21:09 30.08.2018
Եթովպիայում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ, տեղեկացնում է AP-ն: Նշվում է, որ ուղղաթիռը մեկնում էր Դիրե- Դաուա քաղաքից դեպի Դեբրե-Զեյթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլոր զոհերը եղել են զինծառայողներ:
20:47 30.08.2018
Թուրքական gazeteduvar.com.tr կայքի տեղեկություններով՝ գերմանական Die Welt թերթի թղթակից, Գերմանիայի քաղաքացի Դենիզ Յուջելը դատի է տվել Թուրքիային՝ 1 մլն թուրքական լիրայի չափով բարոյական փոխհատուցում պահանջելով անհիմն կալանքի համար: Նշենք, որ Յուջելը մեկ տարուց ավելի գտնվել է թուրքական բանտում: Նրա փաստաբան Վեյսել Օքն արդեն դիմել է Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների հարցերով դատարան։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած հայտարարության […]
19:57 30.08.2018
Այսօր կայացել է ՀՀ – ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ – ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից, փոխվարչապետը […]
19:48 30.08.2018
Ֆրանսիայի հակակոռուպցիոն ոստիկանությունը հետաքննություն է սկսել ֆրանսիական միջազգային «Վեոլիա» ընկերության դեմ՝ պարզելու, թե արդյոք ընկերությունը տեղյա՞կ է Ռումինիայում գործող իր դուստր ընկերության՝ «Ապա Նովա»-ի ենթադրյալ կոռուպցիոն գործողություններից: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի միջազգային ռադիոն: Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննությունը սկսել է անցած տարվա նոյեմբերին՝ առևտրական արհմիության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Տոուլիի իրավաբանական բողոքի հիման վրա: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Ապա Նովա» […]
19:45 30.08.2018
Նորվեգիայի տրանսպորտի և կապի նախարար Կեթիլ Սուլևիկ-Օլսենը որոշել է թողնել իր պաշտոնը, որպեսզի հնարավորություն տա կնոջը սեփական կարիերայով զբաղվելու: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: «Հիանալի էր զբաղեցնել տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Ես մեծ հաճույքով կշարունակեի զբաղեցնել այդ պաշտոնն իմ ամբողջ կյանքում, սակայն ես հասել եմ այն կետին, երբ եկել է ժամանակը, որպեսզի իմ կինը […]
19:28 30.08.2018
Իրաքի հարավային հատվածում գտնվող Բասրա քաղաքում խմելու ջրից առնվազն 18 հազար մարդ թունավորվել է, տեղեկացնում է Аnadolu-ն: Նշվում է, որ քաղաքում համապատասխան քիմիական սարքավորումների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել ջրի աղտոտվածության աստիճանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 18 հազար մարդու մոտ գրանցվել են սրտխառնոց և փսխումներ: Երկրի խորհրդարանական կոմիտեն իր հերթին նշել է, որ եթե խնդրի կարգավորման համար […]
18:27 30.08.2018
Ադրբեջանի զինվորականների հորդորով սեփական նախագծման մահապարտ անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ բաց թողնելու և դրանով իսկ սարքերի մարտունակությունը ցուցադրելու համար իսրայելցի մասնագետներին պատիժ է սպասվում։ Իսրայելի ՊՆ-ի, ոստիկանության և դատախազության միացյալ հետաքննությունը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են […]
18:04 30.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Ղրղըզստան: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Էրդողանը Ղրղըզստանում կլինի սեպտեմբերի 1-2-ին, նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրավերով։ Աղբյուրը նշում է, որ երկու երկրների նախագահները կմասնակցեն Թուրքիայի և Ղրղըզստանի միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 4-րդ նիստին, կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու տարածաշրջանային […]
17:56 30.08.2018
Մյանմարի կենտրոնական շրջանում ոռոգման ջրամբար է փլուզվել, որի հետևանքով հեղեղվել է ավելի քան 85 գյուղ: Այս մասին հայտնել է BBC-ն: Տեղի ունեցածի հետևանքով 2 մարդ համարվում է անհետ կորած: Ավելի քան 63 հազար մարդ էլ տարհանվել է: Հեղեղումների պատճառով վնասվել է երկրի կենտրոնական կամուրջը: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Նշենք, որ Մյանմարում շաբաթներ շարունակ չէին դադարում […]
17:29 30.08.2018
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Երևանում արած հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան պատրաստ է գործնական աջակցություն ցուցաբերել Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող կողմերին։ «Ես կարծում եմ, որ դա պետք է որոշեն անմիջապես հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված կողմերը։ Ամեն բան պետք է արվի կարգավորման ձևաչափերի արդյունավետությունը հասկանալով։ Այս գործոնների […]
17:25 30.08.2018
Հունաստանում հուլիսի վերջին բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով այդ երկրի հրշեջ ծառայության տարածած հաղորդագրությունը: «Արևելյան Ատտիկայում հրդեհի զոհերի թիվը հասել է 98-ի: Ատտիկայի հիվանդանոցում այս պահի դրությամբ 15 մարդ մահացել է»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ զոհերից 83-ի ինքնությունը պարզվել է: […]
15:50 30.08.2018
Իտալական Corriere della Sera թերթի հաղորդմամբ՝ օգոստոս ամսին հինգ հոգանոց վրացիների հանցավոր խումբը Միլան քաղաքում ավազակային հարձակումներ է գործել՝ թալանելով 8 բնակարան, այդ թվում՝ Իտալիայի ՆԳ նախարարի ծնողների տունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ վրացի գողերը օգոստոսի 14-15-ի գիշերը նախարար Մաթեոս Սալվանի ծնողների տուն են ներխուժել և թալանել այն: Գողության մեջ կասկածվող վրացիներին ոստիկանությունը ձերբակալել էր օգոստոսի 27-ին՝ […]
15:40 30.08.2018
Թուրքիան ու Ռուսաստանը լրացուցիչ ուժեր են տեղափոխում Սիրիա։ Ինչպես հայտնում է թուրքական աղբյուրը, դա պայմանավորված է Իդլիբում ռազմական գործողություններ սկսելու Սիրիայի կառավարական ուժերի մտադրությամբ։ Ռուսաստանը արդեն Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկել 10 ռազմանավ։ Իսկ Թուրքիան լրացուցիչ ցամաքային ուժեր է ուղարկել անվտանգության գոտի համարվող Իդլիբ։ Դեպի Իդլիբ է ուղևորվել թուրքական զինուժի 2 ավտոշարասյուն։ Դրա նպատակն […]
14:50 30.08.2018
Ռուսաստանի Ռեուտով քաղաքի թենիսի փակ կորտում առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է NTV-ն: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ կրակը տարածվել է ավելի քան 2400 քառակուսի մետր տարածքի վրա: Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը: https://www.facebook.com/ntvofficial/videos/933473390187157/
14:11 30.08.2018
Իսպանիայի Բունյոլ քաղաքում մեկնարկել է ավանդական La Tomatina փառատոնը: Միմյանց վրա հասուն լոլիկներ նետելուն մասնակցել է 40 հազար մարդ, որի վրա ծախսվել է 40 տոննա լոլիկ (մոտ 150 հազար հատ): «Լոլիկամարտից» հետո, որն առավոտյան 10-ից 11-ն է տևել, իշխանություններն անցել են քաղաքային փողոցների մաքրման աշխատանքներին, իսկ մասնակիցներն էլ հասարակական ցնցուղների տակ մաքրվել են «մարտի» հետքերից: […]
13:35 30.08.2018
Իրանը դուրս կգա միջուկային գործարքից, եթե այն չհամապատասխանի երկրի ազգային շահերին, հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Այաթոլլա Խամենեին, մասնավորապես, ընդգծել է, որ դեմ չէ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն Իրանի կառավարությունը չպետք է հույսը դնի Եվրոպայի վրա միջուկային համաձայնագրի պահպանման կամ տնտեսությանն առնչվող հարցերում: «Միջուկային […]
10:32 30.08.2018
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է արել վերացնել հակառուսական պատժամիջոցները։ Նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել չեխ դեսպանների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նա այն կարծիքին է, որ ԵՄ-ն չպետք է երկարաձգեր պատժամիջոցների գործողության ժամկետը։«Հակառուսական պատժամիջոցներից տուժում են երկու կողմերն էլ (Ռուսաստանը և Արևմուտքը)»,- ընդգծել է նախագահը։ Զեմանը նշել է, որ դա վերաբերում […]
10:21 30.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը ճնշում է գործադրում ԿԺԴՀ-ի վրա՝ Վաշինգտոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: «Նախագահ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեան սաստիկ ճնշման է ենթարկվում Չինաստանի կողմից, ինչը պայմանավորված է Չինաստանի կառավարության հետ մեր ունեցած խոշոր առևտրային տարաձայնություններով»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում, […]
10:08 30.08.2018
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի արևմտյան արվարձաններից մեկում գտնվող քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է ABC news-ը: Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 140 հրշեջ և մոտ 30 հրշեջ մեքենա: Համացանցում հրապարակված տեսանյութերում ու լուսանկարներում երևում է ծխի հսկայական սև սյունը, որը ձգվում է մի քանի կիլոմետր՝ թունավորելով օդը: Նշվում […]
09:52 30.08.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դուստրերը՝ Եվգենյան և Ալեքսանդրան, չեն ընդունվել ուկրաինական բուհերից ոչ մեկը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ Երկվորյակները, ովքեր 18 տարեկան են, ավարտել են Անգլիայի «Կոնկորդ» քոլեջը, որից հետո Ուկրաինա չեն վերադարձել: Լրագրողները փորձել են աղջիկների անունները գտնել կրթական հարցերով Միասնական պետական էլեկտրոնային բազայում, սակայն նրանց ազգանունները չեն գտել։ Ավելի վաղ Պորոշենկոյի կնոջ մամուլի […]
08:24 30.08.2018
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել վերանվանելու քաղաքի փողոցներից մեկն ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պատվին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Էրիկ Գարչետին։ «Քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել Ռոդեոյի փողոցն Օբամայի անվան ճեմուղի վերանվանելուն։ Ուրախ ենք, որ այն կդառնա Լոս Անջելեսի հյուրերի համար հիշեցում` նախագահ Բարաք Օբամայի ժառանգության մասին»,- գրել է քաղաքապետը Twitter-ում։ Ճեմուղին […]
08:07 30.08.2018
Վաշինգտոնն անհանգստացած է ռուսական սպառազինության, այդ թվում` զենիթահրթիռային «С-400» համալիրների ձեռքբերման Նյու Դելիի պլաններից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Ռենդալ Շրիվերը։ «Մենք շատ լրջորեն կանհանգստանանք, եթե Հնդկաստանը ձեռք բերի նոր խոշոր համակարգեր։ Չեմ կարող ասել, թե դրանք չեն հայտնվի պատժամիջոցների գործողության տակ»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը, փոխանցում է RIA Novosti-ն։ Շրիվերը […]
07:28 30.08.2018
Բելառուսում լրագրողներից մեկը խանութում նկատել է և լուսանկարել գլոբուսներ, որոնցում Ղրիմի թերակղզին նշված է նույն գույնով, ինչ Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։ Լրագրող Եվգենի Գլուշկովն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ գլոբուսները նկատել է Մոգիլյով քաղաքի հանրախանութներից մեկում։ Նրա խոսքով՝ Բելառուսը պետական մակարդակով չի ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք։ Հիշեցնենք, որ […]
07:13 30.08.2018
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հայցը, ըստ որի՝ կազմակերպությունը պետք է պատժամիջոցներ սահմաներ նավագնացությամբ զբաղվող ռուսական երկու ընկերությունների և դրա 6 նավերի նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության համար։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին։ Գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանին դրանում աջակցել է Հյուսիսային Կորեայի հիմնական առևտրային գործընկեր Չինաստանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր […]
01:00 30.08.2018
Չինաստանը գլխավորել է ալկոհոլային խմիչքների չարաշահումից մահացության ամենաբարձր ցուցանիշով երկրների համաշխարհային վարկանշային աղյուսակը։ Այս մասին գրում է Lancet բժշկական ամսագիրը։ 2016 թվականին ալկոհոլից երկրում մահացել է 59 հազար կին և 650 հազար տղամարդ։ Հարբեցողությունից մահացության հիմնական պատճառը գլխուղեղի արյունազեղումն է։ Դրան հաջորդում են իշեմիկ կաթվածը, հիպերտոնիան և էպիլեպսիան։ Ցուցակում երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հնդկաստանը, որտեղ […]
00:42 30.08.2018
Սաուդյան Արաբիայի 5 կանայք Քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից լիցենզիաներ են ստացել։ Փաստաթուղթը նրանց իրավունք է տալիս ուղևորատար ինքնաթիռներ վարել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Կանայք ստացել են կոմերցիոն ավիացիայի օդաչուի լիցենզիաներ, նրանք կարող են աշխատել թագավորության մասնավոր ավիաընկերություններում։ Մինչ այդ, թագավորության կին քաղաքացիները կարող էին օդաչուի լիցենզիաներ ստանալ այլ պետություններում, սակայն իրավունք չունեին […]
23:13 29.08.2018
Գերմանիայի թվայնացման հարցերով պետնախարար Դորոթի Բերը Գերմանիայում «ԹՈՒՄՈ»-ի նման կենտրոն բացելու ցանկություն է հայտնել։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ Բերը հայտնել է, որ կանի ամեն բան՝ իր երկրում նման կենտրոն հիմնելու համար։ Պետնախարարը նման ցանկություն է հայտնել կանցլեր Անգելա Մերկելի երևանյան այցը մեկնաբանելիս։ Հիշեցնենք, որ կանցլերն այցի ընթացքում եղել էր նաև «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ում։ […]
19:37 29.08.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով ազգությամբ հայեր են վիրավորվել: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մի կողմից՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների, իսկ մյուս կողմից՝ Չեչնիայի երկու բնակիչների միջև։ Բախման հետևանքով չեչենները հայտնվել են հիվանդանոցում՝ բազմաթիվ վնասվածքներով: Ընդ որում՝ վիրավորների ստացած վնասվածքները նաև դանակի հարվածների […]
19:27 29.08.2018
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է timesofisrael.com-ը: Նշվում է, որ Իսրայելի պետական դատախազությունը հայտարարել է, որ Բաքվում ընկերության արտադրանքի ցուցադրության ժամանակ Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու […]