Իսրայելի վարչապետի որդին Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Իսրայելի վարչապետի որդին Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանության համար

09:44 19.05.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-սիրայելական հարաբերությունների լարված ֆոնին «Facebook»-ի իր էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է հանել միջազգային մամուլում։

Ermenihaber.am-ը փոխանցում է Յահիր Նեթանհայուի խոսքերը. «Թուրքիա՛, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար։ Դու նաև պատասխանատվություն ես կրում  հույն, հայ և քուրդ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու համար։  Թուրքերին պիտի նաև հիշեցնեմ, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչև թուրքերի գալը։ Եվ ուրեմն սսկվեք»,-գրել է Իսրայելի վարչապետի որդին։

Վերջինս մի քանի օր առաջ Instagram-ի իր էջում  հայհոյել էր Թուրքիային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

13:07 04.05.2024

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտից ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Հին քաղաքում` Տիրոջ գերեզմանի տաճարում, և քաղաքին հարող տարածքներում։ Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին և միայն ուղղափառ պատրիարքի աղոթքներով։ Իսրայելի ոստիկանությունը Սրբազան կրակի […] ...

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները

13:00 04.05.2024

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները

Հիբրիդային հարձակումների համար  ՆԱՏՕ-ի մեղադրանքները Ռուսաստանին ապատեղեկատվություն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մայիսի 2-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում մեղադրել է Ռուսաստանին անդամ երկրների դեմ հիբրիդային հարձակումների համար։ «Հյուսիսատլանտյան դաշինքը և առանձին անդամ երկրների ղեկավարությունն անում են այն, ինչ անում են լավագույնս՝ ապատեղեկատվություն, հակառուսական հիստերիայի մակարդակի բարձրացում, որպեսզի արդարացնեն Եվրոպայի […] ...

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

12:54 04.05.2024

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է «պոտենցիալ հակամարտության» Ռուսաստանի Դաշնության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Հիմա Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններն են իրականացվում Ռուսաստանի սահմանների մոտ։ ՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», որը, ի դեպ, […] ...

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը տեսանյութով է կիսվել

12:34 04.05.2024

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը տեսանյութով է կիսվել

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսե․ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կիսվել տեսանյութով։ ...

Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

12:27 04.05.2024

Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը նախօրեին Փարիզում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, շաբաթ օրը գրել է Figaro թերթը։ «Ուրբաթ օրը՝ մայիսի 3-ի երեկոյան, մոտավորապես ժամը 19.30-ին, էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը վրաերթի է ենթարկել հեծանվորդին Փարիզի վեցերորդ շրջանում։ Հեծանվորդը անցնելիս է եղել կարմիր լույսի տակով, երբ նրան վրաերթի է ենթարկել նախարարը, ով իր […] ...

Կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է գրանցվել Բելգորոդի շրջանի գյուղերից մեկի վրա

11:42 04.05.2024

Կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է գրանցվել Բելգորոդի շրջանի գյուղերից մեկի վրա

Ուկրաինայի Զինված ուժերը կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել են Բելգորոդի շրջանում գտնվող Վերգիլևկայի վրա, զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Բելգորոդի շրջանի Վերգիլևկա գյուղը հարձակման է ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից կամիկաձեի անօդաչու թռչող սարքի կիրառմամբ, զոհեր չկան»,- գրել է նա։ Գլադկովը հավելել է, որ հարձակման […] ...

BACK_TO_TOP