Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկսել են ձերբակալել Նավալնիի ցույցերի մասնակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկսել են ձերբակալել Նավալնիի ցույցերի մասնակիցներին

13:49 05.05.2018

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին այսօր սկսել են ձերբակալել: Այս մասին ակտիվիստները հայտնում են սոցցանցի իրենց էջերում, գրում է fontanka.ru-ն:

Մասնավորապես, ընդդիմադիր գործչի կողմնակիցներ են ձերբակալվել Բառնաուլում, Կրասնոյարսկում ու Տոմսկում: Բառնաուլում բողոքի ցույցերին մասնակցել է 70 մարդ, որից 10-ը ձերբակալվել է:

Կրասնոյարսկում ակցիան խաղաղ երթի տեսքով է անցկացվել: Ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու: Ակտիվիստների խոսքով՝ նրանց թվում կա լրագրող: Ներկայումս նրանք գտնվում են քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկում:

Հիշեցնենք, որ համաձայն Ալեքսեյ Նավալնիի ու նրա կողմնակիցների պլանի՝ այսօր բողոքի ակցիաներ պետք է տեղի ունենան Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Իշխանությունները հիմնականում մերժել են համաձայնեցնել բողոքի ակցիաները:

Ձերբակալություններ իրականացվում են Բարնաուլում, Կրասնոյարսկում և Տոմսկում: Բառնաուլում ցդույցերին մասնակցում է մոտ 70 մարդ, որից 10 ձերբակալվել է: Կրասնոյարսկում ձերբակալվածների թիվը հասել է 15-ի:
 
Ըստ ակտիվիստների՝ ոստիկանները բռնություն են կիրառում: Հաղորդվում է, որ Տոմսկում ձերբակալվել է Նավալնիի շտաբի համակարգողը:
 
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին  հայտարարել էր, որ մայիսի 5-ին ցույցեր պետք է անցկացվեն Ռուսաստանի 90 քաղաքներում:
 

 

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնը

21:44 21.08.2025

ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական […] ...

Իրավունք չունես խաղաղության մասին խոսելու, եթե դրա մասին չի խոսում քո թշնամին․ Հրաչյա Արզումանյան

21:34 21.08.2025

Իրավունք չունես խաղաղության մասին խոսելու, եթե դրա մասին չի խոսում քո թշնամին․ Հրաչյա Արզումանյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի իրադարձություններին և քաղաքական զարգացումներին, մասնավորապես ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Հայաստան կատարած այցի նպատակներին, վաշինգտոնյան բանակցություններին, վարչապետի ուղերձին։ Հիշեցնենք՝ վարչապետն ասել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ «Խոսել խաղաղության մասին դեռ շուտ է, մենք պատերազմի […] ...

Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ

21:25 21.08.2025

Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի գործակալը առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ: Բրազիլացին այժմ ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն։ Ռոդրիգոն «Օսասունայի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպմանը (1-0) խաղաժամանակ չի ստացել։ Ալոնսոյի ժամանումից հետո ֆուտբոլիստի համար սկսվել է բարդ ժամանակաշրջան։ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով։ Պեպ Գվարդիոլան […] ...

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներ

21:17 21.08.2025

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն […] ...

Նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներ

21:10 21.08.2025

Նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍԱ-ից: Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին և մասնագիտական զարգացման վերապատրաստումներին: Առաջարկներ են հնչել գնահատման համակարգի բարելավման, […] ...

Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին. Սուարես

21:03 21.08.2025

Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին. Սուարես

«Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ցանկանում է ֆուտբոլիստի կարիերան ավարտել 38-ամյա Լիոնել Մեսսիի հետ միաժամանակ։ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին։ Մենք Լեոյի հետ այս մասին խոսում ենք արդեն երկար տարիներ։ Հնարավոր է՝ նման հնարավորություն ստեղծվի», – ասել է Սուարեսը։ Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից, և […] ...

BACK_TO_TOP