20:51 19.01.2018
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը առաջարկում է կամուրջ կառուցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև: Նա այդ մասին խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ տրանսպորտային լավ կապերը կենսական նշանակություն ունեն երկու երկրների հետագա հարաբերությունների համար: Գործող թունելը կարելի է համարել տրանսպորտային հաղորդակցության միայն առաջին քայլը: Այժմ Ֆրանսիան ու […]
19:28 19.01.2018
Անկարան ռազմական գործողություններ է սկսել սիրիական Աֆրինում գտնվող քրդական խմբավորումների դեմ, որոնք վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը:
13:24 19.01.2018
Ռուսաստանի նախագահ պաշտոնին հավակնող Քսենյա Սոբչակը բաց նամակ է հղել Չեչնիայի նախագահին: Ռամզան Կադիրովին ուղղված նամակում նա կոչ է արել կալանքից ազատել իրավապաշտպան «Մեմորիալ» կազմակերպության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Օյուբ Տիտիևին: Այդ մասին Սոբչակը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա կոչով դիմել է նաև ՌԴ նախագահի մյուս թեկնածուներին՝ միանալ և համատեղ պայքարել իրավապաշտպանների և քաղբանտարկյալների իրավունքների […]
12:50 19.01.2018
Ռուսաստանի Կիրով քաղաքում վերամբարձ կռունկը ընկել է երկհարկանի տան վրա: Դրա հետևանքով մահացել է կռունակվարը: Մեկ այլ շինարար հոսպիտալացվել է, իսկ տան մոտ կայանված ավտոմեքենան ճխլվել է: Պատահարի հետևանքները վերացնելու համար 25 մարդ և 14 միավոր տեխնիկա է գործի դրվել: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են:
12:10 19.01.2018
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը քառօրյա այցով ժամանել է Պերուի Իգիկե քաղաք: Իր «պապամոբիլով» նա անցել է փողոցներով, որոնց մայթերին հավացյալներ էին հավաքված: Ըստ The Guardian պարբերականի, երբ Հռոմի Պապի մեքենան անցել է ձի հեծած ոստիկանների կողքով, նրանցից մեկը պատհաբար վայր է ընկել: Պապն անմիջապես կարգադրել է կանգնեցնել մեքենան, ցած է իջել և մոտեցել է ընկած կին […]
09:01 19.01.2018
Պետերբուրգում աշխատանքային այցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր Նիլո-Ստոլբենսի տղամարդկանց մենաստան և մասնակցել մկրտության լոգանքների Սելիգեր լճի վրա:
08:14 19.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժանանակ քննարկել է Դոնբասի շուրջ բանակցությունները Մինսկից տեղափոխելու հարցը:
08:09 19.01.2018
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են կիրառել բոլոր ռազմական միջոցները՝ Փհենյանի ագրեսիան զսպելու համար:
18:57 18.01.2018
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր 28-րդ ամենամյա զեկույցը, որտեղ ներկայացված են մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն աշխարհի 90 երկրներում: Հայաստանն այս վարկանիշում ներկայացված է ո՛չ ամենալուսավոր կողմից:
15:37 18.01.2018
Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել Դոնբասի՝ Ուկրաինայի կազմում վերաինտեգրման մասին: Օրինագծով հաստատվում են Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ ինքնիշխանության առանձնահատկությունները: Ուկրաինայի խորհրդարանում առաջին անգամ Ռուսաստանը պաշտոնապես որակվել է «ագրեսոր-երկիր»:
12:37 18.01.2018
Մակեդոնիան ու Հունաստանը վերսկսել են այն բանակցությունները, որոնք վերաբերում են մակեդոնական պետության անվանը: Դա տեղի է ունենում ՄԱԿ-ի միջնորդությամբ:
12:16 18.01.2018
Դետրոյթում շարունակվում է ամենամյա ավտոսրահը։ Nissan ընկերությունը այստեղ ներկայացրել է կոնցեպտուալ Nissan X Motion ամենագնացը, որը իր արտաքին ռազմականացված տեսքով նույնիսկ սարսափեցրել է որոշ ավտոմեքենաների սիրահարներին։
12:07 18.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը օգնում է Հյուսիսային Կորեային շրջանցել միջազգային պատժամիջոցները: Մասնավորապես «Ռոյթեր» գործակալությունը մեջբերել է Թրամփի խոսքերը. «Ռուսաստանը մեզ ընդհանրապես չի օգնում Հյուսիսային Կորեայի հարցում: Մեզ օգնում է Չինաստանը, սակայն այն, ինչ անում է Չինաստանը, արժեզրկում է Ռուսաստանը»:
11:31 18.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը այս տարվա ընթացքում Երուսաղեմ կտեղափոխվի: Այս մասին նա խոսել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը ճանաչել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել, որ ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ:
10:52 18.01.2018
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուսի այրվելու հետևանքով 52 մարդ է զոհվել: Արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է, որ 5 հոգի կարողացել է դուրս գալ ավտոբուսից, իսկ մյուս 52-ը մահացել է տեղում: Նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 55 ուղևոր և 2 վարորդ:
08:39 18.01.2018
Եվրախորհրդարանում քննարկել են ռուսաստանյան քարոզչության դեմ պայքարի հարցերը: Առաջ է քաշվել որակյալ լրատվամիջոցները խրախուսելու և քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու խնդիրը, որը լուծելու համար հավելյալ գումարներ են անհրաժեշտ: Ըստ պատգամավորների`Մոսկվան ապատեղեկատվությունը համարում է Արևմուտքի դեմ պայքարի թույլատրելի միջոց, և հետևաբար անհրաժեշտ է կրկնախատկել դրա դեմ պայքարի ջանքերը:
21:01 17.01.2018
Այս թեմայով պատրաստված զեկույցը քվեարկության է դրվելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և, երկկողմ հարաբերություններում առկա բացերը հաշվի առնելով, հավանաբար, կհաստատվի:
20:21 17.01.2018
«Իսլամական պետությունը» նվաճեց Սիրիայի հյուսիսում գտնվող Սինջար բնակավայրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
19:28 17.01.2018
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը YouTube-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է, թե բիթքոինից բացի այլ ինչ կրիպտոարժույթներ կան:
17:52 17.01.2018
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում ասել է, որ չի ցանկանում ներում շնորհել երկրի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին:
16:46 17.01.2018
Ուկրաինայի Վերին Ռադան, որտեղ հունվարի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր Դոնբասի վերաինտեգրման հարցը, հրաժարվել է սատարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կրճատմանը վերաբերող փոփոխությանը, հաղորդում է «Интерфакс-Украина» գործակալությունը:
16:33 17.01.2018
Հարավային և Հյուսիսային Կորեան Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ քայլերթ կանցկացնեն միացյալ կորեական դրոշի ներքո: Սեուլը և Փհենյանը նաև համաձայնության են եկել հանդես գալ կանանց հոկեյի միացյալ թիմով: Նման համաձայնություն է ձեռք բերվել հունվարի 17-ին Փհանմունջոմ միջսահմանային կետում կայացած աշխատանքային բանակցությունների արդյունքում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, բանակցությունների ընթացքում Հարավն ու Հյուսիսը քննարկում էին Օլիմպիական […]