունը: Նշենք, որ ընկերությունը դեռևս պաշտոնապես […]
16:15 12.09.2018
Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ահազանգում են` Մոսկվայում Բաքվի պատվերով ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆախրադդին Աբոսզոդան։ Հայկական փորձագիտական շրջանակներից տեսակետներ են հնչում, որ սա մեսիջ է նաև Հայաստանին: Ո՞րն է այս ձերբակալության դրդապատճառը, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է ցուցաբերի այս պարագայում, այս և մի շարք այլ հարցերի շուրջ […]
15:32 12.09.2018
Բրիտանական X Factor նախագծի շրջանակում հայկական արմատներով հույն երգչուհու ելույթը համացանցային քննարկումների առիթ է դարձել, հայտնում է Rusarminfo-ն: 24-ամյա Աթենաս Մանուկյանը համարձակ հագուստով բեմ է բարձրացել ու կատարել երգչուհի Բեյոնսեի «Crazy in love» երգը: Աղջկա ելույթից հետո ժյուրիի անդամ, բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը չի թաքցրել իր հիացական վերաբերմունքն ու արժանացել ժյուրիի կազմում ընդգրկված իր տիկնոջ՝ […]
15:30 12.09.2018
Հաղորդվում է նաև, որ օրենսդիրները Մեյին անվստահություն հայտնելու հայտարարություն են պատրաստել:
13:32 12.09.2018
Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցնցման ուժգնությունն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կազմել է 5.2 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է այդ երկրի Կումլուջա քաղաքի տարածքում: Զոհերի ու տուժածների մասին առայժմ չի հաղորդվում: M5.4 #earthquake (#deprem) strikes 109 km S of #Antalya (#Turkey) 5 min ago. Effects reported by eyewitnesses: […]
13:00 12.09.2018
The Guardian-ը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայում մի տղամարդու են ձերբակալել տեսանյութ հրապարակելու համար: Բանն այն է, որ տեսահոլովակում երևում է, թե նա ինչպես է նախաճաշում հիջաբ հագած իր գործընկերուհու հետ: Տեսահոլովակը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում` վրդովմունքի առիթ դառնալով: Տեսահոլովակում մի տղամարդ ու կին ծիծաղում ու կատակներ են անում նախաճաշելիս: Մեծ զայրույթի պատճառ […]
12:44 12.09.2018
Արևելյան Ատտիկայի հունական շրջանում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 99-ի: Այս մասին հայտնում է Հունաստանի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը: «Այսօրվա դրությամբ Արևելյան Ատտիկայի հրդեհի զոհերի թիվն արդեն 99 է: Ատտիկայի հիվանդանոցներում 16 մարդ մահացել է, նրանք հոսպիտալացվել էին հրդեհից հետո», – նշվում է հրշեջ ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Հունաստանում […]
12:23 12.09.2018
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն այսօր պաշտոնական այց կկատարի Վրաստան ու Ադրբեջան: Այս մասին տեղեկանում ենք ynetnews.com–ից: Դա կլինի Իսրայելի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցը Վրաստան: Նախատեսվում է Լիբերմանի հանդիպումը երկու երկրների նախագահների, պաշտպանության նախարարների ու անվտանգության ծառայության ղեկավարների հետ:
12:22 12.09.2018
Վիետնամում, դպրոցական քննությանը նախապատրաստվելիս, աշակերտուհիներից մեկի մոտ արյունոտ քրտինք է նկատվել: Այս մասին հաղորդում է The Daily Mail- ը: 11-ամյա աղջկա մոտ այս երևույթն առաջին անգամ չէ, որ նկատվում է: Երբ աղջկա մարմինը քրտինքով է ծածկվել առաջին անգամ, բժիշկներն ասել են, որ խոսքը մաշկային վարակի մասին է, սակայն սահմանված բուժումը արդյունք չի տվել: Այս անգամ […]
12:14 12.09.2018
Եվրամիության համար եկել է ժամանակը՝ ինքնիշխան խաղացող դառնալ միջազգային հարթակում՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանին ուղղված ուղերձում: «Եկել է ժամանակը ԵՄ-ի համար, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, դառնալ ինքնիշխան, ինքնուրույն գլոբալ խաղացող միջազգային հարաբերություններում»,- հայտարարել է նա Ստրասբուրգում: Յունկերը նաև կոչ է արել արագացնել համատեղ պաշտպանական քաղաքականության կյանքի կոչումը: […]
11:36 12.09.2018
Վերջին 30 տարիների ընթացքում «Ֆլորենսն» ԱՄՆ-ի այս հատվածին սպառնացող ամենահզոր փոթորիկն է
08:24 12.09.2018
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իրաքյան Բասրա քաղաքում անկարգությունների և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանը։ Սպիտակ տունը Թեհրանին սպառնացել է «արագ և վճռական» պատասխանով՝ ամերիկացի դիվանագետների վրա հարձակման դեպքում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Իրանը չի ձեռնարկել գործողություններ՝ կանգնեցնելու իր դրածոներին Իրաքում, որոնց ցուցաբերում է ֆինանսական աջակցություն, նախապատրաստում և զենք մատակարարում։ Հիշեցնենք, […]
08:04 12.09.2018
Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի մահից հետո գտնված ձայնագրությունը Մեծ Բրիտանիայի աճուրդում վաճառվել է 39․4 հազար ֆունտով (51 հազար դոլար)։ The Guardian-ի տվյալներով՝ լոտի մեկնարկային գինը կազմել է 10 հազար ֆունտ։ Ինչպես նշում են Omega Auctions աճուրդի տան ներկայացուցիչները, Բոուիի ձայնագրության շուրջ տիրել է արտասովոր իրարանցում։ Ձայնագրությունն այս տարվա հուլիսին իր տան ձեղնահարկում գտել էր Բոուիի […]
07:52 12.09.2018
Նորդ Լաս Վեգաս քաղաքի դպրոցներից մեկի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են բեյսբոլի դաշտի մոտ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 18-ամյա մի տղա։ Այս մասին հայտնում է Las Vegas Review-Journal-ը։ Ներկայում հայտնի չէ`զոհը եղել է տվյալ դպրոցի աշակե՞րտ, թե ոչ։ Հանցագործության կատարման կասկածանքով դեռևս ձերբակալված չկա, սակայն դեպքի վայրում հայտնաբերվել է զենք, որով էլ […]
00:53 12.09.2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աշխատել Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի վերջ դրվի Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբավորումների հարձակումներին: Այս մասին հայտնել է gazeta.ru–ն: Նախարարի խոսքով՝ չնայած բոլոր կողմերի ջանքերի, Իդլիբում շարունակվում են հարձակումները: Արտգործնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել հարձակումներն Իդլիբում:
00:50 12.09.2018
Ինդոնեզիայում Լավու հրաբխի ժայթքման հետևանքով շուրջ 100 լեռնագնացներ հայտնվել են արգելափակման մեջ։ Այս մասին հայտնում է Antara –ն: Կիրակի՝ սեպտեմբերի 9-ին, 200 լեռնագնացներ մագլցել են լեռը, սակայն նրանցից միայն 100-ն է կարողացել հետ գալ: Հրաբխի ժայթքումից հետո լեռան վրա հրդեհ է բռնկվել, որը վնասել է շուրջ 30 հեկտար տարածք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ դեպի լեռը տանող […]
00:39 12.09.2018
Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 17-ը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունից: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, ԱԺ պատգամավոր Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի […]
00:34 12.09.2018
Կատալոնիայում ինքնակառավարվող ավտոբուսներ են ստեղծել, որոնք աշխատում են հոսանքով, տեղեկացնում է Noticia-ն: Էլեկտրոբուսի փորձարկումները կիրականացվեն մի քանի քաղաքներում, սակայն առաջին փորձարկումը կլինի Սան Կուգաթ դել Վալեսում: Սպասվում է, որ առաջիկա 2 ամսում նման էլեկտրոբուսներ կլինեն Տարասու, Սաբադելլե, Ժիրոնե, Ռեուսե, Էլ Վենդրելե, Մարտորելե և Վիկե քաղաքներում: Еrica անվանումով առանց վարորդի էլեկտրոբուսը նախատեսված է 12 անձի համար և […]