Մումբայի լողափերից մեկում ավելի քան 150 մարդ այրվածքներ է ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.43 oC

Մումբայի լողափերից մեկում ավելի քան 150 մարդ այրվածքներ է ստացել

00:45 08.08.2018

Մումբայի լողափերից մեկում առնվազն 150 մարդ այրվածքներ է ստացել։ Պատճառը թունավոր ֆիզալիաներն են։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Մեդուզայի տեսակ հանդիսացող ֆիզալիաները, որոնք չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, հայտնվում են Հնդկաստանի ափերի մոտ ամեն տարի՝ անձրևային եղանակների ժամանակ։

Խանութներից մեկի տնօրենը պատմել է, որ վերջին օրերին ֆիզալիաները «գրավել» են լողափերը և գլխացավանք են դարձել հանգստացողների համար:

Որպես կանոն՝ ֆիզալիաների հետ շփումը և դրանից ստացված այրվածքները մահացու չեն, բայց դրանից հետո տուժածները մի քանի ժամ սաստիկ ցավ են զգում:

«Վերջին օրերին նրանք այնքան են շատացել լողափերում, որ բազմաթիվ մարդիկ են տուժում նրանցից ստացած այրվածքներից: Կարծում եմ՝ այս պահին պետք է խուսափել լողափ այցելելուց»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:

Այլ օրգանիզմների հետ շփվելիս ֆիզալիաների մոտ, որպես պաշտպանական մեխանիզմ, թույն է արտադրվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

16:34 20.05.2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: ...

«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն

16:27 20.05.2025

«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն

Լիսաբոնի «Սպորտինգը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն: «Սպորտինգը» վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթել է «Վիտորիա Գիմարայեշին» և 82 միավորով գրավել առաջին տեղը` երկու միավորով առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկայից»: ...

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

16:22 20.05.2025

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին

16:16 20.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Հանրապետության նախագահը կարևորել է Համագումարի աշխատանքը՝ որպես ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանում և մեր տարածաշրջանում […] ...

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունը

16:11 20.05.2025

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

16:06 20.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով: Հանդիպման […] ...

BACK_TO_TOP