Միայն ձերբակալություններով հնարավոր չէ հասնել երկարաժամկետ զարգացման. ամերիկացի վերլուծաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Միայն ձերբակալություններով հնարավոր չէ հասնել երկարաժամկետ զարգացման. ամերիկացի վերլուծաբան

11:27 24.08.2018

Փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Մատնանշվում են նաև որոշ բացթողումներ, գրում է «Ամերիկայի ձայնը»:

«Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի կարծիքով՝ այսօր Հայաստանում պահպանվում է հեղափոխական էյֆորիան: Նոր իշխանությունները հաճախ դիմում են խորհրդանշական քայլերի, որոնց մի մասը, ըստ փորձագետի, կարևոր են, սակայն անհրաժեշտ են խնդիրների երկարաժամկետ լուծումներ:

«Կառավարության 100 օրից հետո Երևանի փողոցներում պահպանվում է ոգևորությունը, սակայն կարծում եմ, որ նոր իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն երկրում ինստիտուտների կայացմամբ»,- նշում է «Կարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

Փոլ Սթրոնսկին կարևորում է Հայաստանում քաղաքական այնպիսի ինստիտուտների կայացումը, որոնք կապահովեն իշխանության փոխանցում:

«Հայաստանում դեռևս կայացած չեն քաղաքական ինստիտուտները, իսկ դատական համակարգն էլ ավելի թույլ է, ուստի փողոցային ժողովրդավարության հետ մեկտեղ անհրաժեշտ է աշխատանք տանել երկարաժամկետ ժողովրդավարական համակարգը կայացնելու ուղղությամբ, որի արդյունքում փոփոխությունները տեղի կունենան ոչ թե փողոցի, այլ ընտրաթերթիկի միջոցով»։

Փորձագետ Էմիլ Սանամյանն էլ կառավարության 100 օրվա ձեռքբերումներից է համարում իշխանափոխությունից հետո քաղաքական գործընթացների խաղաղ բնույթն ու տնտեսական կայունության պահպանումը: Նա նաև կարևորում է անվտանգության ընդհանուր առմամբ վերահսկելի իրավիճակը: Նա առաջնահերթություն է տալիս Հայաստանում ներդրումների խրախուսմանը՝ ընդգծելով այստեղ կառավարության ակտիվ քայլերի կարևորությունը:

«Կարծում եմ՝ պետք է առաջնությունը տալ նրան, որ Փաշինյանի կառավարության կուտակած քաղաքական կապիտալը վերածվի լուրջ ներդրումների և որոշումների՝ ի նպաստ Հայաստանի»,- ասում է Սանամյանը:

Քաղաքագետն արձանագրում է, որ Փաշինյանի առաջնորդած ուժն այս պահին ունի հանրային շատ մեծ աջակցություն, իսկ նախկինում իշխող Հանրապետական կուսակցությունը մեկուսացած է:

«Այսօր Հայաստանում չկա որևէ քաղաքական կուսակցություն կամ ուժ, որը կարող է ձեռնոց նետել Փաշինյանին ու նրա թիմին՝ հաշվի առնելով նրանց հանրային աջակցությունը:

Իսկ Փոլ Սթրոնսկին արձանագրում է, որ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր վերակազմավորման փուլում է:

«Մենք ականատես ենք Հայաստանի քաղաքական դաշտի վերաձևավորմանը: Դրա ապացույցն են ինչպես նախկին իշխող կուսակցության շուրջ ընթացող գործընթացներն, այնպես էլ Երևանի քաղաքապետի ընտրության հարցում նախկին ընդդիմության շարքերի պառակտումը»,- ասում է Սթոնսկին:

Ներքաղաքական զարգացումների հետ մեկտեղ փորձագետները կարևորում են նաև արտաքին մարտահրավերները, մասնավորապես` Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների ընթացքը: Սթրոնսկին ընդգծում է Երևանի համար Մոսկվայի հետ հարաբերությունների կարևորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային զարգացումները: Նրա կարծիքով, այս հարաբերությունները ամենակարևոր քննությունն են նոր իշխանությունների համար:

Իսկ վերջին շրջանի աղմկոտ ձերբակալությունների ու կոռուպցիայի դեմ պայքարի առումով փորձագետները համակարծիք են, որ կոռումպացված գործիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն միայն ձերբակալությունները բավարար չեն երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, ուստի անհրաժեշտ են երկարաժամկետ զարգացում ապահովող քայլեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP