00:00 09.11.2022
Եվրախորհրդարանի լիբերալ խմբակցության անդամները (Նորացնել Եվրոպան) առաջարկել են Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկին հրավիրել խորհրդարանական լսումների՝ քննարկելու սոցիալական ցանցում նրա կողմից իրականացվող բարեփոխումները։
Համապատասխան նամակ է ուղարկվել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, Twitter-ում հայտնել են խմբակցությունից։
«Եվրախորհրդարանում Մասկի հետ լսումները թույլ կտան Եվրախորհրդարանին պարզաբանել նրա գործողություններն ու ծրագրերը: Շարժման ուղղությունը մտահոգիչ է. խոսքի ազատություն է, այո՛: Բայց մենք չենք կարող հանդուրժել եվրոպական իրավունքի խախտումները կամ վերադարձը «վայրի արևմուտք»,- գրել է առաջարկի հեղինակներից մեկը՝ Նիդեռլանդների պատգամավոր Սոֆի Ինթ Ուելդը։
Եվրախորհրդարանի պատգամավորները, մասնավորապես, վախենում են սոցիալական ցանցում «նորմերի թուլացումից», մինչդեռ ավելի քան երբևէ կարևոր է, թե ինչպես է տարվում «ընտրություններին միջամտելու, ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարը»։
«Մասկը պետք է գա մեզ մոտ, որպեսզի հասկանա Եվրոպայում խաղի կանոնները»,- իր հերթին գրել է Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Դիտա Չարնազովան։
SpaceX-ի և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը։ Նա խոստացել է արդիականացնել սոցցանցը՝ այն բաց դարձնելով բոլոր կարծիքների համար, հայտարարել է նա նախկինում ջնջված աքաունթների աստիճանական վերադարձի մասին և արդեն հասցրել է աշխատանքից հեռացնել ոչ միայն նախկին ղեկավարությանը, այլև սոցցանցի որոշ աշխատակիցների։ Մասկի նախաձեռնությունների թվում է ստուգված հաշիվների վճարովի բաժանորդագրությունը։
Ավելի վաղ Եվրամիությունը հաստատել է ապօրինի բովանդակության դեմ պայքարին ուղղված խոշոր գլոբալ թվային հարթակների գործունեության նոր կանոններ։
ԵՄ-ում, մասնավորապես, գործելու է «Թվային ծառայությունների մասին» օրենք, որը որոշակի սահմանափակումներ է սահմանելու թվային բովանդակության նկատմամբ, ինչպես նաև «Թվային շուկաների մասին օրենք», որը կարգավորում է տեխնոլոգիական հսկաների բիզնեսը:
09:50 15.05.2025
Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններովԻսրայելի հարվածները Գազայի հատվածին ցույց են տալիս հրեական պետության անհետաքրքրությունը հրադադարի հարցում: Այս մասին CNN International-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Սա, ըստ էության, խոսում է բանակցություններ վարելու նկատմամբ հետաքրքրության պակասի մասին։ Մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ և հույս ունենք առաջընթացի, բայց ես […] ...
09:45 15.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...
09:40 15.05.2025
Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքովԳազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...
09:31 15.05.2025
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել ՏրիպոլիումՏրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...
09:26 15.05.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերումԳագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...
09:20 15.05.2025
Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամիԲաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...