17:41 17.07.2018
Միլիարդատեր, աշխարհի ամենահարուստների եռյակի մեջ մտնող Ուորեն Բաֆֆեթը 3․4 միլիարդ դոլար է ուղղել բարեգործությանը՝ կանխիկ գումարի փոխարեն իրեն պատկանող Berkshire Hathaway ընկերության բաժնեմասեր տրամադրելով բարեգործական 5 հիմնադրամի, որոնցից երկուսը նրա կնոջ ու որդու անունն են կրում, մեկ ուրիշը կրում է հռչակավոր միլիարդատեր Բիլ Գեյթսի անունը։
Միլիարդատիրոջը պատկանող այս ընկերությունը բաժնեմասեր ունի այլ բիզնեսներում (հիմնականում ներդրումներ է կատարում), ինչպես, օրինակ, Coca Cola ու Apple ընկերություններում։
Բաֆֆեթն ու Գեյթսը ժամանակին ստեղծել են բարեգործների Giving Pledge ակումբը, որին անդամակցող միլիարդատերերը խոստացել են իրենց կարողության կեսից ավելին նվիրաբերել բարեգործական հիմնադրամներին։ Բաֆֆեթն այս պահին արդեն նվիրաբերել է իր կարողության 43 տոկոսը (խոստացել է նվիրել 85 տոկոսը)։ 2015 թվականին այս ակումբին է միացել նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ խոստանալով բարեգործությանը տրամադրել սոցցանցի իր բաժնեմասերի 99 տոկոսը։
13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...
13:24 22.08.2025
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...
13:07 22.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-22-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5 դեպք՝ խարդախության, 4 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, […] ...
12:55 22.08.2025
Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքներըՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...
12:48 22.08.2025
88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...
12:37 22.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ըԵրևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի […] ...