19:48 17.07.2018
Հնագետները հայտնաբերել են 14.000 տարի առաջ, երբ դեռ գյուղատնտեսությունը չէր առաջացել, որսորդ-հավաքողների կողմից օգտագործված բուխարիների հացերի մնացորդները: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Հացահատիկի մնացորդների հետ հայտնաբերվել են պղպեղի, լոբազգիներին և դդմազգիների ընտանիքներին պատկանող բուսատեսակների, ինչպես նաև հացահատիկների, օրինակ՝ գարու մնացորդներ: «Նախկինում հացը համարվում էր բացառապես գյուղացիական արտադրանք: Այնուամենայնիվ, Հորդանանում մեր հայտնաբերածն ավելի վաղ ժամանակահատվածի է՝ մոտավորապես 3 […]
19:38 17.07.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել է «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձևավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Հայաստանը, Կոլումբիան, Մոնղոլիան, Շվեյցարիան և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը: Ելույթ ունենալով քննարկմանը՝ ԱԳՆ ղեկավարը, […]
19:17 17.07.2018
Տուվայի մայրաքաղաք Կիզիլում շաուրմայից 92 մարդ է թունավորվել, նրանցից 50-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից 17-ը երեխաներ են: Տուվայի Սննդի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության համաձայն՝ «Շաուրմա» անվանումը կրող սննդի կետի այցելուները բժշկի սկսել են դիմել դեռ հուլիսի 12-ից: Հաղորդվում է, որ թունավորման պատճառ կարող էին լինել հավի միսն ու հում […]
19:09 17.07.2018
«Սովետական Սպորտ»-ը գրում է, որ իտալական մի ռեստորան իր ճաշացանկի կերակրատեսակներից մեկն անվանել է ի պատիվ Կրիշտիանու Ռոնալդուի: Ռեստորանը դրա մասին գրել է իր Instagram-ում: Այդպիսով Իտալիայում նշել են պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Յուվենթուս»: Քաղցրավենիքը, որը կրում է 33-ամյա ֆուտբոլիստի անունը, պատրաստվում է քաղցր խմորից, եփված կրեմից և գինուց, որը բերվել է Ռոնալդուի ծննդավայր Մադեյրայից: Ավելի վաղ հաղորդվել […]
18:42 17.07.2018
Կիևյան «Էսպրեսո» հեռուստաընկերությունը սխալմամբ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել, հաղորդում է RT-ն: Սխալը պահպանվել է հեռուստաընկերության թվիթերյան էջում, երբ լուսաբանվում էր Թրամփ-Պուտին հանդիպումը: Трамп і Путін запізнилися на зустріч один до одного і почали з майже годинною затримкою https://t.co/jxkg5OkTKZ — Еспресо (@EspresoTV) July 16, 2018
18:15 17.07.2018
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Պեկինի «Շոուդու» օդանավակայանում շուրջ 650 չվերթ է չեղարկվել, ևս 129-ը հետաձգվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը փոխանցում է օդանավակայանի չվացուցակի տեղեկությունն այն մասին, որ հուլիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12.30-ի դրությամբ, 364 չվերթ է չեղյալ հայտարարվել, 113-ը հետաձգվել է, փոփոխությունները հիմնականում անդրադարձել են ներքին չվերթների վրա: 16 թռիչքի […]
17:57 17.07.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դատավճիռ է կայացրել Փրկչի տաճարում Pussy Riot խմբի անդամների կողմից անցկացված ակցիայի գործով, հաղորդում է «Գազետա»-ն: Դատարանը որոշել է, որ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան պետք է յուրաքանչյուրը 16 հազար եվրո փոխհատուցում ստանան, իսկ Եկատերինա Սամուևիչը՝ 5000 եվրո: Կփոխհատուցվեն նաև ակտիվիստների դատական ծախսերը: Նշենք՝ Մարիա Ալյոխինան, որը երկու տարի ազատազրկման […]
17:55 17.07.2018
Թուրքական հատուկ ծառայությունները Ուկրաինայի 2 քաղաքացու են առևանգել, հաղորդում է «Страна.ua».-ն: Քաղաքացիները կասկածվում են ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ: Ականատեսները պատմել են, թե ինչպես են հատուկ ծառայությունները առևանգել գործարար Սալիխ Զեգի Իգիթին: Նրանց խոսքերով՝ գործարարին նստեցրել են մեքենա և բռնի ուժով Թուրքիա տեղափոխել: Այժմ նա գտնվում է Թուրքիայի Մերսին քաղաքի քննչական մեկուսարանում: Նաև առևանգվել է լրագրող […]
17:41 17.07.2018
Միլիարդատեր, աշխարհի ամենահարուստների եռյակի մեջ մտնող Ուորեն Բաֆֆեթը 3․4 միլիարդ դոլար է ուղղել բարեգործությանը՝ կանխիկ գումարի փոխարեն իրեն պատկանող Berkshire Hathaway ընկերության բաժնեմասեր տրամադրելով բարեգործական 5 հիմնադրամի, որոնցից երկուսը նրա կնոջ ու որդու անունն են կրում, մեկ ուրիշը կրում է հռչակավոր միլիարդատեր Բիլ Գեյթսի անունը։ Միլիարդատիրոջը պատկանող այս ընկերությունը բաժնեմասեր ունի այլ բիզնեսներում (հիմնականում ներդրումներ […]
17:31 17.07.2018
Հարավային Կորեայում սկսվել է ցեխի փառատոնը: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանել են հազարավոր զբոսաշրջիկներ՝ փառատոնին մասնակցելու համար: Փառատոնի կազմակերպիչները տեղադրել են հատուկ ցեխի բլրակներ, լողավազաններ և ռինգեր: Փառատոնը կտևի մինչև հուլիսի 22-ը:
17:17 17.07.2018
Էստոնիայում ՌԴ դեսպանը այդ երկրի ԱԳՆ է կանչվել ռուսական ինքնաթիռների կողմից հանրապետության օդային տարածքի խախտման մասին տեղեկությունների ֆոնին: Այս մասին հայտարարություն է տարածվել Էստոնիայի պաշտպանության ուժերի կողմից, հայտնում է РИА Новости-ն: «Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ կեսօրից հետո, Ֆիննական ծոցի Վայնդլո կղզու մոտակայքում: Էստոնիայում օդային տարածք է ներխուժել Airbus A319-ը, անյուհետև «ԻԼ-96»-ը: Երկու ինքնաթիռների ռադիոհաղորդիչներն […]
16:05 17.07.2018
Տիեզերական տուրիզմի զարգացմամբ զբաղվող երկու ընկերություններ ներկայացրել են առաջին թռիչքների հետ կապված իրենց առաջարկած մոտեցումները, հաղորդում է AFP-ն: «Մրցավազքին» երկու ընկերություն է մասնակցում՝ Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic-ը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը: Ընկերությունները տարբեր մոտեցումներ են օգտագործում՝ Virgin Galactic-ն օգտագործում է օդանավերին նման պարկուճներ, որոնք վայրէջք կկատարեն հենարանի շնորհիվ, իսկ Blue Origin-ի պարկուճները՝ պարաշյուտով: […]
15:50 17.07.2018
Ամերիկյան հանրահայտ Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է հայտնի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը: Ըստ ամսագրի տվյալների՝ նա տարեկան 285 մլն դոլար է վաստակում: Նա համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկն է համարվում: Ամենաշատ վարձատրվող երկրորդ աստղը հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին է, որի տարեկան վարձատրության չափը կազմել է 239 […]
15:40 17.07.2018
Հայտնի բլոգեր Nas Daily-ն Հայաստան է եկել ՀՀ քաղաքավիացիայի գլխավոր վարչության և զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը: Բլոգերը հրապարկել է տեսանյութ՝ «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով: «Դուք այլևս կարիք չունեք ջուր գնելու, այստեղ ամեն քայլափոխին անվճար ջուր կա և կարիք չկա պլաստիկ շշեր օգտագործել»,- գրել է բլոգերը: Նա հուլիսի 14-ին իր էջում գրառում […]
15:15 17.07.2018
Կիրակի Մոսկվայում արտառոց դեպք է պատահել: Մոսկվայի կենտրոնում երիտասարդ մի տղա գարեջուր է լցրել ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու վրա, ինչին անմիջապես արձագանքել են իրավապահները: Ինքը՝ պատգամավորը, հասցրել է մի քանի հարված տալ տղային: https://www.youtube.com/watch?time_continue=2&v=myNKPp8C-Q4
15:07 17.07.2018
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում մալայզիական «Բոինգ» ինքնաթիռը խոցելու համար, որի հետևանքով 298 մարդ էր զոհվել: Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինան անհրաժեշտ աջակցություն է տրամադրում քննիչներին: Ամստերդամից Կուալա-Լումպուր MH17 չվերթն իրականացնող «Բոինգ»-ը խոցվել էր «Բուկ» տեսակի հրթիռից […]
14:37 17.07.2018
Երուսաղեմում դեսպանատուն կառուցելը ԱՄՆ-ին կարժենա 21․2 միլիոն դոլար, հաղորդում է The Times of Israel-ը: ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը հայտարարել էր, որ նոր դեսպանատունը կարժենա 250 հազար դոլար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու իր որոշման մասին: Դեսպանատան բացման արարողությունը տեղի էր ունեցել մայիսի 14-ին: […]
14:07 17.07.2018
Օպտիկական խաբկանք առաջացնող լուսանկարները ժամանակ առ ժամանակ հայտնվում են համացանցում, այս մեկն էլ բացառություն չէր: Reddit-ում տեղադրված լուսանկարը, որում երևում է. թե ինչպես է տղամարդը փորձում թռչնին կարտոֆիլի ֆրի կերակրել, տարօրինակ արձագանք է առաջացրել: Եթե ուշադիր նայենք նկարին, ապա կարելի է տեսնել, որ թռչունը հայելու արտացոլանքի մեջ բոլորովին այլ դիրքում է, իսկ իրականում՝ այլ: Լուսանկարն […]
14:03 17.07.2018
Բրիտանացիներն անսովոր ճանապարհային նշան են ստեղծել, որով կհետևեն վարորդներին։ Այն իրենից էլեկտրոնային տախտակ է, որի վրա բջջային հեռախոսի պատկեր է՝ արգելող կարմիր գծով, տեղեկացնում է BBC-ն: Նշանի մեջ հատուկ մոդուլ է ներդրվել, որը «նկատում է» սմարթֆոնի ճառագայթումն այն պահին, երբ դրանով զանգ է կատարվում։ Ռադիոազդանշանի՝ ճանապարհային նշանի տեսադաշտում հայտնվելուն պես, այն սկսում է թարթել՝ վարորդին զգուշացնելով, […]
13:56 17.07.2018
ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումից առաջ խորհրդականները Դոնալդ Թրամփին են ներկայացրել իրենց ցուցումների 100 էջանոց փաստաթուղթ, որը հիմնականում անտեսվել է ԱՄՆ նախագահի կողմից։ «Թրամփի խոսքերը շատ հաճախ հակասել են նախնական պլանին»,- Washington Post-ին հայտնել է անանուն աղբյուրը։ Խորհրդականները պնդել են, որ Թրամփը խիստ տոնով ներկայանա հանդիպմանը, հիշատակի Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը, ԱՄՆ ընտրություններին միջամտելը և այլն, […]
13:43 17.07.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին համեմատել է հարկերից խուսափելու համար ձերբակալված ամերիկացի գանգստեր Ալ Կապոնեի հետ: Այս մասին գրում է The Washington Examiner-ը՝ հղում անելով Fox News-ին տված Թրամփի հարցազրույցին: Թրամփի խոսքերով՝ Մանաֆորտը «շատ հաճելի» մարդ է: «Տեսեք, թե ինչ է կատարվում նրա հետ: Նա կարծես Ալ Կապոնեն լինի»,- ասել […]
13:34 17.07.2018
ՀԱՄԱՍ-ի պատերազմական գործողություններին ի պատասխան՝ Իսրայելն արգելել է Գազա տեղափոխվող բեռան մուտքը, քանի որ վերջինս չէր պահպանել հրադադարի ռեժիմը և 24 ժամ անընդհատ կրակ էր բացել, տեղեկացնում է The Washington Post-ը: Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նշել է, որ անգամ հրադադարի ռեժիմի պահպանման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Գազայից Իսրայելի տարածքը շարունակել է կրակի տակ […]
11:40 17.07.2018
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բացառություններ անել որոշ երկրների համար, որոնք չեն հասցնի մինչև ամերիկյան պատժամիջոցների ներդրումը հրաժարվել իրանական նավթից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Մենք ցանկանում ենք Իրանից նավթի ներմուծումը հասցնել զրոյի, սակայն որոշ դեպքերում, երբ մարդիկ չեն կարող դա անել մեկ օրում, մենք կքննարկենք բացառություններ անելու հարցը»,- […]
09:30 17.07.2018
TMZ պորտալը հաշվել է, թե որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը Հելսինկիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վրա։ Միայն զրահակայուն ապակիների վրա ամերիկացիները ծախսել են 16 հազար դոլար։ Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան պատվիրակության համար հյուրանոցային համարների վրա ծախսված գումարները կազմել են ավելի քան 128 հազար դոլար։ Հանդիպման տեխնիկական […]
08:25 17.07.2018
Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը շահավետ է Մոսկվայի, սակայն ոչ Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը-խմբ․) ցանկանում է պահպանել Իրանին առնչվող գործարքը, քանի որ դա լավ է Ռուսաստանի համար, նրանք բիզնես են վարում Իրանի հետ։ Սակայն դա լավ չէ մեր երկրի համար, և […]
08:09 17.07.2018
Լեհաստանում երկու զբոսաշրջիկներ փորձել են որպես հուշանվեր իրենց հետ տանել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի դիակիզարանի աղյուսները։ Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 346 եվրոյով և դատապարտվել 1 տարվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը, փոխանցում է Deutsche Welle-ն։ Աղյուսները պայուսակում տեղավորելու պահին նրանց նկատել են մյուս այցելուներն ու դիմել ոստիկանություն։ «Կնոջն ու տղամարդուն մեղադրել են մշակութային […]
07:52 17.07.2018
Նիգերիայի հյուսիսային Կացինա նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել։ Եվս 20 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնել է տեղի Vanguard թերթը՝ հղում անելով նահանգապետ Ամինու Մասարիին։ «Ջրի մակարդակը բարձրացել է 10 ոտնաչափով, և դա իսկական տարերային աղետ է»,- հայտարարել է Մասարին։ Նրա խոսքով՝ ավերվել է 500 տուն, հազարավոր մարդիկ մնացել են […]
07:41 17.07.2018
«Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողության զուտ արժեքը հուլիսի 16-ի առավոտյան հասել է 150 մլրդ դոլարի, ինչի շնորհիվ նա դարձել է պատմության ամենահարուստ մարդը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Բեզոսի կարողության չափը 55 մլրդ դոլարով գերազանցել է Բիլ Գեյթսի ռեկորդը։ Բեզոսն առաջ է անցել Գեյթսից կարողության չափով՝ գնաճի հաշվառմամբ ճշգրտված պայմաններում։ Հիշեցնենք՝ Բեզոսն առաջին անգամ […]
07:32 17.07.2018
Վաշինգտոնը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ ընդդեմ 5 երկրների պատասխան մաքսատուրքերի։ ԱՄՆ-ի իշխանությունները ԵՄ-ի, Կանադայի, Չինաստանի, Մեքսիկայի և Թուրքիայի կողմից սահմանված պատասխան մաքսատուրքերը համարում են անօրինական։ Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի վարչության տարածած հաղորդագրությունում։ Ամերիկյան գերատեսչությունում վստահ են, որ այդ երկրներից ներկրվող ալյումինի և պողպատի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերն արդարացված են՝ համաձայն […]
07:19 17.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատարարել է, որ Ռուսաստանը խիստ բացասաբար կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Խիստ բացասաբար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը։ Պուտինի խոսքով՝ այդ երկրների հետ անմիջականորեն՝ երկկողմ ձևաչափում աշխատելու հնարավորություն կա։ Նախագահը վստահ է, որ […]