Թրամփը Եղիսաբեթ II-ին անվանել է անզուգական կին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Թրամփը Եղիսաբեթ II-ին անվանել է անզուգական կին

11:00 15.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն անզուգական կին է, ով օժտված է սրամտությամբ և խելամտությամբ։ Այս մասին հայտնում է The Mail on Sunday-ն։ «Այնքան մեծ պատիվ էր նրա հետ վերջապես հանդիպելը»,-ասել է Թրամփը։

Թրամփը նաև նշել է, որ իր հանգուցյալ մայրը՝ Մերի Էնն Թրամփը, ով ծագումով Շոտլադիայից էր, եղել է Եղիսաբեթ  II-ի մեծ երկրպագուհին և համարել նրան անհավանական էլեգանտ։

«Ես բարձրացա և ասացի Մելանյային․ «Կարո՞ղ ես պատկերացնել՝ մայրս տեսներ այդ տեսարանը։ Վինձոր, Վինձորի ամրոց, այն այնքան գեղեցիկ էր, բայց թագուհին անզուգական էր»»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ հուլիսի 12-ին այց է կատարել Մեծ Բրիտանիա։ Նա բանակցություններ է անցկացրել երկրի վարչապետ Թերեզա Մեի հետ, իսկ հաջորդ օրը թագուհու կողմից ընդունվել Վինձորի ամրոցում։ Թրամփը դարձել է ԱՄՆ-ի 12-րդ նախագահը, ում հետ թագուհին անձամբ ծանոթացել է։

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր այն մասին, որ Թրամփն ավելի քան 10 րոպե ուշացել է միապետի հետ թեյախմությունից, ինչպես նաև զբոսանքի ժամանակ «մոռացել» թագուհու մասին՝ առաջ անցնելով նրանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր

22:33 05.05.2025

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն անցկացվում է 2009 թվականից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Այս տարվա կարգախոսն է. «ՁԵՌՆՈՑՆ՝ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ՝ ՄՇՏԱՊԵՍ»: ԱՀԿ անդամ բոլոր երկրներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն ձևավորելու բժշկական օգնության ցուցաբերման ճիշտ կարծրատիպ. այն պետք է իրականացվի մաքուր ձեռքերով, հետևաբար՝ անվտանգ և արդյունավետ։ Ձեռքերը համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական […] ...

Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետ

22:23 05.05.2025

Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետ

Արդյո՞ք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա և մասնակցի զորահանդեսին, թե՞ դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։ ...

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

22:13 05.05.2025

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...

SHANTNEWS

22:00 05.05.2025

SHANTNEWS

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

21:38 05.05.2025

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ […] ...

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

21:25 05.05.2025

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Վերջինն ազատ գործակալի կարգավիճակում ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում էր 2024 թ-ի մարտից։ Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին […] ...

BACK_TO_TOP