15:41 23.07.2018
ԱՄՆ-ն նպատակ է դրել, մինչև նոյեմբերի 4-ը, Իրանից նավթի ներմուծման ծավալը հասցնել 0-ի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:
«Մեր արշավի հիմնական ուղղությունը Իրանի բանկային ու էներգետիկ ոլորտի վրա պատժամիջոցների սահմանումն է: Ինչպես մենք անցյալ շաբաթ պարզաբանել ենք՝ որ մենք կենտրոնացած ենք այն հարցի վրա, որ Իրանից նավթ ներմուծող երկրների հետ միասին, այդ ներմուծումների ծավալները մինչև նոյեմբերի 4-ը իջեցնենք ու մոտեցնենք 0-ի»,- ասել է պետքարտուղարը:
Ամերիկայի պետքարտուղարն այդուհանդերձ հայտարարել է, որ դիտարկում են նաև Իրանի հետ բանակցություններ վարել՝ գործընթացի առաջխաղացման հարցի շուրջ, սակայն, մինչ այդ Իրանի իշխանությունները պետք է «համոզիչ ու անխախտ» քայլեր ներկայացնեն՝ իրենց գործողությունների ընթացքը փոխելու մասին:
Նա նաև հայտնել է, որ ԵՄ հետ համագործակցության արդյունքում դադարեցնել Իրանին՝ «միլիոնավոր դոլարներ» բերող տարադրամի փոխանակման գործարքները:
«Հետագայում ավելին կլինի»,- ասել է Պոմպեոն:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ԱՄՆ-ի և Իրանի միջև գոյություն ունեցող հարաբերությունների կարգավորում՝ Պոնպեոն ասել է․ «Նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը-խմբ.) պարզ հասկացրել է, որ ինքը կցանկանար, որ այդպես լիներ: Նախագահն ասել է, որ եթե մենք կարողանանք փոփոխությունների հասնել, եթե մենք կարողանանք ռազմավարական առաջարկ ստանալ Իրանից՝ իր ու իր ժողովրդի բարևօրությունն ապահովելու վերաբերյալ՝ ապա պատրաստ են բանակցույուններ վարել՝ առաջխաղացման ուղիների վերաբերյալ»։
15:22 01.05.2025
Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման մասին․ ԲաղայիԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները, Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի […] ...
14:53 01.05.2025
Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր […] ...
14:37 01.05.2025
AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբԿինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին վավերագրական ֆիլմի վրա, հաղորդում է Associated Press-ը։ «Մարտին Սկորսեզեն նկարահանում է վավերագրական ֆիլմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, որը կուսումնասիրի հանգուցյալ պապի աշխատանքը կինեմատոգրաֆի հետ՝ որպես նրա կողմից կենդանության օրոք հիմնադրված համաշխարհային կրթական նախագծի մի մաս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» […] ...
14:17 01.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի […] ...
13:35 01.05.2025
Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանելՃապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...