TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ճապոնիայում հեղեղումները 8 մարդու կյանք են խլել․ շուրջ 40 մարդ անհետ կորել է

07:42 07.07.2018

Ճապոնիային պատուհասած տեղատարափ անձրևների ու հեղեղումների հետևանքով զոհվել է 8 մարդ։ Եվս 39 մարդ անհետ կորած է համարվում։ Երկրի առավել վտանգավոր շրջաններից ավելի քան կես միլիոն բնակիչ տարհանվելու խորհուրդ է ստացել։ Նրանց կեսից ավելին Կիոտո պրեֆեկտուրայից են, որտեղ գետերում ջրի մակարդակը հասել է կրիտիկական նշագծի։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հորդառատ անձրևները երկրում շարունակվում […]

̰
Թրամփը Լոնդոնի հետ ծրագրել է երկկողմ առևտրային գործարք

07:27 07.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ժամանակ մտադիր  է հասնել Լոնդոնի հետ երկկողմ առևտրային գործարքի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Վուդ Ջոնսոնը։ «Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ առևտրային գործարքի կնքումը հանդիսանում է Թրամփի առաջնային հանձնարարություններից մեկը»,-ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։ Ջոնսոնի խոսքով՝ Թրամփի այցը, որը կսկսվի հուլիսի 12-ին, նպատակաուղղված […]

̰
Դեր Զորում ահաբեկչության հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել

07:10 07.07.2018

Առնվազն 18 մարդ է դարձել ահաբեկչության զոհը, որն իրականացրել են «Իսլամական պետության» գրոհայինները սիրիական Դեր Զոր նահանգում։ Ինչպես հայտնում է «Ան-Նաշրա» պորտալը, ահաբեկիչներն ականապատված մեքենա են պայթեցրել Էլ-Բուսեյրա բնակավայրում՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդերի զինվորական ճամբարի մոտ։ Զոհերից 10-ը քրդական կազմավորման մարտիկներ են, 1-ը՝ դաշտային հրամանատար։

̰
Ավստրիայում 12-ժամյա աշխատանքային օրն օրինականացվեց

01:00 07.07.2018

Ավստրիացի գործատուները կարող են 12-ժամյա աշխատանքային օր սահմանել՝ առանց աշխատավարձ բարձրացնելու: Չնայած անցած շաբաթ Վիեննայում անցկացված զանգվածային ցույցերին՝ համապատասխան օրենքն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին։ Նախկին օրենքը թույլ էր տալիս օրական աշխատել առավելագույնը 10 ժամ։ Աշխատակիցները կարող են հրաժարվել օրական 10 ժամից ավելի աշխատելուց՝ առանց պատճառ նշելու, սակայն […]

̰
Կանադայում շոգն արդեն 50 մարդու մահվան պատճառ է դարձել

00:56 07.07.2018

Կանադայի Քվեբեկ նահանգում անոմալ շոգն առնվազն 50 մարդու կյանք է խլել։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Montreal Gazette-ը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ջերմաստիճանը կտրուկ կնվազի շաբաթ գիշերը։ Հուլիսի 4-ին տարածաշրջանում հաստատվել էր 40 աստիճան շոգ եղանակ։ Տեղի իշխանությունները հրատապ միջոցառումներ են ձեռնարկում՝ նվազագույնի հասցնելու անոմալ շոգ […]

̰
Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին չվատնել գումարը զեկույցների վրա

00:48 07.07.2018

Սիրիան դիմել է ՄԱԿ-ին՝ ժողովրդին իրական օգնություն ցուցաբերելու և երկրում տիրող վիճակի մասին զեկույցների  վրա գումար ծախսելը դադարեցնելու խնդրանքով։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարիի նամակում, փոխանցում է RIA Novosti-ն։ «Անվտանգության խորհուրդը պետք է դադարեցնի ամենամսյա զեկույցների հրապարակումը, քանի որ դրանք հետապնդում են Սիրիայի հանդեպ թշնամաբար տրամադրված մի շարք երկրների կողմից […]

̰
Լեհաստանի վարչապետի ինքնաթիռը թռիչքի պատրաստվելիս խափանվել է

23:48 06.07.2018

Չեխական Կառլովի Վարի քաղաքի օդանավակայանից մեկնելուց առաջ կառավարական ինքնաթիռը, որում գտնվել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, խափանվել է: Այս մասին հայտնում է Polsat հեռուստաալիքը: Օդաչուներն ստիպված են եղել արտակարգ արգելակում կիրառել, երբ օդանավը թռիչքավայրէջքային գոտում պատրաստվել է թռիչքի։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ինքնաթիռը կենթարկվի տեխզննության: Լեհաստանի վարչապետը Կառլովի Վարիում էր՝ չեխ գործընկեր Անդրեյ Բաբիշի հետ […]

̰
Հոլանդիան արտաքսել է իրանցի 2 դիվանագետի

23:30 06.07.2018

Հոլանդիան արտաքսել է իրանցի 2 դիվանագետի: Այս մասին հայտնել է երկրի Անվտանգության և հետախուզության ծառայությունը: «Մենք կարող ենք հաստատել, որ Հոլանդիան երկու մարդու է արտաքսել, որոնք հավատարմագրված են Իրանի դեսպանատանը»,-ասել է հետախուզության ներկայացուցիչը, փոխանցում է Interfax-ը: Պաշտոնյան հրաժարվել է հավելյալ տեղեկություններ տրամադրել։

̰
Կրասնոդարի երկրամասում ավտովթարի հետևանքով 9 մարդ է զոհվել

21:53 06.07.2018

Երկու մարդատար մեքենաների բախման հետևանքով Կրասնոդարի երկրամասում 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործալությունը: Գործակալության տվյալով՝ վթարի հետևանքով մեկ մարդ էլ վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ:

̰
Պորտուգալիայի խորհրդարանը դեմ է քվեարկել ցլամարտն արգելող օրինագծին

20:54 06.07.2018

Պորտուգալիայի խորհրդարանը դեմ է քվեարկել ցլամարտն արգելող օրինագծին, գրում է RIA Novosti-ն: Համապատասխան օրինագիծը ներկայացրել էր «Մարդկանց, կենդանիների և բնության» կուսակցության միակ ԱԺ պատգամավոր Անդրե Սիլվան, ըստ որի՝ ավանդույթը չի կարող գերակայել կենդանիների ազատության, հարգանքի, կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության վրա: Ընդհանուր առմամբ՝ ցլամարտն արգելող օրինագծին դեմ է քվեարկել 230 պատգամավորից 31-ը: Սիլվան իր ելույթի […]

̰
ՖԻՖԱ-ն Թաիլանդի քարանձավում արգելափակված դեռահասներին հրավիրել է դիտելու ԱԱ-2018 եզրափակիչ խաղը

20:47 06.07.2018

ՖԻՖԱ-ն, Թաիլանդի քարանձավում մի քանի օր շարունակ արգելափակված դեռահասներին, հրավիրել է աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը դիտելու: Այս մասին ասվում է Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: ՖԻՖԱ-ն հույս է հայտնում, որ այսկերպ կկարողանա աջակցել երեխաներին: Հիշեցնենք, որ Թաիլանդում շարունակվում են ֆուտբոլի թիմի 12 տղաների և նրանց մարզչի որոնումները: Տղաները, որոնց թվում կան 11-16 տարեկաններ, և նրանց 25-ամյա մարզիչը […]

̰
Թուրքիան առաջատարներից է գործազրկության ցուցանիշով

20:12 06.07.2018

Թուրքիան աշխարհում առաջատարներից է երկրի աշխատուժի ոչ լիարժեք օգտագործման ցուցանիշով: Այս մասին ասված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած զեկույցում: Զեկույցում տոկոսային սանդղակով ներկայացված են տարբեր երկրներում աշխատուժի արդյունավետ օգտագործման ցուցանիշները, որոնց շարքում Թուրքիան առաջատարների շարքում չէ: Այսպես, Իսլանդիայում աշխատում է աշխատունակ բնակչության 87․2 տոկոսը, Շվեդիայում՝ 81․8, Ճապոնիայում՝ 80․3, Թուրքիայում այդ ցուցանիշը 55 տոկոս […]

̰
Գերմանական դատարանը կձերբակալի Բեռլինի ամանորյա տոնավաճառի ահաբեկչին

19:37 06.07.2018

Գերմանիայի Դաշնային դատարանը Թունիսի 32-ամյա քաղաքացուն ձերբակալելու որոշում է կայացրել: Նա կասկածվում է 2016 թվականին Բեռլինի ամանորյա տոնավաճառում Անիս Ամրիի կողմից իրականացված ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս մասին գերմանական ԶԼՄ-ներին տեղեկացրել են նույն դատարանի ներկայացուցիչները, հայտնում է DW-ն: Հաղորդվում է՝ թունիսցի տղամարդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցում է դեռևս 2015 թվականից: Նշվում է, որ նա կարող […]

̰
Իլոն Մասկը Թաիլանդի քարանձավում արգելափակված երեխաներին փրկելու տարբերակ է առաջարկել

19:24 06.07.2018

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Թաիլանդի կիսով չափ հեղեղված քարանձավում արգելափակված երեխաներին փրկելու տարբերակ է առաջարկել: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ կարելի է օդով լցված նեյլոնե խողովակ հասցնել երեխաներին, որի միջով էլ հնարավոր կլինի նրանց դուրս բերել: Maybe worth trying: insert a 1m diameter nylon tube (or shorter set of tubes for most […]

̰
Կլիմայի փոփոխությունը Երկիրը կվերածի խճի և թափոնների կույտի. Հռոմի պապ

19:19 06.07.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել կառավարություններին կատարել իրենց պարտավորությունները կլիմայի փոփոխության կանխարգելման ուղղությամբ՝ նախազգուշացնելով, որ շարունակվող անկայուն զարգացումը և անզուսպ շահագործումը սպառնում են Երկիրը վերածել «խճի, անապատների և թափոնների» հսկայական կույտի, հաղորդում է AP-ն: Հռոմի պապը կառավարություններին հորդորել է կատարել Կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են […]

̰
Ուկրաինայում զորավարժությունների ընթացքում զինվորներ են զոհվել

18:59 06.07.2018

Ուկրաինայի Ռովնոյի մարզում զորավարժությունների ժամանակ չորս զինծառայող է զոհվել, ևս մի քանիսը վնասվածք է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ ժամը 05:55-ին, Ռովնոյում գտնվող զորավարժարանում: Նախնական տվյալներով՝ զորավարժությունների ժամանակ ականանետ է պայթել: Երկու զինծառայող զոհվել է տեղում, երկուսը՝ հիվանդանոցի ճանապարհին, ևս չորսը վիրավորվել է: Շրջանում շաբաթ օրը սգո օր է հայտարարվել: Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի […]

̰
ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայի վերաբերյալ բանաձև է ընդունել

18:52 06.07.2018

ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհուրդը հուլիսի 6-ին Ժնևում կայացած նստաշրջանի ընթացքում Սիրիայի հետ կապված բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Նշվում է, որ Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձևն ընդունվել է՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, ինչպես նաև Կուբայի, Չինաստանի, Իրաքի և մի շարք այլ երկրների կողմից հնչեցված քննադատություններին: Իսկ Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղումները չեն […]

̰
Խոշոր պայթյուն Ղրղըզստանի բենզալցակայաններից մեկում

18:06 06.07.2018

Ղրղըզստանի Բատկեն քաղաքի բենզալցակայններից մեկում խոշոր պայթյուն է եղել, որի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Պայթյունի հետևանքով այրվել է 10 մեքենա և երկու շենք: Հրդեհը մարել են Ղրղըզստանի և Տաջիկստանի մարտական հաշվարկները: Հրդեհը ամբողջությամբ մարել են միայն 10 ժամ հետո: Ըստ նախնական տվյալների՝ բենզալցակայանի պայթյունը սկսվել է հեղուկ գազով ավտոմեքենայի բռնկումից: […]

̰
ՆԱՏՕ-ն երկու խնդիր ունի՝ Պուտինն ու Թրամփը. Bloomberg

17:59 06.07.2018

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծ լարվածության վիճակում է գտնվում, Bloomberg-ում գրել է  Եվրոպայում ՆԱՏՕ-ի ԶՈՒ նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը: Ստավրիդիսը պատմել է, որ 2009-2013 թվականներին ՆԱՏՕ-ում իր աշխատանքի ընթացքում տարաձայնություններ ու հակասություններ են եղել Լիբիայի և Աֆղանստանի հարցերում, ինչպես նաև անվերջ վեճեր ԱՄՆ-ի և մյուս  դաշնակիցների միջև պարտականությունների արդար բաժանման վերաբերյալ: Այնուամենայնիվ, ներկայումս, […]

̰
Վրաստանի պաշտպանության նախարարի՝ Աֆղանստան այցի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել ռազմակայանի վրա

16:55 06.07.2018

Հուլիսի 6-ին Աֆղանստանի «Կունդուզ» ռազմակայանում զինված հարձակում է տեղի ունեցել այն ժամանակ, երբ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպում էր Վրաստանի զինված ուժերի չորրորդ մեխանիկացված բրիգադի ծառայողների հետ: Գումարտակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մի մասն է, որն Աֆղանստանում այս տարվա հունվարից ծառայում է «Վճռական աջակցության» առաքելության կազմում: Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ ռազմակայանի ուղղությամբ […]

̰
Լեհաստանում կործանվել է ՄիԳ-29 ինքնաթիռը․ օդաչուն զոհվել է

15:42 06.07.2018

Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկոյե վոևոդությունում կործանվել է 22-րդ մարտավարական ավիացիոն բազայի ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռը: Ըստ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ինքնաթիռը կործանվել է գիշերային թռիչքի ժամանակ: Օդաչուն Սակուվկո քաղաքի շրջակայքում՝ Մալբորկից 18 կմ հեռավորության վրա կատապուլտ է արել և մահացել: Ինքնաթիռի բեկորները գտել են քաղաքից մեկուկես կմ հեռավորության վրա: Նշվում է, որ ավիացիոն պատահարների քննչական հանձնաժողովը […]

̰
Կանադայում անոմալ շոգ է. զոհերի թիվը կրկնակի ավելացել է

15:40 06.07.2018

Անոմալ շոգի և խոնավության պատճառով Կանադայի Քվեբեկ շրջանում զոհերի թիվը հասել է 33-ի, հաղորդում է CTV News-ը: Քվեբեկի շրջանի առողջապահության նախարարի խոսքերով՝ մահացածները բոլորն առողջական խնդիրներ են ունեցել: Երկրի այլ հատվածներում շոգից մահացածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Օդերևութաբանները շաբաթվա վերջին ջերմաստիճանի նվազում են կանխատեսել:  

̰
Թաիլանդում զբոսանավ է խորտակվել. կան զոհեր և անհետ կորածներ

15:26 06.07.2018

Առնվազն 40 մարդ է զոհվել Թաիլանդի Փհուկետ կղզու մոտակայքում «Ֆինեքս» զբոսանավի խորտակման հետևանքով: Այս մասին հայտնում  են տեղի ոստիկանությունից, տեղեկացնում է թաիլանդական The Nation պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ 49 մարդու հաջողվել է փրկել, 16 մարդ անհետ կորած է համարվում, նրանց հիմնական մասը Չինաստանի քաղաքացիներ են: Նշվում է, որ զբոսանավը խորտակվել է հուլիսի 5-ին փոթորկի […]

̰
Աշխարհի առաջնության «դատավոր» կենդանիները՝ մեկ տեսադարանում

14:51 06.07.2018

Հանրահայտ Reuters գործակալությունը մեկտեղել է ԱԱ-2018 խաղերի ընթացքում վճռորոշ իրավիճակները կանխագուշակելու մեծ առաքելություն ստանձնած կենդանիներին: Ֆուտբոլային յուրաքանչյուր հանդիպումից առաջ դրանցից յուրաքանչյուրը «ներկայացնում է», թե իր կանխատեսմամբ ով է հաղթելու ֆուտբոլային պայքարում: Մեկ տեսաշարով ներկայացնում են այդ կենդանիներին ու պատառիկներ նրանց «աշխատանքային» կենսագրությունից:        

̰
Կազմվել է ամենաշատ վաճառվող սմարթֆոնների վարկանիշային ցուցակը

14:46 06.07.2018

Կազմվել է ամենաշատ վաճառվող սմարթֆոնների վարկանիշային ցուցակը: Աղյուսակը գլխավորում է  Iphone 8-ը, այն կարողացել է առաջ անցնել Samsung Galaxy S9-ից և Iphone X-ից: Աղյուսակը կազմել են Counterpoint ընկերության մասնագետները: Հետազոտությունն անցկացնելիս նրանք հիմնվել են վաճառքի վերջին տվյալների վրա, տեղեկացնում է MacDigger-ը: «Գովազդային վառ ակցիաները, ինչպիսիք են՝ «նկարահանված է Iphone-ով», որը Apple ընկերությունը ակտիվորեն օգտագործում էր այս տարվա […]

̰
ԱՄՆ-ի կողմից Չինաստանի դեմ պատժամիջոցային մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

14:25 06.07.2018

Հուլիսի 6-ից ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի կողմից Չինաստանի դեմ կիրառվող պատժամիջոցային մաքսատուրքերը: 25% տոկոս մաքսատուրքը հիմա արդեն տարածվում է 818 ապրանքի վրա, որոնց ընդհանուր արժեքը 34 մլրդ դոլար է: Պատժամիջոցային մաքսատուրքերի ապրանքների ցանկում հայտնվել են ավտոմեքենաներ, ինքնաթիռների մասեր և կոշտ սկավառակներ: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելեն»: Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան […]

̰
Ֆրանսիայի արտգործնախարարը պատմել է Իրանին աջակցելու նոր մեխանիզմի մասին

14:12 06.07.2018

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է նոր տնտեսական մեխանիզմի մշակման մասին, որն Իրանին հնարավորություն կտա շարունակել առևտուրը ԱՄՆ-ի կողմից սանկցիաների իրականացումից հետո: Այս մասին նա ասել է RTL ռադիոկայանի եթերում: Նախարարի խոսքերով՝ Վիեննայի հանդիպման ժամանակ այդ մեխանիզմը կքննարկեն Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան: «Մենք աշխատում ենք դա իրականացնել մինչև սանկցիաների գործարկումը: Իսկ դրանք նախատեսվում են օգոստոսի […]

̰
Ի՞նչ կարողություն ունի Էրդողանը

13:46 06.07.2018

Թուրքիայում կայացած արտահերթ ընտրություններից հետո թուրքական Resmi gazete պաշտոնաթերթը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նյութական կարողության մասին տեղեկատվություն: Ըստ դրա՝ Էրդողանը թուրքական 3 տարբեր բանկերում ընդհանուր հաշվով ունի 6.347.000 թուրքական լիրա, որը համարժեք է մոտ 1.5 մլն դոլարի։ Էրդողանն իր ծննդավայրում՝ Ռիզեյի Գյունեյսու շրջանի Դումանլը գյուղում, ունի 10.000 լիրա արժողությամբ  հողատարածք։ Իսկ Ստամբուլի Ուսքյուդար […]

̰
Ֆրանսիական Նանտ քաղաքում անկարգությունների պատճառով 11 մարդ է ձերբակալվել

13:35 06.07.2018

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում իրավապահները անկարգությունների պատճառով ձերբակալել են 11 մարդու: Ըստ ոստիկանության տարածած տվյալների՝ ցուցարարները կոտրել են խանութների ապակե փեղկերը և այրել մի շարք մեքենաներ: Ցուցարարները բախվել են նաև իրավապահ մարմինների հետ: Այս մասին հաղորդել է Интерфакс լրատվական գործակալությունը: Նշենք, որ արդեն 3 օր շարունակվող անկարգությունները սկսվել են, երբ իրավապահ մարմինները կրակ են բացել […]

̰
ԱՄՆ-ում Թրամփի նախագահության ժամերի հետհաշվարկն իրականացնող ժամացույց են տեղադրել

13:23 06.07.2018

Տունը, որի վրա փակցված է Թրամփի նախագահության ժամերի հետհաշվարկն իրականացնող ժամացույցը, գտնվում է Սիեթլ քաղաքում: Ժամացույցը տեղադրել են տան նախկին տերերը, սակայն նոր տիրուհին չի ցանկացել հանել այն, հաղորդում է  Kiro 7 հեռուստաընկերությունը: Տան տիրուհի Լիլի Օնենը նշել է, որ ժամացույցը իր համար «հույսի ազդանշան» է և ինքը չի կարծում, որ այսպիսով վիրավորում է նախագահի կողմնակիցներին: Հիշեցնենք, […]

̰
BACK_TO_TOP