22:12 08.11.2022
Գերմանիայի կենդանաբանական այգիները ֆինանսական օգնություն են խնդրել և սկսել են կենդանիներ հանձնել երկրի էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնի է դարձել նոյեմբերի 8-ին։
Դրեզդենի կենդանաբանական այգին նոյեմբերի 1-ից փակել է տերարիումը ջեռուցման բարձր ծախսերի պատճառով։ Նրա բնակիչներին ստիպված են եղել վերաբնակեցնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մխիթարությունն այն է, որ տերարիումի որոշ սողուններ կպահպանվեն, քանի որ նրանք կտեղափոխվեն օրանգուտանգների նոր տուն: Այն տեսակները, որոնք չեն կարող մեզ մոտ մնալ կենդանաբանական այգում, կտեղափոխվեն այլ պահապանների մոտ»,- հայտնել են կազմակերպությունից։
Բեռլինի երկու կենդանաբանական այգիները և մայրաքաղաքի ակվարիումը հայտարարել են, որ նվիրատվություններ են հավաքում էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու համար։ Կազմակերպությունների խոսնակ Սվենյա Էյզենբարտը ասել է, որ շատ կենդանիներ կարիք ունեն խիստ սահմանված ջերմաստիճանի, որպեսզի նրանք կարողանան հարմարավետ ապրել։
Բացի դրանից, Հանովերի կենդանաբանական այգին նախատեսում է հրաժարվել արտաքին լուսավորությունից և շենքերի ավտոմատ լուսավորությունից: Այն արդեն իջեցրել էր ջերմաստիճանը և անջատել էր զուգարանների տաք ջուրը։
Նյուրնբերգի կենդանաբանական այգում ջերմաստիճանը իջեցվել է յուրաքանչյուր շենքի և կենդանիների գրեթե բոլոր տեսակների համար, բացառությամբ տերարիումի, քանի որ կենդանիները չեն կարող հարմարվել այնտեղ ավելի ցուրտ ջերմաստիճանին:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, հայտնի դարձավ, որ էներգակիրների բարձր գները գերմանացի գյուղատնտեսներին ստիպում են հրաժարվել ձմռանը ջերմոցներում բանջարեղեն աճեցնելուց։ Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ խոշոր սպառողներն աջակցություն կստանան 2023 թվականի հունվարից, իսկ տնային տնտեսությունները, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսը՝ միայն փետրվարից։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կեյթերը նոյեմբերի 3-ին ասել է, որ Գերմանիայի կողմից ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելը ազդում է ողջ համաշխարհային շուկայի վրա և հանգեցնում է աղքատության աճի։ Նա նաև կարծիք է հայտնել, որ կանաչ տեխնոլոգիաները չեն լուծի Գերմանիայում էներգետիկ ճգնաժամը։
Նոյեմբերի 2-ին հրապարակվել է Գերմանիայի Առևտրաարդյունաբերական պալատի կողմից անցկացված հարցումը, որը ցույց է տվել, որ տեղական ընկերությունները պատրաստվում են առաջիկա 12 ամիսների ընթացքում տնտեսական հերթական անկմանը։ Գերմանիան և եվրոպական այլ երկրներ բախվել են գազի և էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացմանը, այդ թվում՝ Ռուսաստանից էներգակիրների ներկրումը նվազեցնելու քաղաքականության պատճառով։
Մինչ այդ՝ հոկտեմբերի 28-ին, FG Finam-ի մակրոտնտեսական վերլուծության բաժնի ղեկավար Օլգա Բելենկայան «Известия»-ին ասել է, որ Գերմանիայի տնտեսությունը բարդ էներգետիկ ճգնաժամ է ապրում։ Նրա խոսքով, Եվրամիություն ռուսական գազի մատակարարումների կրճատման և գազի գնի քառապատիկ բարձրացման պատճառով էլեկտրաէներգիայի վարձերը լուրջ խնդիր են դարձել բնակչության և արդյունաբերության համար, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պարարտանյութերը, մետալուրգիան, քիմիան և այլն:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...