14:25 26.04.2018
Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհի գործով կալանավորված՝ N2 հրշեջ-փրկարարական մասի պահակախմբի ղեկավար Սերգեյ Գենինի փաստաբանը պարզաբանել է հրշեջների ուշ արձագանքելու պատճառը, հայտնում է «Взгляд»-ը: Դատական նիստի ժամանակ նա հայտարարել է, որ հրդեհի բռնկման մասին հրշեջներին տեղեկացրել են ոչ թե կենտրոնի աշխատակիցները, այլ առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող տան բնակիչներից մեկը՝ հայտնելով, որ կենտրոնի տանիքից ծուխ է բարձրանում: Փաստաբանի խոսքերով՝ հրշեջները կարծել են, որ հրդեհը հավանաբար բռնկվել է տանիքում և ո՛չ թե 4-րդ հարկում:
13:55 26.04.2018
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի բնակչուհի Դոլորես Լեյսը մի ակնթարթում ճանաչում է ստացել համացանցում, և դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ակնհայտ արտաքին նմանությամբ: Դոլորես Լեյսը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ մի լրագրող Իսպանիայի հյուսիս-արևմտյան հատվածում հողագործության թեմայի վերաբերյալ անդրադարձի տակ հրապարակել է Դոլորեսի՝ դաշտում արված լուսանկարը: Լուսանկարը հրապարակելուց հետո հազարավոր օգտատերեր շտապել […]
13:37 26.04.2018
Այս հանդիպումն արդեն «պատմական» բնորոշումն է ստացել, քանի որ Կիմ Չեն Ինը Հյուսիսային Կորեայի ղեկավարներից առաջինն է, որ 1953 թվականից հետո պաշտոնական այց պետք է կատարի դեպի Հարավային Կորեայի տարածք:
13:19 26.04.2018
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հաղորդել է, որ վերջին ամիսներին երկիրը բախվել է Աֆղանստանից Թուրքիա տեղափոխվող փախստականների նոր ալիքի հետ:
20:56 25.04.2018
Ռուսաստանը մեկնարկել է Թուրքիայի համար նախատեսված C-400 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը: Այս մասին հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ռազմական տեխնիկայի, ծառայութնունների ու տեխնոլոգիաների ամբողջ տեսականու արտահանմամբ զբաղվող կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Միխեևին:
16:59 25.04.2018
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նա և Մակրոնը «շատ յուրահատուկ» հարաբերություններ ունեն:
12:18 25.04.2018
Բրյուսելում Սիրիայի հարցով ԵՄ-ՄԱԿ համաժողովի 2-րդ օրվա լսումների մեկնարկից առաջ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
11:33 25.04.2018
Կառավարական ուժերը Դամասկոսի այդ հատվածում պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
09:43 25.04.2018
Առաջիկա օրերը պատմական պահ են ներկայացնում Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված ղեկավարների համար, քանի որ նրանք նոր կառավարություն ձևավորելու գործընթաց են սկսում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:
08:52 25.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ տեղի ունեցածն անվանելով Մեծ Եղեռն:
19:45 24.04.2018
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշն անցած շաբաթվա վերջում հոսպիտալացվել է իր կնոջ հուղարկավորությունից մի քանի ժամ հետո:
19:16 24.04.2018
Երթի ավարտին մասնակիցների մի մասը հավաքվելու է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև:
18:25 24.04.2018
Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Իլհամ Ալիևն արդեն ավանդույթի ուժով իր առաջին այցը կատարում է բարեկամական Թուրքիա։ Այսօր նրան ընդունել են Անկարայի օդանավակայանում։
17:37 24.04.2018
Թաներ Աքչամը 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ դիմել է Շվեդիայի խորհրդարանին:
17:16 24.04.2018
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ծագումով թուրք պատգամավորների շրջանում դժգոհություն է առաջացրել երկրի փոխանախագահ Ալի Յունուսիի այն հայտարարությունը, թե «ազերիները թուրքերեն խոսող պարսիկներ են»։