Պարզաբանվել է Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհին հրշեջների ուշ արձագանքելու պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.09 oC

Պարզաբանվել է Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհին հրշեջների ուշ արձագանքելու պատճառը

14:25 26.04.2018

Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհի գործով կալանավորված՝ N2 հրշեջ-փրկարարական մասի պահակախմբի ղեկավար Սերգեյ Գենինի փաստաբանը պարզաբանել է հրշեջների ուշ արձագանքելու պատճառը, հայտնում է «Взгляд»-ը: Դատական նիստի ժամանակ նա հայտարարել է, որ հրդեհի բռնկման մասին հրշեջներին տեղեկացրել են ոչ թե կենտրոնի աշխատակիցները, այլ առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող տան բնակիչներից մեկը՝ հայտնելով, որ կենտրոնի տանիքից ծուխ է բարձրանում:  Փաստաբանի խոսքերով՝ հրշեջները կարծել են, որ հրդեհը հավանաբար բռնկվել է տանիքում և ո՛չ թե 4-րդ հարկում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտնել է, որ դեպքի վայր ժամանելու պահին նրանք տեղում հանդիպել են կենտրոնի տարածքը հանգիստ լքող մարդկանց ու չեմ կարողացել պատկերացնել հրդեհի մասշտաբը:

Հաղորդվում է, սակայն, որ այս հայտարարությունից հետո էլ դատարանն ուժի մեջ է թողել Գենինին կալանքի տակ թողնելու որոշումը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է անփութության մեջ:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել է, որ առևտրի կենտրոնում տեղի ունեցած պատահարի հետևանքով կա 64 անհետ կորած, նույնքան մարդ զոհվել է: Նրանցից  41-ը երեխաներ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

10:20 22.07.2025

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

10:10 22.07.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

Հուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ […] ...

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

10:05 22.07.2025

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում բրիտանացի Դանիել Դյուբուային նոկաուտի ենթարկելուց և գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո ռինգում հայտարարել է, որ կշարունակի կարիերան ու սա միայն սկիզբն է, հաղորդում է DAZN-ը: «Դեռ երիտասարդ եմ։ 38-ը միայն սկիզբն է։ Չգիտեմ, թե ինչու են ռևանշներն ինձ համար համեմատաբար հեշտ լինում։ Շնորհակալություն […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

10:00 22.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, հայտնում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 21-ին սպանված 65 մարդկանցից 11-ը մահացել են մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների ժամանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտից ի վեր, երբ սկսվեց օգնություն բաշխել […] ...

Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներից

09:49 22.07.2025

Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներից

Հնդկաստանը այս աշնանը իր ռազմաօդային ուժերից կհանի խորհրդային նախագծման ՄիԳ-21 գերձայնային ճակատային գծի կործանիչները՝ ավելի քան 60 տարվա ծառայությունից հետո: The Economic Times-ը հաղորդում է, որ այս ինքնաթիռներին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 19-ին Չանդիգարհի ավիաբազայում: «Ոչ մի այլ կործանիչ այնքան երկար չի կապված եղել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետ, որքան ՄիԳ-21-ը՝ երկրի 93-ամյա պատմության երկու երրորդը […] ...

11-մետրանոցները չհաշված` Մեսսին Ռոնալդուից շատ գոլ է խփել

09:38 22.07.2025

11-մետրանոցները չհաշված` Մեսսին Ռոնալդուից շատ գոլ է խփել

11-մետրանոցները չհաշված` Լիոնել Մեսսին ավելի շատ գոլ է խփել կարիերայում, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Առանց 11-մետրանոցների, 38-ամյա Մեսսին կարիերայում ունի 764 գոլ, իսկ 40-ամյա Ռոնալդուն` 763: Ընդհանուր առմամբ, Մեսսին 874 գոլ ունի կարիերայի 1114 խաղում (110-ը՝ 11-մետրանոցից), Ռոնալդուն՝ 1281 խաղում 938 գոլ (175-ը՝ 11-մետրանոցից): ...

BACK_TO_TOP