17:45 01.09.2018
Իսրայելական «7-րդ ալիք» գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերլ Լազարը վերջերս գաղտնի առաքելությամբ Իրան է այցելել: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան այնտեղ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բոլոր պաշտոնական աղբյուրները հրաժարվել են հաստատել հանդիպման փաստը և նպատակը: Ենթադրվում է, որ րաբբիի այցը կարող է պայմանավորված լինել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ Իսրայելի դիրքերը Սիրիայում ամրապնդելու փորձերի հետ: […]
17:11 01.09.2018
Թուրքիայի արտաքին առևտրի հավասարակշռության դեֆիցիտն օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 57,95%-ով՝ կազմելով 2,487 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է երկրի առևտրի նախարարությունը: Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ օգոստոսին արտահանման ծավալները կազմել են 12,389 միլիարդ դոլար, իսկ ներկրման ծավալները՝ 14,875 միլիարդ դոլար: Թուրքական արտադրանք հիմնականում ներկրել են Գերմանիան և Մեծ Բրիտանիան, իսկ դեպի Թուրքիա ապրանքներ արտահանելու հարցում […]
16:57 01.09.2018
Չինաստանի հարավում գիտնականները մշակել են Զիկա վիրուսի դեմ պայքարող արդյունավետ միջոց՝ դա իրագործելով արու մոծակների միջոցով: 3 մլն արու մոծակների միտումնավոր վարակել են վիրուսով, որը փոխանցվում է էգ մոծակներին և ոչնչացնում նրանց: Այդպիսով չինացի գիտնականները արդյունավետ պայքար են մղում Զիկա վիրուսի տարածման դեմ: Չինաստանի տարբեր տարածաշրջաններում փորձարկված ծրագրի շնորհիվ Զիկա վիրուս կրող մոծակների համատարած անկում […]
16:51 01.09.2018
7 մարդ զոհվել է, ևս 50-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Հնդկաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալոությունը: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգի Սալեմ քաղաքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավոր ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի, ապա բախվել մեկ այլ ավտոբուսի: Մասնավոր ավտոբուսը Սալեմ քաղաքից ուղևորվում էր Դհարմապուրի քաղաք: Դեպքից […]
16:51 01.09.2018
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է գրողի տուն-թանգարանը: Թանգարանի բացմանը ներկա են եղել Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյան և այլք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Fresno Bee-ն գրում է, որ նորարարական լուծումներով հարուստ թանգարանի մի հատվածում կարելի […]
16:48 01.09.2018
Սոչիում սեպտեմբերի 1-ի գիշերը վթարված ինքնաթիռի ուղևորներին օգնության հասած ու սրտի նոպայից մահացած քաղաքացին ազգությամբ հայ է եղել: Նա Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Բեգիյանն է: Այս մասին հայտում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանին: Նա նաև հայտնել է, որ վթարված ինքնաթիռի տուժած ուղևորների թվում ազգությամբ հայեր չեն եղել: Ավելի վաղ […]
16:30 01.09.2018
Հայտնի իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր հերթական գրառման մեջ անդրադարձել է վերջերս տարածված տեղեկությանն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ամերիկահայ մեծահարուստ Դեն բիլզերյանի նկատմամբ: «Երբ ես կարդացի, որ Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել ամերիկացի միլիոնատեր, շոումեն, կանանց սիրելի, թղթախաղերով տարված ու կատակասեր այդ մարդու նկատմամբ՝ դա ինձ զվարճացրեց: […]
16:12 01.09.2018
Ուկրաինացի ուժայինները կարող են Դոնբասում հարձակման անցնել սեպտեմբերի 14-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է news.rambler.ru-ն, հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության օպերատիվ հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ուկրաինացի ուժայինները Դոնեցկի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունից հետո սկսել են պատրաստվել հարձակման: Բասուրինը պնդել է, որ իրենց աղբյուրներն իբրև հնարավոր հարձակման ամսաթիվ են նշել […]
14:36 01.09.2018
Գերմանիայի Բավարիա քաղաքի մոտակայքում գտնվող զտման գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից 3 վիճակը համարվում է ծանր: Տարածքից տարհանվել է ավելի քան 1800 մարդ: Դեպքի վայրում աշխատում է մոտ 200 հրշեջ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ գործարանը պատկանում է Bayernoil գրուպին: Իրավապահ մարմինները […]
12:46 01.09.2018
Իրաքի հարավային հատվածում գտնվող Բասրա քաղաքում ցույցեր են: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հարյուրավոր մարդիկ բողոքում են կոռուպցիայի, գործազրկության, պետական ծառայությունների վատ աշխատանքի դեմ և պահանջում են ավելի լավ ապրելու պայմաններ: Ցուցարարները ուղևորվելով դեպի կառավարության շենք այրել են անվադողեր: Ի պատասխան սրան՝ ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.AM-ը […]
11:39 01.09.2018
Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության կասկածանքով ձերբակալվածները հաստատել են, որ ահաբեչական ակտը ծրագրվել է Ուկրաինայում: Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Տրապեզնիկովը: «Առայժմ փակ են բոլոր սահմանները, ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք ցուցմունք են տվել, ինչի արդյունքով էլ հաստատվել […]
11:11 01.09.2018
Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարելուց հետո սկսել է այրվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն՝ տարածաշրջանի արտակագ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին հղումով՝ օդանավից տարհանվել է 160 մարդ: «Սոչիի օդանավակայանում Մոսկվայից ժամանած Boeing 737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել: Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ»,- […]
10:31 01.09.2018
Անցած գիշեր՝ Մոսկվայի ժամանակով 2:50-ին, Սոչիի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժել է 18 մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։ Տուժածներից 3-ը երեխաներ են։ Զոհեր չկան։ Հաղորդվում է, որ վայրէջքի պահին Utair ավիաընկերության «Բոինգ 738»-ն ընկել է գետը, որից հետո բռնկվել։ Հնարավոր է՝ վթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. կայծակի և տեղումների […]
08:39 01.09.2018
«Cadillac» մակնիշի ավելի քան 100 վարդագույն ավտոմեքենաներ շրջել են Դեթրոյթով՝ ի հիշատակ «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինի։ Մեքենաները շարասյուներով անցել են քաղաքով նրա հուղարկավորության օրը՝ օգոստոսի 31-ին։ Մեքենաների մակնիշն ու գույնն ընտրվել էր՝ ի հիշատակ նրա «Freeway of Love»( 1985) ստեղծագործության։ Երգը վարդագույն «Cadillac»-ով սիրո մայրուղով ընթանալու մասին է։ Արարողոթյանը մասնակցելու համար վարդագույն մեքենաները հավաքվել էին […]
08:22 01.09.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին չի բացառել իր մասնակցությունը 2020 թվականի նախագահական մրցապայքարին և հայտարարել, որ ծրագրում է քաղաքականապես ակտիվ մնալ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի ժամանակ։ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Քերին նշել է, որ այժմ պատրաստվում է կենտրոնացել իր ուշադրությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։ Ջոն Քերին նախկինում արդեն առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում։ […]
08:13 01.09.2018
Իրաքը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի համար։ Ինքնաթիռն ուղևորվում էր Մոսկվայից սիրիական Լաթաքիա նահանգ։ «Տու-154 Մ» ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Իրան։ Այս մասին հայտնում է Al-Masdar News գործակալությունը։ Ինչպես նշում է աղբյուրը, ինքնաթիռը, հավանաբար, ևս մեկ անգամ կփորձի թռիչք կատարել Իրաքով՝ Սիրիայում հայտնվելու համար։ Բաղդադը դեռևս չի հայտնել նման որոշման պատճառը։
07:55 01.09.2018
Աշխարհի տարբեր ծայրերից օգտատերերը հայտնում են Facebook-ի մեսենջերի աշխատանքում խափանումների մասին։ Այս մասին հայտնի է դառնում շնորհիվ համացանցային ռեսուրսների աշխատանքին հետևող Downdetector սերվերի տվյալների։ Օգտատերերն առավել գանգատվել են (մոտ 43%) հաղորդագրությունների ստացման հետ կապված խնդիրներից։ Դժվարություններ են առաջացել նաև օգտահաշիվ մուտք գործելու և մեսենջերին միանալու հետ կապված, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Խափանումներից ամենաշատը գանգատվել են […]
07:48 01.09.2018
ԱՄՆ-ում ոստիկանության ծառայողները կրակել են դերասանուհի Վանեսա Մարկեսի վրա, ով հայտնի է «Շտապօգություն» սերիալում դերակատարմամբ։ Ոստիկանները Մարկեսի վրա կրակ են բացել Լոս Անջելեսում գտնվող նրա տանը, որտեղ մեկնել էին ահազանգով՝ համոզվելու համար, նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ ոչ։ Նախնական տվյալներով՝ 49-ամյա տուժածի մոտ առկա հոգեկան շեղումների հետևանքով նոպա է եղել։ Կանչով նրա տուն […]
07:24 01.09.2018
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունից հետո սեպտեմբերի 1-ից եռօրյա սուգ է հայտարարվել։ Զախարչենկոյին, ով զոհվել է ուրբաթ՝ Դոնեցկի «Սեպար» սրճարանում որոտացած պայթյունի հետևանքով, կհուղարկավորեն սեպտեմբերի 2-ին։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Տրապեզնիկովը։ Դոնեցկի կրթության նախարարությունն ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխել է սեպտեմբերի 4։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով, Զախարչենկոյից […]
23:53 31.08.2018
Ամերիկայի Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքի կոշիկի խանութներից մեկում գողություն է տեղի ունեցել։ Սակայն հետաքրքրականն այն է, որ բոլոր կոշիկները եղել են աջ ոտքի համար։ Այս մասին հայտնում է The Roanoke Times տեղական հրատարակությունը։ Ինչպես հայտնում է խանութի սեփականատեր Ռոբ Ուիքհեմը` եթե գողի երկու ոտքերն էլ աջ չեն` գողոնն անիմաստ է։ Ինչպես նշվում է, հուլիսի 20-ին […]
23:32 31.08.2018
«Ռոսիա 24» հեռուստաալիքը տեսանյութ է ցուցադրել, որը նկարահանվել է Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո: Ավելի վաղ, ինչպես հայտնել էր SHANTNEWS.am-ը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում։ Դոնեցկի իրավապահ մարմինները ձերբակալել են Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական […]
23:20 31.08.2018
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատում է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի մահվան փաստը, սակայն հերքում ծառայությանը վերագրվող առնչությունը նրա սպանությանը: Այս մասին հայտարարել է գերատեսչության մամլո քարտուղար Ելենա Գիտլյանսկայան՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Պայթյունը որոտացել է […]
22:11 31.08.2018
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: «Ձերբակալվել է մի քանի հոգի` ուկրաինացի դիվերսանտներ ու նրանց հետ կապ ունեցող անձինք, ովքեր կասկածվում են հանրապետության ղեկավարի սպանությանն առնչություն ունենալու մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նշվում է, որ ձերբակալությունը տեղի […]
21:59 31.08.2018
Մոսկվայում Դոնեցկի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նա մահացել էր «Սեպար» ռեստորանում պայթյունի ժամանակ: «Մինսկի պայմանավորվածությունները կատարելու ու ներքին հակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարեն Կիևի պատերազմի կուսակցությունն իրականացնում է ահաբեկչության սցենարը` խորացնելով տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրադրությունը»,- լրագրողներին ասել է Զախարովան: Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո անաչառ քննություն անցկացնել: «Միջազգային հանրությունը պետք է պահանջի և հսկողության տակ առնի այս հանցագործության անաչառ քննությունը, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության աչքի առաջ»,- ասել […]
21:50 31.08.2018
Եվրամիությունը ԵՄ-ի երկրներից ավտոմեքենաների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից տուրքերի սահմանման դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Մասնավորապես, Յունկերը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպահպանի հուլիսյան պայմանավորվածությունները, համաձայն որի՝ Վաշինգտոնը զերծ կմնա ավտոմեքենաների տուրքեր սահմանելուց: Նախօրեին Թրամփը հրաժարվել էր ավտոմեքենաների սակագները վերացնելու ԵՄ-ի առաջարկից և […]
20:53 31.08.2018
Կալիֆոռնիայի բնակիչ, 68-ամյա Ռոբերտ Չեյնը ձերբակալվել է այն բանից հետո, երբ սպառնացել է սպանել ամերիկյան Boston Globe պարբերականի խմբագրակազմի անդամներին հրապարակված հոդվածի բովանդակության համար: Բանն այն է, որ պարբերականի խմբագրականում հոդվածագիրը խորհուրդ էր տվել ամբողջ երկրով մեկ պայքարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումների դեմ, հայտնում է Fox News-ը: Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ քաղաքացին մի քանի անգամ […]
19:52 31.08.2018
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Այս մասին տեղեկացնում է TASS լրատվական գործակալությունը: Նշվում է, որ պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում հենց այն ժամանակ, երբ այնտեղ է գտնվել Զախարչենկոն: «Նա ստացել է մահացու վիրավորում և մահացել»,- հայտնել է լրատվական գործակալության աղբյուրը:
19:46 31.08.2018
3 մարդ է մահացել Ռուսաստանի Սամարա քաղաքի «Կուզնեցով» («Кузнецов») շարժիչաշինական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նրանք մահացել են հեղուկ թթվածնի տարան մաքրելու կանոնները չպահպանելու պատճառով առաջացած պայթյունից։ Այս մասին հայտնում են ռուսական կայքերը։ Գործարանը պատրաստում է հրթիռային և ինքնաթիռային շարժիչներ, որոնք կիրառվում են նաև ռազմական նպատակներով։ Սա այսօրվա արդեն երկրորդ դեպքն է, երբ մարդկանց մահացության […]
19:40 31.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է երկրի տարածքում ունենալ ռուսական ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազա։ Այս մասին հայտարարել Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին՝ վստահեցնելով, որ այդ մասին իրեն անձամբ ասել է Թուրքիայի նախագահը։ «Անհրաժեշտ է անմիջապես Իրանում և Թուրքիայում պահանջել մեր ռազմաօդային ու ռազմածովային բազաները։ Թուրքիան պատրաստ է։ Ես անձամբ եմ խոսել Էրդողանի հետ։ […]
19:05 31.08.2018
BlackRock-ի ղեկավարման տակ գտնվող հիմնադրամը, որը Tesla-ի խոշորագույն բաժնետերերի տասնյակում է, կողմ է քվեարկել բաժնետերերի այն առաջարկին, ըստ որի՝ ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկին պետք է փոխարինի անկախ նախագահը, տեղեկացնում է Reuters-ը: Ընկերության վարչության անդամների մի մասն առաջարկել է Tesla-ում առանձնացնել գլխավոր տնօրենի և նախագահի լիազորությունները, որպեսզի ընկերության ներսում վերահսկողությունը կատարելագործվի: Քվեարկությունը ցույց է տվել, որ […]