07:10 17.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին ասես «եփված փոքրիկ մակարոն» լիներ։ Նման կարծիք է հայտնել հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։ «Նախագա՛հ Թրամփ, ես նոր տեսա Ձեր մամուլի ասուլիսը նախագահ Պուտինի հետ, անհարմար էր դիտելը, Դուք կանգնել էիք այնտեղ, ասես եփված փոքրիկ մակարոն, ինչպես փոքրիկ երկրպագու»,- նա թվիթերյան իր […]
00:45 17.07.2018
ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների անդամները պետք է խստացնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը՝ Հելսինկիում այսօր կայացած Պուտին-Թրամփ բանակցություններից հետո։ Շումերը պահանջել է վարչակազմի աշխատակիցներից, ովքեր ուղեկցել են նախագահին Ֆինլանդիայում, անհապաղ ցուցմունք տալ կոնգրեսում, հայտնում է Reuters-ը։ Բանակցություններից հետո ամերիկացի բազմաթիվ քաղաքական գործիչներ կտրուկ քննադատության են ենթարկել […]
00:09 17.07.2018
ԱՄՆ-ում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող կին է ձերբակալվել՝ ԱՄՆ-ի տարածքում Ռուսաստանի օգտին չգրանցված գործունեություն իրականացնելու համար։ Մարիա Բուտինան ձերբակալվել է հուլիսի 15-ին, Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։ Նրան կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում, նշել են գերատեսչությունում։ Հաղորդվում է, որ 29-ամյա Բուտինան գործել է ԱՄՆ-ի տարածքում որպես Ռուսաստանի […]
23:55 16.07.2018
ԱՄՆ-ում չեն բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ամերիկացի գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին նվիրած գնդակում, կարող է գաղտնալսող սարք լինել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։ «Նրա փոխարեն, ես ֆուտբոլային գնդակը կենթարկեի գաղտնալսող սարքերի առկայության ստուգման և թույլ չէի տա, որ այն հայտնվի Սպիտակ տանը»,- գրել է սենատորը թվիթերյան իր էջում։ Ինչպես […]
23:46 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Իտալիայում։ Նման առաջարկությամբ է հանդես եկել Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին։ «Կցանկանայի, որպեսզի հաջորդ հանդիպումն անցկացվեր Իտալիայում՝ անվտանգության, խաղաղության, աշխատանքի և տնտեսական աճի մասին համարձակ և զորեղ զրույցի համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Սալվինին հանդիսանում է «Հյուսիսի […]
23:35 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Հելսինկին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։ Կողմերը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություններ չեն ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS գործակալությունը։ Պուտին-Թրամփ հանդիպումը շարունակվել է 3 ժամ 50 րոպե, առաջնորդներն անցկացրել են բաց բանակցություններ, ինչպես նաև շփվել դեմ առ դեմ։ Նրանք […]
23:11 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է նվիրել ռուս հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի մարզաշապիկը, որը խաղում է «Washington Capitals«-ի կազմում։ Մարզաշապիկից բացի, Սպիտակ տան ղեկավարը ռուս գործընկերոջն է նվիրել տափօղակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին էր նվիրել […]
22:39 16.07.2018
Հելսինկիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները դահլիճից ուժով դուրս են բերել The Nation պարբերականի ակտիվիստ-լրագրող Սեմ Հուսեյնիին։ Նշվում է, որ լրագրողը պարզել էր ցուցապաստառ՝ «Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր» գրությամբ։ Անվտանգության աշխատակիցներն ավելի վաղ խնդրել էին Հուսեյնիին լքել դահլիճը, նա այդպես էլ արել էր, […]
21:48 16.07.2018
ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրեննանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է դավաճանության մեջ՝ կապված Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի հետ: Այս մասին նա գրել է իր Twitter-յան էջում: «Դոնալդ Թրամփի ելույթը Հելսինկիում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, դուրս է գալիս «հատկապես ծանր հանցագործությունների ու արարքների» հասկացության սահմաններից: Դա ոչ այլ ինչ է, […]
21:39 16.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է նվիրել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, հաղորդում է sport-express-ը: Путин подарил Трампу футбольный мяч: Теперь мяч на вашей стороне pic.twitter.com/IFxul37Wsl — Дмитрий Смирнов (@dimsmirnov175) July 16, 2018 Պուտինն ԱՄՆ-ին մաղթել է հաջողությամբ անցկացնել 2026 թվականի աշխարհի առաջնությունը: Թրամփն իր հերթին խոստացել է Պուտինի նվիրած […]
21:29 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք կոմպրոմատ ունի ամերիկացի գործընկերոջ վրա: Լսելով հարցը՝ Պուտինը ծիծաղել է: Նրա խոսքով՝ երբ Թրամփը որպես գործարար գտնվել է Մոսկվայում, ինքը չի իմացել այդ մասին: Նա խորհուրդ է տվել ամերիկացի լրագրողին մոռանալ այդ մասին: «Ուզում եմ ասել՝ […]
21:22 16.07.2018
Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները այսօր՝ հուլիսի 16-ին, տուն են վերադարձեկ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունից: Համապատասխան լուսանկարներն ու տեսանյութը հրապարակվել են Խորվաթիայի ազգային թիմի թվիթերյան էջում: Այսպես, Զագրեբի գլխավոր հրապարակում հավաքվել էր բազմահազարանոց ամբոխը, որը եկել էր՝ ողջունելու ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթանակ տարան խորվաթների նկատմամբ։ Ֆրանսիայի […]
21:03 16.07.2018
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հրապարակել է արքայազն Լուիի մկրտության պաշտոնական լուսանկարները: Բոլոր նկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Մեթ Հոլիոուքն է: «Շատ անկեղծ մթնոլորտ էր, բոլորը բարձր տրամադրություն ունեին, և այդ միջավայրում աշխատելը պարզապես հաճույք էր»,- ասել է լուսանկարիչը: Իսկ Քեմբրիջի դքսուհի Քեյթը նշել է, որ Լուին իրեն շատ լավ է պահել: «Հուսանք՝ նա այդպես էլ կշարունակի»,- […]
20:41 16.07.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպում կունենա ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ կառավարությունը: Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը նախատեսվում է նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների մասնակցությունը: «Հանդիպման շրջանակներում մեծ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ երկրների թվային զարգացման հարցերին, էներգետիկայի և տրանսպորտի, արդյունաբերական և մաքսային ոլորտներում համագործակցությանը ու ԵԱՏՄ-ի […]
20:35 16.07.2018
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը թենիսի առաջնության եզրափակիչ փուլի խաղին ներկայացել է ճիշտ նույն գույնի ու ոճի զգեստով, ինչ մի քանի օր առաջ կրել է Մեգան Մարքլը «Your Commonwealth»-ի երեկույթին: Այս մասին հայտնում The Sun-ը: Նշվում է, որ Քեյթն իր զգեստը ձեռք է բերել «Dolce & Gabbana»-ից: Հետաքրքրական է, որ երկուսի զգեստները նյութի հրապարակման ժամանակ միևնույն […]
19:30 16.07.2018
Թուրքմենստանի իշխանությունները արգելել են մայրաքաղաք Աշգաբադում և երկրի վարչական կենտրոններում ալկոհոլային խմիչքների վաճառքը, հաղորդվում է «Ռադիո Ազադլիք»-ը: Վերջինիս աղբյուրները պնդում են, որ իշխանություններն աշխատում են զանազան խանութների դարակներից ոգելից խմիչքների առգրավման ուղղությամբ: Ալկոհոլի վաճառքի դեմ պայքարը երկրում սկսվել էր հուլիսի 5-ին «Թուրքմենստանում 2018-2024թթ. սպիրտային խմիչքների վնասակար ազդեցության կանխարգելման ազգային ծրագրի» ընդունումից հետո: «Տեղեկացվում է, որ […]
19:18 16.07.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել «Բարսելոնա» ակումբ: Այս մասին հայտնում է Sport.es-ը: Հաղորդվում է, որ Պոուլինյոյի ու Ինիեստայի՝ «Բարսելոնա»-ից հեռանալուց հետո ակումբն առաջարկ է ստացել գնել Պոգբային 150 միլիոն եվրոյով: Հիշեցնենք, որ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2018-ի չեմպիոն՝ խփելով հաղթական գոլերից 3-րդը: Հայտնի է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում խնդիրներ ուներ […]
18:45 16.07.2018
Բրիտանացի փրկարար Վերնոն Ուոնսորթը հայտարարել է, որ հնարավոր է՝ դատի տա SpaceX և Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկին: Բանն այն է, որ Մասկը Twitter-ում փրկարարին «մանկապիղծ» է անվանել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ «մանկապղծության» մեղադրանքով թվիթը միլիարդատերը գրել է, երբ Ուոնսորթը Մասկի մինի սուզանավը անվանել է «փիառ քայլ» (Մասկը մինի սուզանավի […]
18:29 16.07.2018
Ռուսաստանի Կամչատկայի շրջանում տեսանյութ են նկարահանել, որտեղ երևում է, թե ինչպես է արջը փորձում ներխուժել Subaru Forester մեքենայի սրահ, հաղորդում են տեղական աղբյուրները: Ենթադրվում է, որ արջն ավտոմեքենայում բուրավետ սնունդ է հայտնաբերել: Տեսանյութը հավանաբար նկարահանել է հենց ավտոմեքենայի տերը: Կենդանական աշխարհի պահպանման և անտառային տնտեսության աշխատակիցները տեսել են տեսանյութը, սակայն նրանց կենդանու ագրեսիվ պահվածքի վերաբերյալ […]
17:56 16.07.2018
Փարիզում մետրոպոլիտենի 6 կայարան վերանվանվել է ի պատիվ ֆրանսիական թիմի՝ աշխարհի գավաթում տարած հաղթանակի, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է քաղաքի հասարակական տրանսպորտը կառավարող RATP խումբը: «Մենք ցանկանում ենք աջակցել թիմին՝ նշելով հաղթանակը նրանց, ինչպես նաև բոլոր նրանց հետ, ովքեր օգտվում են մետրոյից»,- ասված է հայտարարության մեջ: [#MercilesBleus] La #RATP célèbre l’@equipedefrance sur son […]
17:35 16.07.2018
Ford-ը կանցնի էլեկտրական մեքենաների արտադրության՝ աստիճանաբար հրաժարվելով ներքին այրման շարժիչներից: Այս մասին Engadget-ի խմբագրությանը տված հարցազրույցում ասել է ապրանքանիշի «կանաչ» ուղղության գլոբալ տնօրեն Թեդ Կաննիսը: Թոփ մենեջերի խոսքերով՝ ավտոմեքենաների աշխարհը փոխվում է, և ժամանակի հետ պետք է համաքայլ ընթանալ: Նա նշել է, որ Ford-ը մտադիր է թողարկել EV-եր՝ ուղղված տարբեր շրջանակների և շուկաների, քանի որ սովորական մեքենաների ժամերը […]
17:17 16.07.2018
Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից մեկ օր առաջ համաժողովին դեմ արտահայտվող ակտիվիստները դուրս են եկել փողոց և անպարկեշտ կարգախոսներ հնչեցրել, հաղորդում է The Guardian-ը: Ակտիվիստների ձեռքին այնպիսի պաստառներ են եղել, ինչպիսիք են «Չե՛նք ողջունում», «Գնացե՛ք գրողի ծոցը»,«Զբաղվե՛ք խաղաղությամբ և ոչ պատերազմով», «Փախստականները ողջունվում են», «Մարդու իրավունքները կրկին դարձնել հզորագույն արժեք» և այլն: Ցուցարարները նաև դեմ են արտահայտվել ռասիզմին և ֆաշիզմին: […]
17:10 16.07.2018
Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ ԵՄ բարեկամը: Այդ մասին նա ասել է հուլիսի 16-ին ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ: Մոգերինիի խոսքերով՝ վարչակազմի փոփոխությունները «չեն փոխում երկրների և ժողովուրդների միջև բարեկամությունը»: Դրանից բացի՝ կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԵՄ-ն Միացյալ Նահանգների թշնամին է՝ հաշվի […]
16:56 16.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի, հայտնում է Reuters-ը: Այդկերպ, Մեյի ներկայացուցիչը կրկնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ավելի վաղ ասված խոսքերը: «Բրիտանական հասարակությունը քվեարկել է Եվրոպական միությունը լքելու օգտին: Երկրորդ հանրաքվե չի լինելու ոչ մի հանգամանքներում»,- հայտարարել է Մեյի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը Daily […]
15:56 16.07.2018
ԱՄՆ նախկին առաջին տիկնոջը՝ Միշել Օբամային, նկատել են Փարիզում Բեյոնսեի և Ջեյ-Զիի համերգին: Միշելին նկատել են Բեյոնսեի մոր՝ Թինա Նոուլսի հետ պարելիս: Առաջին անգամ չէ, որ Միշել Օբամային նկատում են Բեյոնսեի համերգին: Նշենք նաև, որ համերգը տեղի էր ունենում Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում: Բեյոնսեն իր Instagram-ի էջում մի տեսանյութ է տարածել, որտեղ երկրպագուները […]
15:48 16.07.2018
Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հելսինկիում, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ վայրէջքը նախատեսվածից կես ժամ ուշ է եղել: Հիշեցնենք, որ Հելսինկիում այսօր մեկնարկել է ԱՄՆ և ՌԴ նախագահների բանակցությունների գագաթնաժողովը, որը ԶԼՄ-ներն արդեն պատմական են անվանել: Ըստ նախապես պլանավորված օրակարգի՝ նախագահները բանակցություններից հետո միասին պետք է ճաշեն:
15:25 16.07.2018
Թրամփի և Պուտինի բանակցությունները տեղի կունենան Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ներկայությամբ, տեղեկացնում է РИА Новости-ին: Հայտնի է նաև, որ Պոմպեոյից և Բոլթոնից բացի, ԱՄՆ պատվիրակության կազմում նաև կլինեն Սպիտակ տան ապարատի ղեկավար Ջոն Քելլին և Ռուսաստանի հարցերով Ազգային անվտանգության խորհրդի ավագ խորհրդական Ֆիոնա Հիլը: Հիշեցնենք, որ Հելսինկիում […]
15:22 16.07.2018
Ինդոնեզական Վեսթ Պապուա շրջանի գյուղացիները արգելոցում սպանել են առնվազն 300 կոկորդիլոսի: Մարդիկ հավատացած են եղել, որ իրենց գյուղացուն ավելի վաղ սպանել է այդ կոկորդիլոսներից մեկը: Ոստիկանները ի վիճակի չեն եղել կանգնեցնել հարձակումը: Նշենք, որ արգելոցում պահպանվող կենդանիներին սպանելը Ինդոնեզիայում համարվում է հանցագործություն, և նախատեսվում է բանտարկություն կամ տուգանք:
14:40 16.07.2018
Պակիստանում բեռնատար մեքենան բախվել է հարսանեկան արարողության վայր ուղևորվող ավտոբուսին: Բախման հետևանքով 17 մարդ է զոհվել, 13-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածք է ստացել, մահացածներից 2-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է Daily Pakistan-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել լույս հուլիսի 16-ի գիշերը Պակիստանի Սինդ նահանգի Մատիարի շրջանում: Հաղորդվում է, որ դեպքի պահին ավտոբուսը կանգնած […]
13:54 16.07.2018
Ֆրանսիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում ազգային հավաքականի հաղթանակը տոնելիս զոհվել է երկու մարդ, կան նաև ծանր վիրավորներ: Այս մասին հաղորդում է Le Monde-ը: Կայքի տեղեկություններով՝ 42-ամյա մի տղամարդն Անսի քաղաքում թռել է ջրանցքի մեջ, որտեղ ջրի մակարդակը ցածր է եղել: Նա հարված է ստացել ողնաշարին ու անմիջապես մահացել: Մահվան ելքով հաջորդ դեպքը տեղի է ունեցել […]