21:27 02.06.2018
Լեռնագնաց և լեռնադահուկային հրահանգիչ, 61-ամյա ամերիկուհի Շառլոտ Ֆոքսին բախտ էր վիճակվել ողջ տուն վերադառնալ 1996 թվականի մայիսին Էվերստից իջնելու անհաջող փորձի ժամանակ, երբ արշավախմբի տասը անդամներից ութը զոհվել էին, այդ թվում՝ Շառլոտի ընկերը:
Շառլոտն իր կյանքի ընթացքում նվաճել է 3 ութ հազար մետրանոց բարձրունք՝ Չօ Օյուն, Գաշերբում II-ը և Էվերեստը, ինչպես նաև Ժայռոտ լեռների բոլոր 54 գագաթները: Ալպինիստուհին մայիսի 10-ին տոնել էր 61-ամյակը և ասել, որ ուրախ է՝ հասնելու այդ տարիքին, քանի որ մայիսի 11-ին Ջոմոլունգմայի սարսափելի իրադարձությունների տարելիցն էր:
«Ես կարծում էի, որ մենք այնտեղից ողջ դուրս չենք գա: Ցրտից զգացած ցավը պարզապես անտանելի էր: Ես պարզապես կծկվել էի և հույս ունեի, որ մահը շուտ կգա»,- հիշել էր կինը:
Ողբերգության պատճառը արշավին վատ պատրաստվելն ու եղանակային անբարենպաստ պայմաններն էին: Արշավախմբի անդամները լեռներում կորել էին ձյան փոթորիկի ժամանակ, շատերը մահացել էին ցրտահարությունից: Ողջ էր մնացել միայն երկու մարդ: Այս պատմությունն ընկած է 2015 թվականին նկարահանված «Էվերեստ» ֆիլմի հիմքում:
Չնայած Էվերեստում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, Շառլոտը չէր դադարել սիրել լեռները և շարունակում էր աշխատել որպես լեռնադահուկային հրահանգիչ: Նրա ընտանիքի համար իսկական ցնցում էր այն, որ նա կարող էր մահանալ՝ ընկնելով սանդուղքից:
«Նրա մարմինն այդպես հայտնաբերելն ինձ համար իսկական շոկ էր: Մենք սովոր ենք, որ մարդիկ մահանում են լեռներում: Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե քանի ընկեր եմ կորցրել այդ կերպ»,- խոստովանել է կնոջ մտերիմներից Քիմ Ռեյնոլդսը:
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...