21:27 04.07.2018
2021 թվականի հունվարի 1-ից Մոլդովայում պատրաստվում են արգելել մեկանգամյա օգտագործման պլաստմասսաե սպասքը՝ ափսեներ, բաժակներ, դանակ-պատառաքաղ: Օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը հաստատել է խորհրդարանի նշանակումների և անձեռնմխելիության իրավական հանձնաժողովը, հաղորդում է Մոլոդովայի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Առաջարկվում է օրինախախտ ֆիզիկական անձանց պատժել՝ տուգանելով մինչև 4,5 հազար լեյով, և մինչև 12 հազար լեյով՝ իրավաբանական անձանց:
Նախագծի հեղինակները նշում են, որ օրենքի նման փոփոխությունները կօգնեն շրջանառությունից հանել պլաստիկը, որը քայքայվում է մոտ 400 տարի և վերամշակման ենթակա չէ:
Փոխարենը, նախաձեռնության հեղինակները առաջարկել են օգտագործել միանգամյա օգտագործման սպասք՝ պատրաստված վերամշակված արտադրանքից՝ թուղթ, եգիպտացորենի ալյուր, շաքարավազ, ցորեն, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ, օսլա և այլ նյութեր:
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...
19:46 21.08.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները մարիխուանայով փաթեթներ ու կանեփի թփեր են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը տանը և դրան կից շինությունում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում՝ կանեփի բույսեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին տղամարդը Աշտարակ քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նրա տան մոտ սահմանվել է հսկողություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 35-ամյա […] ...
19:29 21.08.2025
«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս 2 միլիոնը՝ որպես հավելավճար: Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: Նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: ...
19:21 21.08.2025
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ […] ...