11:17 13.04.2018
Ռուսական կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո հայտարարվեց, թե նրանց թունավորման պատճառը «Նովիչոկ» անունը կրող թունավոր նյութն է, հետո ասվածը մի քանի անգամ հաստատվեց: Երեկ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ևս հաստատեց՝ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութով: Միջազգային՝ այդ թվում նաև ռուսական լրատվամիջոցները միջազգային սկանադալի բռնկումից հետո սկսեցին նաև թունավոր նյութի հեղինակին փնտրել: Որոնումները տարան Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պարզվեց` «Նովիչոկի» ստեղծմանը մասնակցել է Խորհրդային Միության գիտնական Վիլ Միրզոյանովը: Լրատվամիջոցներից շատերը նրան անվանեցին «Նովիչոկի» հեղինակ, սակայն ավելի ուշ BBC-ին տված հարցարզրույցում գիտնականը հերքեց դա:
Միրզոյանովը նշել էր, որ ինքը միայն մասնակցություն է ունեցել նյութի ստեղծմանը, իսկ նյութի հեղինակն իր մտերիմ գործընկերն է Պյոտր Կիրպիչևն է: Որպես «Նովիչոկի» հեղինակ, այդ անձի անունը մի քանի այլ գիտնականեր էլ են մատնանշել:
Օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի նախկին գիտաշխատակից Վլադիմիր Ուգլևը ռուսական լրտավամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ 1970-1980-ական թվակններին Պյոտր Կիրպիչևի գլխավորությամբ Օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի Վոլսկի մասնաճյուղում մշակվել է ամերիկյան նյարդապարալիտիկ նյութերի 4 համարժեքները, որոնք պատկանում են, այսպես ասած, «Նովիչոկ» տեսակի նյութին:
Ըստ համացանցում տարաված տեղեկությունների՝ «Նովիչոկի» հեղինակը մահացել է 2 տարի առաջ:
13:45 22.08.2025
ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասին13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...
13:24 22.08.2025
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային […] ...
13:07 22.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 21-22-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5 դեպք՝ խարդախության, 4 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, […] ...
12:55 22.08.2025
Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքներըՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...
12:48 22.08.2025
88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...
12:37 22.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ըԵրևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի […] ...