23:13 29.08.2018
Գերմանիայի թվայնացման հարցերով պետնախարար Դորոթի Բերը Գերմանիայում «ԹՈՒՄՈ»-ի նման կենտրոն բացելու ցանկություն է հայտնել։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ Բերը հայտնել է, որ կանի ամեն բան՝ իր երկրում նման կենտրոն հիմնելու համար։ Պետնախարարը նման ցանկություն է հայտնել կանցլեր Անգելա Մերկելի երևանյան այցը մեկնաբանելիս։ Հիշեցնենք, որ կանցլերն այցի ընթացքում եղել էր նաև «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ում։ […]
19:37 29.08.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով ազգությամբ հայեր են վիրավորվել: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մի կողմից՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների, իսկ մյուս կողմից՝ Չեչնիայի երկու բնակիչների միջև։ Բախման հետևանքով չեչենները հայտնվել են հիվանդանոցում՝ բազմաթիվ վնասվածքներով: Ընդ որում՝ վիրավորների ստացած վնասվածքները նաև դանակի հարվածների […]
19:27 29.08.2018
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է timesofisrael.com-ը: Նշվում է, որ Իսրայելի պետական դատախազությունը հայտարարել է, որ Բաքվում ընկերության արտադրանքի ցուցադրության ժամանակ Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու […]
19:24 29.08.2018
Արձանը հեռացնելու որոշում է կայացվել, քանի որ դրա անվտանգությունն այլևս հնարավոր չէր երաշխավորել:
17:17 29.08.2018
Ռեժիսոր Վուդի Ալենը մի քանի տասնամյակների աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ մասնագիտական դադար է վերցնելու, հաղորդում է Page Six-ը: Մասնագետները դադարը բացատրում են ռեժիսորի խորթ աղջկա՝ Դիլան Ֆերոուի հայտարարությամբ. վերջինս նրան մեղադրել էր սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այս խոսակցությունների հետևանքով՝ Amazon ընկերությունը ցանկանում է խզել ռեժիսորի հետ 2016-ին կնքած պայմանագիրը: Հավանաբար, Վուդի Ալենը հաջորդ նախագիծը կսկսի […]
17:15 29.08.2018
Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ Հալիդ Լատիֆը սպառնացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամմեդ Սալահի մորը: Այս մասին հայտնում է Al Jazeera News-ը: «Մոհամմեդ Սալահին կցանկանայի ասել, որ նրա մայրը դեռևս Եգիպտոսում է գտնվում: Դու ինքդ հիմա արտերկրում ես ու կարող ես անել այն ամենը, ինչ ուզում ես: Իմացող մարդիկ կհասկանան, թե ինչ նկատի ունեմ»,- թվիթերյան […]
17:01 29.08.2018
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնաժողովի ՝ օգոստոսի 29-ին Ժնևում հրապարակված զեկույցում ներկայացվել են փաստեր՝ ըստ որոնց այսօր աշխարհում 4 միլիոն փախստական երեխա դպրոց չի հաճախում: Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում նրանց թիվը աճել է կես միլիոնով: Նշվում է, որ 19․9 մլն. փախստականներից 7․4 միլիոնը դպրոցահասակ երեխաներ են: «Կրթությունը այն միջոցն է, որը կօգնի […]
16:44 29.08.2018
Մահից առաջ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը տվել է այն մարդկանց անունները, ովքեր պիտի տանեն դագաղը հոգեհանգստի օրը: Իսկ այն կայանալու է սեպտեմբերի 1-ին՝ Վաշինգտոնի Ազգային տաճարում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Քաղաքական գործիչը մահացել է գլխուղեղի քաղցկեղից: Դեռ մինչև մահանալը նա ինքը ծրագրել էր, թե ինչպես պետք է կատարվեր հուղարկավորությունը: Ջոն Մաքքեյնն ընտրել է […]
16:43 29.08.2018
Հազարավոր մեղուներ գրոհել են Նյու Յորքի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրված հովանոցը: Այս մասին հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել փակել հարակից փողոցները, որպեսզի մեղուները չհարձակվեին մարդկանց վրա: «Ի վերջո, մի մեղվապահ տարել է մեղուներին այդտեղից հեռու»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:26 29.08.2018
Լա Մանշ նեղուցում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանիսայի միջև, ֆրանսիացի ու բրիտանացի ձկնորսների միջև միջադեպ է տեղի ունեցել: Վիճաբանությունն այնքան է սրվել, որ կողմերն օգտագործել են ծխաբեր միջոցներ: Այս մասին հայտնում է «BBC»-ն: Նշվում է, որ Նորմանդիայից 12 կմ հեռավորության վրա բրիտանացիները օրինական կերպով ձուկ են որսացել: Սակայն այս հանգամանքը դուր չի եկել ֆրանսիացի ձկնորսներին: Նրանց […]
16:09 29.08.2018
Գերմանիայում պատրաստվում են վերականգնել Բեռլինի պատի մի հատվածը: Ծրագիրը մեկնարկելու է հոկտեմբերին, իրականացվելու է արտ ծրագրի շրջանակում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ծրագրի իրականացման վայր մուտք գործելու համար այցելուները պետք է վճարեն 15 եվրո: Ընդ որում՝ նրանց կարգելվի օգտագործել բջջային հեռախոսներ: Այցելուներին կբաժանեն հատուկ սմարթֆոններ՝ անհատական զբոսուղիների քարտեզով: Ծրագրի հեղինակները հայտնել են, որ այցելուներին […]
14:22 29.08.2018
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։ Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքից: Մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս […]
11:51 29.08.2018
Հունաստանում ավելի քան 1000 մարդ է տարհանվել Eleftherios Venizelos նավից, երբ այնտեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է հունական Proto Thema պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ANEK ընկերությանը պատկանող նավը Պիրեյոս քաղաքից ուղևորներ է տեղափոխելիս եղել դեպի Կրետե կղզի: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է նավի՝ ափից հեռանալուց 40 րոպե անց: Մոտ 2 ժամ տևած տարհանման աշխատանքները […]
11:27 29.08.2018
Այսօր փոփի արքան կդառնար 60 տարեկան: Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Գերի քաղաքում: Ամերիկացի հանրահայտ երաժիշտն արժանացել է «Սերնդի», «10-ամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի մարդ» կոչումներին: Ջեքսոնը բոլոր ժամանակների, այսպես ասած, «ամենավաճառվող» արտիստն է (780 մլն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ալբոմը (Thriller ՝վերջին տեղեկություններով 175 մլն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood […]
11:20 29.08.2018
Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է NTV-ն: Риа Новости-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան` ժամը 05:00-ի սահմաններում: Ավտոբուսն ուղևորվելիս է եղել դեպի օդանավակայան, ճանապարհին բախվել է բեռնատար մեքենայի, դուրս եկել ճանապարհից ու ընկել ջրատարը: Պատահարի հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել: Վնասվածքներ են ստացել նաև երկու […]
10:36 29.08.2018
Հրդեհի պահին նավի տախտակամածին 1016 մարդ է եղել, որոնցից 141-ը՝ անձնակազմի անդամներ:
10:19 29.08.2018
Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում Google-ին մեղադրել էր այն բանում, որ կայքի որոնման արդյունքները կողմնակալ են:
08:31 29.08.2018
Մինչև 2020 թվականի վերջ Facebook ընկերությունը մտադիր է լիովին անցում կատարել վերականգնվող աղբյուրների էներգիայի օգտագործման։ «Այսօր մենք պարտավորություն ենք ստանձնում կրճատելու ջերմոցային գազերը 75 տոկոսով և մինչև 2020 թվականի վերջ 100 տոկոսով ապահովելու մեր գլոբալ գործունեությունը վերականգվող աղբյուրների էներգիայով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում։ 2017 թվականին Facebook-ի ձեռնարկությունները 50 տոկոսով անցում են կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներին։
08:16 29.08.2018
Պերուի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի մի շարք շրջաններում՝ Վենեսուելայից ներգաղթյալների հոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է RPP պորտալը։ Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է Սարումբիլյա և Տումբես նահանգներում։ Պերուի կառավարությունում կարծում են, որ այդ շրջաններում ներգաղթյալների թվի մեծացումն անխուսափելիորեն կանդրադառնա առողջապահության վրա։ Վենեսուելայի բնակիչները զանգվածաբար լքում են երկիրը ծանր տնտեսական վիճակի պատճառով։ Նրանք […]
07:59 29.08.2018
Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը զորքեր է ուղարկել Վենեսուելայի հետ սահման՝ այդ երկրից ներգաղթյալների թվի մեծացման պատճառով։ Նախագահը հույս ունի, որ այդ կերպ կստացվի կարգավորել միգրացիոն խնդիրը։ Երկրի հյուսիսային Ռորայմա նահանգ է ուղարկվել 120 զինծառայող, ովքեր պետք է կանխեն միջադեպերը՝ կապված վենեսուելացի ներգաղթյալների ներհոսքի հետ։ Ծանր տնտեսական պայմաններն ստիպում են տասնյակ հազարավոր վենեսուելացիների լքել երկիրը։ «Ես […]
07:50 29.08.2018
Ամերիկյան Defense Distributed ընկերությունն սկսել է գծագրերի վաճառքը, որոնք նախատեսված են եռաչափ տպիչի օգնությամբ հրազենի ստեղծման համար։ Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ ԱՄՆ-ի դատարանը երկարացրել է համացանցում նման սխեմաների հրապարակման արգելքը։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Գծագրերը հասանելի կլինեն այնքան ժամանակ, քան դեռ այդ հարցը վերջնականապես չի կարգավորվել դատարանում։
07:40 29.08.2018
Ահաբեկչության դեմ պայքարում Քաբուլի հետ համագործակցության շրջանակում Չինաստանն սկսել է իր առաջին ռազմաուսումնական բազայի կառուցումը։ Շինարարությունն ընթանում է Բադահշան նահանգում։ South China Morning Post թերթի տվյալներով՝ Պեկինը ծրագրում է այնտեղ ուղարկել առնվազն մեկ գումարտակ՝ աֆղան մասնագետների ուսումնական նախապատրաստության համար սպառազինությամբ։ Նշվում է, որ դա կլինի Աֆղանստանի տարածքում Չինաստանի ռազմական ներկայության առաջին դեպքը։ Հավանաբար, բազայի գլխավոր […]
00:47 29.08.2018
Ուկրաինան և Վրաստանը պատրաստվում են համաձայնագիր ստորագրել երկու երկրների քաղաքացիների համար ներքին անձնագրերով շրջագայության վերաբերյալ: Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի հայտարարությամբ` Ուկրաինան արդեն հաստատել է համապատասխան փաստաթուղթը և քննարկման ներկայացրել վրացական կողմին: Դեսպանը նաև նշել է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև սեպտեմբերի վերջ, երբ պատվիրակությունները ժամանեն Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար: Հիշեցնենք, […]
00:13 29.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Valentino-ի 4000 դոլարանոց կիսաշրջազգեստով հայտնվել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում, բահը վերցրել ձեռքն ու ծառ տնկել։ Մելանյա Թրամփն արժանացել է սոցցանցերի օգտատերերի քննադատություններին՝ նման շքեղ տեսքով և «Christian Louboutin»-ի բարձրակրունկ կոշիկներով ծառատունկի մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Օգտատերերը լուսանկարներում նկատել են առաջին տիկնոջ՝ անհամապատասխան հագուկապի պատճառով կրած […]
23:53 28.08.2018
Ֆրանսիայի ԱԳՆ-ը դիվանագետներին և գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել անվտանգության նկատառումներով անորոշ ժամկետով հետաձգել գործուղումներն Իրան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ԱԳՆ ներքին փաստաթղթին։ Այդ որոշման պատճառներից մեկը կապված է Փարիզի մոտ իրանցի ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ ահաբեկչության կանխման դեպքի հետ։ Նշվում է, որ այդ հանրահավաքին պետք է մասնակցեր նաև Թրամփի […]
22:56 28.08.2018
ԱՄՆ քաղաքացիների ավելի քան 40%-ը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Այս մասին փաստում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները: 44 տոկոսը համարում է, որ արդեն պետք է սկսել իմպիչմենթի գործընթացը: Ի դեպ, նրանց 2/3-ն էլ նշել է, որ վստահում է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին, որը հայտարարել էր, որ բոլոր ֆինանսական հանցագործությունները կատարել է նախագահի հրահանգով: […]