13:00 12.09.2018
The Guardian-ը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայում մի տղամարդու են ձերբակալել տեսանյութ հրապարակելու համար: Բանն այն է, որ տեսահոլովակում երևում է, թե նա ինչպես է նախաճաշում հիջաբ հագած իր գործընկերուհու հետ: Տեսահոլովակը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում` վրդովմունքի առիթ դառնալով: Տեսահոլովակում մի տղամարդ ու կին ծիծաղում ու կատակներ են անում նախաճաշելիս: Մեծ զայրույթի պատճառ […]
12:52 12.09.2018
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ երկրի իշխանությունները գտել են Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին:
12:44 12.09.2018
Արևելյան Ատտիկայի հունական շրջանում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 99-ի: Այս մասին հայտնում է Հունաստանի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը: «Այսօրվա դրությամբ Արևելյան Ատտիկայի հրդեհի զոհերի թիվն արդեն 99 է: Ատտիկայի հիվանդանոցներում 16 մարդ մահացել է, նրանք հոսպիտալացվել էին հրդեհից հետո», – նշվում է հրշեջ ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Հունաստանում […]
12:23 12.09.2018
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն այսօր պաշտոնական այց կկատարի Վրաստան ու Ադրբեջան: Այս մասին տեղեկանում ենք ynetnews.com–ից: Դա կլինի Իսրայելի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցը Վրաստան: Նախատեսվում է Լիբերմանի հանդիպումը երկու երկրների նախագահների, պաշտպանության նախարարների ու անվտանգության ծառայության ղեկավարների հետ:
12:22 12.09.2018
Վիետնամում, դպրոցական քննությանը նախապատրաստվելիս, աշակերտուհիներից մեկի մոտ արյունոտ քրտինք է նկատվել: Այս մասին հաղորդում է The Daily Mail- ը: 11-ամյա աղջկա մոտ այս երևույթն առաջին անգամ չէ, որ նկատվում է: Երբ աղջկա մարմինը քրտինքով է ծածկվել առաջին անգամ, բժիշկներն ասել են, որ խոսքը մաշկային վարակի մասին է, սակայն սահմանված բուժումը արդյունք չի տվել: Այս անգամ […]
12:14 12.09.2018
Եվրամիության համար եկել է ժամանակը՝ ինքնիշխան խաղացող դառնալ միջազգային հարթակում՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանին ուղղված ուղերձում: «Եկել է ժամանակը ԵՄ-ի համար, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, դառնալ ինքնիշխան, ինքնուրույն գլոբալ խաղացող միջազգային հարաբերություններում»,- հայտարարել է նա Ստրասբուրգում: Յունկերը նաև կոչ է արել արագացնել համատեղ պաշտպանական քաղաքականության կյանքի կոչումը: […]
11:36 12.09.2018
Վերջին 30 տարիների ընթացքում «Ֆլորենսն» ԱՄՆ-ի այս հատվածին սպառնացող ամենահզոր փոթորիկն է
08:24 12.09.2018
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իրաքյան Բասրա քաղաքում անկարգությունների և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանը։ Սպիտակ տունը Թեհրանին սպառնացել է «արագ և վճռական» պատասխանով՝ ամերիկացի դիվանագետների վրա հարձակման դեպքում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Իրանը չի ձեռնարկել գործողություններ՝ կանգնեցնելու իր դրածոներին Իրաքում, որոնց ցուցաբերում է ֆինանսական աջակցություն, նախապատրաստում և զենք մատակարարում։ Հիշեցնենք, […]
08:04 12.09.2018
Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի մահից հետո գտնված ձայնագրությունը Մեծ Բրիտանիայի աճուրդում վաճառվել է 39․4 հազար ֆունտով (51 հազար դոլար)։ The Guardian-ի տվյալներով՝ լոտի մեկնարկային գինը կազմել է 10 հազար ֆունտ։ Ինչպես նշում են Omega Auctions աճուրդի տան ներկայացուցիչները, Բոուիի ձայնագրության շուրջ տիրել է արտասովոր իրարանցում։ Ձայնագրությունն այս տարվա հուլիսին իր տան ձեղնահարկում գտել էր Բոուիի […]
07:52 12.09.2018
Նորդ Լաս Վեգաս քաղաքի դպրոցներից մեկի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են բեյսբոլի դաշտի մոտ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 18-ամյա մի տղա։ Այս մասին հայտնում է Las Vegas Review-Journal-ը։ Ներկայում հայտնի չէ`զոհը եղել է տվյալ դպրոցի աշակե՞րտ, թե ոչ։ Հանցագործության կատարման կասկածանքով դեռևս ձերբակալված չկա, սակայն դեպքի վայրում հայտնաբերվել է զենք, որով էլ […]
00:53 12.09.2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աշխատել Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի վերջ դրվի Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբավորումների հարձակումներին: Այս մասին հայտնել է gazeta.ru–ն: Նախարարի խոսքով՝ չնայած բոլոր կողմերի ջանքերի, Իդլիբում շարունակվում են հարձակումները: Արտգործնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել հարձակումներն Իդլիբում:
00:50 12.09.2018
Ինդոնեզիայում Լավու հրաբխի ժայթքման հետևանքով շուրջ 100 լեռնագնացներ հայտնվել են արգելափակման մեջ։ Այս մասին հայտնում է Antara –ն: Կիրակի՝ սեպտեմբերի 9-ին, 200 լեռնագնացներ մագլցել են լեռը, սակայն նրանցից միայն 100-ն է կարողացել հետ գալ: Հրաբխի ժայթքումից հետո լեռան վրա հրդեհ է բռնկվել, որը վնասել է շուրջ 30 հեկտար տարածք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ դեպի լեռը տանող […]
00:39 12.09.2018
Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 17-ը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունից: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, ԱԺ պատգամավոր Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի […]
00:34 12.09.2018
Կատալոնիայում ինքնակառավարվող ավտոբուսներ են ստեղծել, որոնք աշխատում են հոսանքով, տեղեկացնում է Noticia-ն: Էլեկտրոբուսի փորձարկումները կիրականացվեն մի քանի քաղաքներում, սակայն առաջին փորձարկումը կլինի Սան Կուգաթ դել Վալեսում: Սպասվում է, որ առաջիկա 2 ամսում նման էլեկտրոբուսներ կլինեն Տարասու, Սաբադելլե, Ժիրոնե, Ռեուսե, Էլ Վենդրելե, Մարտորելե և Վիկե քաղաքներում: Еrica անվանումով առանց վարորդի էլեկտրոբուսը նախատեսված է 12 անձի համար և […]
22:54 11.09.2018
Զանգվածային խափանումներ են եղել Viber բջջային հավելվածում: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Downdetector կայքը, որն ուսումնասիրում է համացանցային խափանումների հետ կապված հարցերը, հայտնել է, որ օգտատերերի 56%-ը բողոքել է կապի բացակայությունից, 34%-ը չի կարողացել հաղորդագրություններ ուղարկել, 9%-ն էլ նշել է, որ չի կարողանում մուտք գործել ծրագիր: Viber-ը բջջային հավելված է, որը թույլ […]
20:34 11.09.2018
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ այցելել է հիվանդանոց` վթարից տուժած անվտանգության աշխատակիցներին տեսակցելու։ Նրա խոսքով՝ աշխատակիցներից մեկը վթարի ժամանակ իր մարմնով պաշտպանել է իր տղային: Նախագահը հավելել է, որ շնորհակալություն է հայտնել անվտանգության աշխատակիցներին ինքնազոհության և պրոֆեսիոնալիզմի համար: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի […]
19:53 11.09.2018
Ռեփեր Քանյե Ուեսթը իր Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ սկսելու է դասավանդել Չիկագոյի արվեստի ինտիտուտում և Արվեստի ամերիկյան ակադեմիայում: Համացանցի օգտատերերն արդեն հասցրել են մի քանի մեմեր սարքել՝ Քանյեին դասախոսի դերում ներկայացնելով: pic.twitter.com/kIoUeOrfUZ — Kirby (@skirby97) September 10, 2018 Հիշեցնենք, որ 2015-ին Չիկագոյի արվեստի ինստիտուտում Քանյեին դոկտորի կոչում են շնորհել:
18:38 11.09.2018
17 տարի առաջ այս օրն ԱՄՆ-ում տեղի է ունեցել ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գրեթե 3 հազար մարդ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության 19 ահաբեկիչներ բաժանվեցին 4 խմբի և առևանգեցին 4 ուղևորատար ինքնաթիռ, որոնցից 2-ը մխրճվեց Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կազմակերպության աշտարակների մեջ, երրորդ ինքնաթիռն ընկավ Պենտագոնի շենքի վրա, […]
18:20 11.09.2018
Հնդկաստանի հարավում ավտոբուսը գահավիժել է անդունդը. զոհերի թիվը հասել է 50-ի, այս մասին տեղեկացնում են Տելինգանա նահանգի իրավապահ մարմինները: Հայտնի է, որ զոհերի մեջ կան երեխաներ, սակայն հստակ տվյալներ չկան: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ 20 տուժածներից մի քանիսը գտնվում է ծանր վիճակում: Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ավտոբուսում եղել է 62 ուխտավոր, որոնք ուղևորվում […]
18:11 11.09.2018
Նախօրեին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագո մեգապոլիսում բացվել է Երևանյան պուրակ։ Նախաձեռնությունը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությանը և «Բիզնես Արմենիա» հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաև տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանությունները։ Chicago-Yerevan անգլերեն նշագրումով Հայաստանում պատրաստված վեց նստարաններ են տեղադրվել պուրակում։ Բացմանը ելույթով հանդես են եկել ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, ԱՄՆ Արևելյան […]
18:06 11.09.2018
Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտությունների ազգային վարչությունը զգուշացնում է, որ Արեգակնային խոռոչի հսկայական փոսը կարող է դառնալ վերջին մի քանի տարիների ամենամեծ արևային փոթորկի պատճառ: Այս մասին հայտնել է life.ru-ն: Չպետք է սպասել լուրջ կատալիզմների, սակայն այն իր ազդեցությունը կունենա տեխնիկայի և մոլորակի բնակչության մեծ մասի վրա, չնայած նրան, որ Արեգակը չի գտնվում իր ակտիվության գագաթնակետին: […]
17:24 11.09.2018
Լիբանանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով այդ երկրում բազմաթիվ շինություններ են վնասվել, խոչընդոտվել է երթևեկությունը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Բացի դրանից` աղբյուրը հայտնում է, որ 2015 թվականից հիմնական աղբավայրի փակ լինելու պատճառով ջրի հեղեղները մեծ աղբակույտեր են առաջացրել երկրում: Երկրի մի շարք փողոցներում պլաստիկե շշեր, ապակիներ ու այլ աղբ է կուտակվել: Հաղորդվում է, որ […]
16:57 11.09.2018
Մեծ Բրիտանիայում գրանցվել է կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը: Այս մասին հայտնել է life.ru–ն: Սա բավականին հազվադեպ հանդիպող և շատ վտանգավոր վիրուս է: Նշվում է, որ այս վիրուսով հնարավոր է՝ վարակվել է ավելի քան 50 մարդ: Վիրուսը տարածել է ռազմածովային սպան, որը ժամանել էր Լոնդոն Նիգերիայից: Վտանգի ռիսկային գոտում են հայտնվել ինքնաթիռի ուղևորները, ովքեր նստած […]
15:07 11.09.2018
ԱՄՆ-ում գաղտնի տեղեկությունների արտահոսքի ֆոնին Սպիտակ տանը խստացվել են բջջային հեռախոսներից օգտվելու կանոնները: Այս մասին հայտնել է CNN-ը: ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին դեռ հունվարին էր զգուշացրել Սպիտակ տան արևմտյան թևի աշխատակիցներին, որպեսզի նրանք չբերեն իրենց անձնական հեռախոսները: Նախկինում աշխատակիցները կարող էին շինության ներսում օգտագործել իրենց հատկացված հատուկ ծառայողական հեռախոսները, իսկ հիմա նրանք պարտավոր […]
14:42 11.09.2018
Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի կողմից իրականացված ռազմական գործողություններն այդ երկրին ավելի քան 1.5 տրիլիոն դոլար են արժեցել: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով Պենտագոնի հրապարակած տվյալներին: «2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ՊՆ-ն պատերազմների հետ կապված ծախսերը ծածկելու համար հատկացրել է 1.501 տրիլիոն դոլար»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ: […]
14:05 11.09.2018
Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ցուցադրել են թռչող էլեկտրատաքսու նախատիպը: Այս մասին հայտնել է korrespondent-ը: Նախագծի վրա աշխատել է Vertical Aerospace ընկերությունը: Այս տեսակին պատկանող փոխադրամիջոցները ստացել են eVTOL անվանումը (electric vertical take-off and landing –էլեկտրական, հորիզոնական թռիչք և վայրէջք): Մասնագետները հաշվարկել են, որ թռչող տաքսիները հնարավոր կլինի արտադրել և վաճառել առաջիկա 4 տարիների ընթացքում: Դրանից […]
13:30 11.09.2018
ԱՄՆ Կոլորադո նահանգի էլեկտրոնիկայի խանութներից մեկում գողության անհաջող փորձ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է BBC-ն: Գողը մտնելով խանութ՝ ցանկացել է զենքով սպառնալ խանութի աշխատողին, սակայն զենք հանելու պահին գցել է այն: Շփոթված գողը փորձել է շտկել իրավիճակը, բայց ապարդյուն: Խանութից դուրս վազելիս ընկել է նաև նրա տաբատը: Տեսանյութ շատ արագ տարածվել է համացանցում:
13:21 11.09.2018
Միջազգային քրեական դատարանում մտահոգված չեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությամբ: Բանն այն է, որ վերջինս հավանական էր համարել կառույցի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Միջազգային քրեական դատարանի հաղորդագրության մեջ նշված է, որ այն անկախ կառույց է, որին աջակցում է 123 պետություն: «ՄՔԴ-ն օրինական որոշումներ կայացնող դատարան է և […]
13:06 11.09.2018
Փարիզի Ritz հյուրանոցից գողացել են Սաուդյան Արաբիայի արքայադստեր զարդերը: Դրանց ընդհանուր արժողությունը մոտ 800.000 եվրո է: Այս մասին գրում է France Info-ն: Ըստ տեղեկությունների՝ թանկարժեք զարդերը չհրկիզվող պահարանում չեն եղել: Ուշագրավն այն է, որ չարագործները մուտք գործելու համար հյուրանոցի սենյակի դուռը չեն կոտրել: Գողության հեղինակը կամ հեղինակները որևէ ջանք չեն գործադրել հյուրանոցային համարում իրենց «սև» գործն անելու […]
12:25 11.09.2018
2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած հարձակումների ավելի քան հազար զոհերի մասունքներ դեռևս չեն նույնականացվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ինչպես նշում է գործակալությունը, վերջին 5 տարիների ընթացքում փորձագետները կարողացել են նույնականացնել միայն 5 զոհի, իսկ նույնականացվածների ընդհանուր թիվը հասել է 1642-ի: Ընդհանուր առմամբ, չորս ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 2977 մարդ: Հիշեցնենք, […]