18:54 31.08.2018
Հարավային Կորեան սեպտեմբերի 5-ին Փհենյան կուղարկի հատուկ ներկայացուցչի՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ ապամիջուկայնացման գործընթացում բանակցելու նպատակով: Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից, տեղեկացնում է Yonhap գործակալությունը: Նշվում է, որ Հյուսիսային Կորեան հաստատել է Հարավային Կորեայի ներկայացուցչի այցը: Ներկայացուցչի անունը և այցի ժամկետները դեռևս չեն նշվում: Հաղորդվում է, որ միջուկային զենքի թեմայից բացի, Հարավային Կորեայի ներկայացուցիչը ԿԺԴՀ […]
18:49 31.08.2018
Telegram զրուցարանը (մեսենջեր) արգելափակելու համար Ռուսաստանում փնտրում են նոր տեխնոլոգիաներ ու մեթոդներ, որոնք չեն հանգեցնի հավելյալ դժվարությունների ու անկանխատեսելի հետևանքների։ Այս մասին նշում է Reuters գործակալությունը։ Ժամանակին ռուսական իշխանությունները Telegram-ից պահանջել են իրենց տալ զրուցարանի գաղտնազերծման կոդերը, որպեսզի այն լինի վերահսկելի, սակայն զրուցարանի պատասխանատուները հրաժարվել են անել դա՝ հիմնավորելով, որ դա տեխնիկապես անհնարին է։ Դրանից […]
18:26 31.08.2018
Չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին՝ Թուրքիան մոտ ապագայում նախատեսում է ձեռք բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին կրկին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Երբ Սիրիայի տարածքից հրթիռները մեզ վրա էին թափվում, մեր քաղաքացիները զոհվում ու վիրավորվում էին, մեր գործընկերները սկսեցին Թուրքիայի տարածքում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը դուրս բերել երկրի տարածքից: Մեզ նման […]
18:20 31.08.2018
Ամստերդամի ոստիկանությունը հրազենային վնասվածքներ է հասցրել մի տղամարդու, որին կասկածում են Ամստերդամի երկաթուղային կայարանում ուղևորների վրա սառը զենքով հարձակվելու մեջ: Այս մասին Twitter-ի էջում տեղեկացնում է քաղաքի ոստիկանությունը: Ոստիկանության հաղորդման համաձայն՝ կասկածյալի հետ երկու տուժող է հոսպիտալացվել: Միջադեպի մասին մանրամասներ է հայտնել նաև բրիտանական The Sun պարբերականը: Ըստ այդ տվյալների՝ ոստիկանությունը կրակել է կասկածյալի վրա […]
17:13 31.08.2018
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երեք նախարարների ազատել է աշխատանքից՝ 17 մարդու կյանք խլած վթարի հետևանքով: Ինչպես հաղորդում է Euractive-ը՝ օգոստոսի 31-ին՝ նախարարների կաբինետի խորհրդակցության ժամանակ, Բորիսովը հեռացրել է ներքին գործերի նախարար Վալենտին Ռադևին, տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկիին և տարածաշրջանային զարգացման պատասխանատու Նիկոլայ Նանկովին: Ժողովրդական բանահյուսության փառատոնին մասնակցելու նպատակով թոշակառուներին տեղափոխող ավտոբուսը վերջերս վերանորոգված ճանապարհի վրա օգոստոսի 25-ին […]
16:56 31.08.2018
Կեմերովոյում ամֆիթատրոնով և շատրվանով պուրակ կկառուցեն հրդեհված «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնի տեղում: Այդ մասին օգոստոսի 31-ին Interfax լրատվական գործակալությանը հայտնել են Կեմերովոյի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունում: Տվյալների համաձայն` նախագծի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն ռուբլի, թե որքան կպահանջվի հենց զբոսայգու համար, հայտնի կդառնա վերջնական հայեցակարգի մշակումից հետո: «Շինարարական և նախագծային աշխատանքների կիրականացվեն բարեգործական միջոցներով: […]
15:07 31.08.2018
Մոսկվան ստացել է Երևանի պաշտոնական հարցումը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նշենք, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ Մարտի 1-ի քրեական գործով ԱՊՀ տարածքում միջազգային հետախուզում է հայտարարված: «ՌԴ իրավապահ մարմինները ստացել են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին Երևանի պաշտոնական հարցումը: Ներկայում […]
15:02 31.08.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է: Ներկայումս երգիչը գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: «Մոսկվայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է անձամբ դերասանը: Հաղորդվում է, որ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները կապ են հաստատել Կիկաբիձեի հետ՝ պարզելու՝ արդյոք նա պատրաստվում է մասնակցել Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորման արարողությանը և տեղեկացել, որ այդ պահին նա հիվանդանոցում […]
14:51 31.08.2018
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն այդ ընթացքում Ռուսաստանում է լինելու պաշտոնական այցով։ Այս մասին նշվում է Ռուսաստանի նախագահի կայքում։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ օրակարգի հարցերը, որոնց թվում է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Քննարկվելու են նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։ Սպասվում է միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի […]
14:14 31.08.2018
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի թաղման արարողությանը ներկա կլինի նրա 106 տարեկան մայրը՝ Ռոբերտան: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ին: Նշվում է, որ Ռոբերտա Մակքեյնը իրեն լավ է զգում՝ չնայած այն բանին, որ օգոստոսի 29-ին Արիզոնայում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությանը ներկա չի գտնվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի սենատոր […]
14:02 31.08.2018
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում քաղցրավենիքի ամենամյա փառատոնի ընթացքում պատրաստել են 70 մետր երկարություն ունեցող ահռելի սենդվիչ, հաղորդում է ТСН-ը: Մեծ սենդվիչը պատրաստել են շուրջ 100 խոհարարներ, այն պատրաստվել է ընդամենը 2 րոպե 29 վայրկյանում: Նշվում է, որ սենդվիչն ունի 865 կգ քաշ: Թեև սենդվիչը չի ընդգրկվել «Գիննեսի» ռեկորդների գրքում, սակայն այցելուները գոհ են մնացել:
12:33 31.08.2018
Չինական Ֆուչժոու քաղաքում մայրը մեկ տարեկան երեխայի ծննդյան տարեդարձը նշելու համար նրա հետ լողավազան է այցելել: Այցելությունը փոքրիկի համար ճակատագրական է եղել, երեխան դուրս է եկել փրկօղակից և խեղդվել, հաղորդում է The Daily Mail-ը: Մայրը, որը բջջային հեռախոսով էր զբաղված, շուրջ 1,5 րոպե հետո է նկատել, որ երեխան խեղդվում է: Երբ մայրը նկատել է, որ […]
12:26 31.08.2018
Twitter ընկերությունը հայտարարություն է տարածել ըստ որի՝ այժմ ԱՄՆ-ի տարածքի միկրոբլոգներում քաղաքական գովազդն անհրաժեշտ կլինի հավաստագրել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Twitter-ի բլոգը նշում է, որ գովազդատուները այսուհետ պետք է հատուկ հայտ ներկայացնեն: ԱՄՆ-ի քաղաքացիները որևիցե քաղաքական թեկնածուի կամ կուսակցության օգտին քարոզելու համար ստիպված են լինելու Ամերիկայի տարածքում հաստատել նրանց գտնվելու վայրը: Հատկանշական է, որ զանգվածային լրատվամիջոցները, որոնք […]
12:20 31.08.2018
75 տարեկանում մահացել է Marvel Comics-ի հեղինակներից մեկը՝ Գարի Ֆրիդրիխը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ կոմիքսների հեղինակը մահացել է Պարկինսոնի հիվանդության սրացման պատճառով: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը «Ուրվական հեծյալ»-ն է: Ֆրիդրիխը կոմիքսներ սկսել է ստեղծել 1960-ականների սկզբից:
12:09 31.08.2018
Կինը ծննդաբերել է Վարշավայի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում: Այս մասին հայտնում է ТСН-ն: «Երկունքի ցավերն սկսվել են գետնանցումում: Այդ պաատճառով էլ կինը ծննդաբերել է հենց կայարանում: Նրան օգնել են ամուսինը և ոստիկանության երկու աշխատակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ փոքրիկը ծնվել է առանց բարդությունների: Հիմա Վարշավայի մետրոպոլիտենում մտածում են՝ ինչպես նշեն այդ ուրախ […]
12:04 31.08.2018
3D պրինտերի շնորհիվ արգենտինացի կույր ծնողները կարողացել են, այսպես ասած, տեսնել իրենց դեռ չծնված երեխայի դեմքը: Մարիո Պելիզերիի գլխավորությամբ բժշկների թիմը հետևյալն է արել՝ նրանք երեխայի դեմքի սոնոգրաֆիկ պատկերը տպել են 3D պրինտերով, որից հետո ապագա ծնողները կարողացել են շոշափել այն՝ հնարավորություն ունենալով պատկերացում կազմել դեռ չծնված երեխայի դեմքի մասին: Դա արվել է կնոջ՝ 18 ամսական […]
11:41 31.08.2018
Համացանցում հայտնվել են iPhone XS սմարթֆոնների Apple Watch ժամացույցների գովազդային նկարները: Սեպտեմբերի 12-ին տեղի կունենա նոր ապրանքատեսակների պաշտոնական ներկայացումը: Այդ մասին գրում է MacDigger-ը: Հայտնի է, որ շնորհանդեսին ցուցադրվելու է երկու iPhone՝ OLED էկրանով, դյույմը՝ 5.8 և 6.5: Ինչ վերաբերում է Apple Watch Series 4 «խելացի» ժամացույցներին, դրանց դիզայնում էական փոփոխություն չի եղել: Այնուամենայնիվ, էկրանի չափը մեծացել է […]
11:14 31.08.2018
Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է People ամսագիրը: Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի […]
08:24 31.08.2018
Հնդկաստանը դիվանագետների լուրջ պակաս ունի։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հնդկաստանի նախկին փոխարտգործնախարար, արտաքին հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Շաշի Թհարուրը։ «Դա նորմալ չէ հավակնություններ ունեցող Հնդկաստանի նման երկրի համար»,-ասել է նա։ Հնդկական կողմի ներկայացուցչի հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի կողմից երկիր կատարելիք առաջիկա այցի համատեքստում։ Մոտ […]
08:15 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, գրում է Bloomberg-ը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը դուրս կգա ԱՀԿ-ից, եթե կազմակերպությունը չփոխվի դեպի լավը։ Թրամփը նաև նշել է, որ ԱՀԿ-ում երկար տարիներ շատ վատ են վարվում Վաշինգտոնի հետ։ «Եթե կազմակերպությունը չփոխվի, ես դուրս կգամ ԱՀԿ-ից»,- հայտարարել է Թրամփը։
08:01 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ Թուրքիայում կալանքի տակ պահվող հոգևորական Էնդրյու Բրանսոնին առնչվող իրավիճակի ֆոնին։ Թրամփին հիասթափեցրել է հոգևորականին ազատ արձակելու հարցում Անկարայի մերժումը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Bloomberg-ի հետ հարցազրույցում։ «Ես շատ հիասթափված եմ նրանից, սակայն տեսնենք, թե ինչպես ամեն բան կդասավորվի»,-ասել է Թրամփը։ […]
07:52 31.08.2018
YouTube Music ծառայությունը կազմել է 2018 թվականի ամռան ամենահայտնի երգերի վարկանշային աղյուսակը՝ հաշվի առնելով դիտումների քանակը մայիսի 28-ից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Ամենահայտնի երգը դարձել է Maroon 5 խմբի և ռեփ կատարող Cardi B-ի «Girl Like You» ստեղծագործությունը։ Տեսահոլովակն արժանացել է 728 մլն դիտման։ Երկրորդ տեղում է «Te Bote» (Remix) երգը, որը կատարում են պուերտոռիկացի […]
07:42 31.08.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ռազմաօդային ուժերի բազայի տարածքում քաղաքացիական փոքր ինքնաթիռի ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, խոսքը թեթևշարժիչային «Beechcraft B60» ինքնաթիռի մասին է։ Այն ընկել է «Էգլին» բազայի տարածքում, որը գտնվում է նահանգի հյուսիս-արևմուտքում։ Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք։ Այլ աղբյուրները հայտնում են 4 զոհի և […]
07:23 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել այն, որ նրա վարչակազմի գործողությունները կարող են հանգեցնել Իրանի փլուզմանը։ «Երբ ես եկա այստեղ (Սպիտակ տուն), հարցն այն էր, թե նրանք (Իրանի իշխանությունները) ե՞րբ կզավթեն Մերձավոր Արևելքը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Bloomberg-ի հետ հարցազրույցում։ Նա հավելել է, որ ներկա պահին հարցն այն է, թե նրանք կվերապրե՞ն՝ հաշվի առնելով […]
07:11 31.08.2018
Հռոմի կենտրոնում գտնվող Սան Ջուզեպպե-դել Ֆալեն եկեղեցու տանիքը փլուզվել է։ Meduza պորտալի հաղորդմամբ՝ տուժածների մասին տեղեկություն չկա: Փլուզման պահին եկեղեցին փակ է եղել այցելությունների համար: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել փլուզման պատճառ: Նշվում է, որ տանիքի պոկված բեկորները վնասել են եկեղեցու տակ տեղակայված անտիկ Մամերտինյան բանտը։ #Roma | Crolla il tetto della chiesa […]
01:00 31.08.2018
Տորոնտոյի իշխանությունները հրաձգության պատճառով տարհանել են առևտրի կենտրոնը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով Տորոնտոյի քաղաքային ոստիկանությանը։ «Yorkdale առևտրի կենտրոնում կրակոցներ են լսվում։ Ոստիկանության աշխատակիցները հաստատում են հրաձգության փաստը։ Առևտրի կենտրոնը տարհանված է»,- ասված է իրավապահների թվիթերյան հայտարարության մեջ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հաղորդվում է առնվազն երկու կասկածյալի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, անցած ամիս […]
00:42 31.08.2018
Ֆրանսիացի 22-ամյա դերասանուհին 69-ամյա դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրել է սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Նա այդ մասին բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այս ամիս՝ Դեպարդիեի փարիզյան բնակարանում։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։ Դերասանի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ծանոթ է այդ աղջկա հետ, սակայն հերքում է նրա հանդեպ […]
22:13 30.08.2018
Զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին Կարսում ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդում է Merkez TV-ն: Անակնկալ տեղումները փակել են հանգստավայրեր տանող ճանապարհները։ Օդերևութաբանները գրանցել են օդի ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև +7 աստիճան:
21:16 30.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է` կողմ է, որ աշխատանքից հեռացվի CNN հեռուստատեսության ղեկավար Ջեֆ Զաքերին. այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է թվիթերյան իր էջում: The hatred and extreme bias of me by @CNN has clouded their thinking and made them unable to function. But actually, as I have always said, this has been going on for […]