19:27 29.08.2018
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:
Նշվում է, որ Իսրայելի պետական դատախազությունը հայտարարել է, որ Բաքվում ընկերության արտադրանքի ցուցադրության ժամանակ Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու համար Aeronautics Defense Systems ներկայացուցիչների վերաբերյալեզրակացությունը գտնվում է լսումների փուլում:
Դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է լսումների ժամանակ մեղադրանք ներկայացնել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության պաշտոնյաներին, ովքեր անցած տարի իրենց արտադրանքի փորձարկման ժամանակ Ադրբեջանի պահանջով փորձել են դրանք կիրառել հայկական դիրքերի վրա:
Իսրայելի պետական դատախազության տնտեսական գործերով վարչություն են հրավիրվել Aeronautics Defense Systems ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, գլխավոր տնօրենի տեղակալ Մաիր Ռազմովիչը, զարգացման հարցերով տնօրեն Հաիմ Հիվաշարը և մարքեթինգի հարցերով տնօրեն Դևիդ Գոլդինը:
Դատախազության վերոնշյալ հայտարարությանը նախորդել է շուրջ մեկ տարի տևած հետաքննությունը, որը համատեղ անցկացրել են Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության ստորաբաժանումը, պաշտպանության նախարարության հետաքննական ստորաբաժանումը և դատախազությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության ներկայացուցիչները կասկածվում են խարդախության, ինչպես նաև պաշտպանական արտադրանքի արտահանման մասին օրենքի դրույթները խախտելու մեջ:
Ընկերության ներկայացուցիչները իրենց հերթին հայտարարել են, որ լսումների ժամանակ, երբ կներկայացնեն իրենց դիրքորոշումը, դատախազությունը կորոշի, որ ընկերության և նրա ներկայացուցիչների նկատմամբ մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ հետաքննություն էր սկսել 2017թ. օգոստոսին:
Ըստ դիմումի՝ Ադրբեջանը պահանջել է ընկերությունից գնվելիք Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը փորձարկել հայկական դիրքերի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության նախարարությունում նման դիմումի առկայության մասին օգոստոսի 13-ին հաղորդել էր «Մաարիվ» թերթը: Այն ժամանակ էլ Aeronautics Defense Systems ընկերությունը կտրականապես հերքել էր, թե իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել:
Ընկերությունից հայտնել են, որ երբեք անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչն այդպես է նաև այս դեպքի համար»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...