Չինաստանը կշարունակի օգտվել իրանական նավթից՝ անտեսելով ԱՄՆ-ի պահանջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Չինաստանը կշարունակի օգտվել իրանական նավթից՝ անտեսելով ԱՄՆ-ի պահանջը

17:30 03.08.2018

Bloomberg գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Միացյալ Նահանգների իշխանություններին չի հաջողվել համոզել Չինաստանին՝ Իրանից այլևս նավթ չգնելու հարցում:

«ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման մեջ դնել իսլամական պետությանը՝ աշխարհի մյուս երկրներին ստիպելով հրաժարվել իրանական նավթից»,- մանրամասնում է գործակալությունը:

Թեև Չինաստանը իրանական վառելիքից հրաժարվելու համաձայնություն չի տվել, սակայն, ըստ հաղորդագրության, վերջինս Միացյալ Նահանգներին խոստացել է չավելացնել գնման ծավալները:

Գործակալության հավաստմամբ՝ կան տեղեկություններ, որ ամերիկացի պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություններն այս օրերին ժամանել են տարբեր երկրների մայրաքաղաքներ, որպեսզի պայմանավորվեն մինչև նոյեմբեր իրանական նավթի վաճառքի ծավալները կտրուկ նվազեցնելու հարցի շուրջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հայտնել էին, որ Վաշինգտոնը մտադիր է մինչև նոյեմբերի 4-ը զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը, թեև ոլորտի շատ մասնագետներ պնդում են, որ դա անիրագործելի ծրագիր է:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կանտեսեն Վաշինգտոնի պահանջն ու կշարունակեն համագործակցել Իրանի հետ: Հայտնի է, որ այդպիսի պահանջ Միացյալ Նահանգները ներկայացրել է Թուրքիային՝ տրամադրելով 180 օր ժամանակ, որպեսզի թուրքական ընկերությունները կամաց-կամաց կարողանան կտրել իրենց կապն Իրանի հետ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասեցվել է սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

19:49 16.07.2025

Կասեցվել է սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19): Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ -սննդի […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

19:44 16.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային […] ...

Որոշվել է 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

19:38 16.07.2025

Որոշվել է 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար […] ...

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում

19:26 16.07.2025

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում

Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վաչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական […] ...

Ամասիա գյուղի ցուցանակի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

19:21 16.07.2025

Ամասիա գյուղի ցուցանակի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները: Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Ամասիա գյուղի ցուցանակի մոտ թողել է զենք-զինամթերք։ Ամասիայի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ՝ զենք-զինամթերքի նմանվող առարկաներով։ […] ...

«Յուվենտուսի» ֆուտբոլիստ դառնալու համար Կոնսեյսաուն ստիպված է հրաժարվել խոշոր գումարից

19:14 16.07.2025

«Յուվենտուսի» ֆուտբոլիստ դառնալու համար Կոնսեյսաուն ստիպված է հրաժարվել խոշոր գումարից

Ֆրանսիշկու Կոնսեյսաուն ստիպված է խոշոր ֆինանսական զիջում կատարել, որպեսզի ամբողջացնի իր տրանսֆերը Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Sky Italy-ն: Իտալական ակումբը համաձայնության է եկել «Պորտուի» հետ Կոնսեյսաուի տրանսֆերային իրավունքը 32 միլիոն եվրոյով ձեռք բերելու վերաբերյալ: Տրանսֆերային գումարը բաժանվում է 4 մասի՝ 8-ական միլիոն եվրո: Դրան գումարվում է նաև նախորդ մրցաշրջանի վարձակալության համար արդեն վճարված 9,5 միլիոն […] ...

BACK_TO_TOP