09:04 03.05.2018
իրիայի բանակը մաքրում է ահաբեկիչների՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող վերջին օջախը՝ պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարը:
16:08 02.05.2018
Երուսաղեմում Գվատեմալայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ԱՄՆ նոր դեսպանատան բացումից 2 օր անց:
16:00 02.05.2018
Այս պահին SHANTNEWS-ի թղթակիցները քաղաքի տարբեր հատվածներում են, և աշխատանքի հասնել չեն կարող, բայց իրենց գտնվելու վայրերից լուսանկարներ ու տեսանյութեր են ուղարկում, որոնք վկայում են քաղաքի տարբեր փողոցների փակված լինելու մասին: Ձեզ այդ ամենը կներկայացնենք պարբերական թարմացումներով: Հետևե՛ք նաև մեր ուղիղ միացումներին:
14:23 02.05.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 1-ի ուշ երեկոյան պաշտոնապես հայտարարել է, որ իսրայելական հատուկ ծառայությունների ձեռքում են հայտնվել իրանական միջուկային ծրագրի գաղտնի փաստաթղթերը:
13:43 02.05.2018
SHANTNEWS-ի աշխատակիցն ԱԺ կարողացել է հասնել հեծանիվով: Այլ կերպ ասած՝ հեծանիվը ոչ միայն էկոլոգիապես, մաքուր այլև այս օրերին նույնիսկ անհրաժեշտ փոխադրամիջոց է մասնագիտական պարտակությունները կատարելու համար:
09:16 02.05.2018
Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել և արցունքաբեր գազ ու ջրցան մեքենա կիրառել սադրիչների դեմ:
08:18 02.05.2018
Եվրամիությունը հայտարարել է, որ վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում: Այս մասին ասել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը իր հայտարարությունում:
15:13 01.05.2018
Աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ աշխատում է ոչ պաշտոնական: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվետվությունը, որը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
14:12 01.05.2018
Երեկ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան հատվածում անսպասելիորեն ձյուն է տեղացել և դժվարություններ առաջացրել տեղի բնակչության համար։
13:16 01.05.2018
Երկուշաբթի օրը Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով 25 մարդ մահացավ: Նրանց թվում էին նաև BBC-ի թղթակից Ահմադ Շահը և «Ֆրանսպրես» գործակալության գլխավոր ֆոտոթղթակից Շահ Մարայը: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»:
12:36 01.05.2018
Շվեյցարական Ալպերում իտալացի, ֆրանսիայի, գերմանացի 14 զբոսաշրջիկներ փոթորկի պատճառով հայտնվել են արտակարգ իրավիճակում: Նրանց անհետանալու մասին ահազանգը հատուկ ծառայությունները ստացել էին ապրիի 30-ի առավոտյան 6:30:Ահազանգողը լեռնային ապաստանի պահակն է եղել, ուր պետք է զբոսաշրջիկները հասնեին դեռ նախորդ օրը երեկոյան:
11:09 01.05.2018
«Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հրաժարվել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից՝ զբաղեցնել գիտության գծով նախագահի խորհրդականի պաշտոնը: Այդ մասին գործարարը պատմել է Statnews պարբերականին:
09:32 01.05.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը դարձյալ հրապարակային ելույթ ունեցել: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում սիրիական իշխանությունների գրանցած հաջողությունները ստիպում են Սիրիայի հակառակորդներին դիմել ուղիղ ագրեսիայի: Սիրիայի նախագահն այս մասին հայտարարել է Իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդիի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ։
08:55 01.05.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին հաջողվել է գտնել այն փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Իրանը խաբել է ամբողջ աշխարհին միջուկային ծրագրի հարցում: Նեթանյահուն նշել է, թե Իրանն ապատեղեկացրել է, թե իբր իր միջուկային ծրագիրը սառեցրել է: Նրա խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ Իսրայելի ձեռքում է հայտնվել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող արխիվը, որը պահվել է Թեհրանում: Իսրայելական հետախուզությունը 55 հզ էջ փաստաթուղթ է ստացել, ինչպես նաև 55 հզ ֆայլ և 183 սկավառակ:
Հիշեցնենք, որ 2015թ-ին Իրանը համաձայնել է սառեցնել իր միջուկային ծրագիրը՝ իր նկատմամբ պատժամիջոցների դադարեցման դիմաց:
19:33 30.04.2018
Մոսկվայի կենտրոնում գտնվող Ակադեմիկոս Սախարովի պողոտայում ինտերնետի ազատության և Telegram մեսենջերի աջակցության համար հանրահավաք է անցկացվել:
17:32 30.04.2018
Այս մարզերի անջատողական ուժերին աջակցում ու սատարում է Ռուսաստանը, որն էլ ուկրաինական փաստաթղթերում նշվում է որպես ագրեսոր։
16:14 30.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինին հանդիպել երկու Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտում՝ Խաղաղության տանը:
13:39 30.04.2018
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգումներ է անցկացրել բոլոր առևտրի ու ժամանցի կենտրոններում և պարզել, որ դրանցից յուրաքանչյուր երկրորդի մոտ հակահրդեհային անվտանգության ապահովման համակարգերի լուրջ խախտումներ կան: