ԵԱՏՄ-ն համաձայնագրեր կստորագրի Իրանի և Չինաստանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

ԵԱՏՄ-ն համաձայնագրեր կստորագրի Իրանի և Չինաստանի հետ

14:07 14.05.2018

Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում Է պլանավորվում Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը:

Ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կգործարկվի ազատ առևտրի գոտի, որը նախատեսում Է բավականին լայն անվանացանկի ապրանքների ներկրման մաքսատուրքերի զրոյացում:

Չինաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լայնաֆորմատ և ճյուղային համագործակցության շուրջ:

ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերը ստորագրելու Է ԵԱՏՄ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ստորագրման արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների, Չինաստանի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ում գործում է կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը

11:43 02.05.2024

ՀՀ-ում գործում է կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը

Դեղագործության ոլորտում արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրանքի տեսականու ընդլայնման նպատակով գործում է Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը։ Այս մասին իրազեկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագրով ՀՀ կառավարությունը տրամադրում է ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։ Դեղագործության ոլորտի տնտեսվարողներին փոխհատուցումը կտրամադրվի՝ 1.  կլինիկական փորձարկումների ծախսերի […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

10:32 02.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,1 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ: ...

Ոսկու գինն աճել է

09:20 02.05.2024

Ոսկու գինն աճել է

NYMEX բորսայի մայիսի 1-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ոսկու գինն աճել է 1.49%-ով և կազմել 2328.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.56%-ով և կազմել 26.82 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.38%-ով և կազմել 967.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): ...

Նախատեսում ենք փոփոխություններ իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում. ԱՍՀ նախարարը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները

11:40 01.05.2024

Նախատեսում ենք փոփոխություններ իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում. ԱՍՀ նախարարը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասվում է. «Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։ Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

10:37 01.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,08 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Երևանում գործող 3 տարբեր ընկերություններ

23:36 30.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Երևանում գործող 3 տարբեր ընկերություններ

Տնտեսության ակտիվության՝ 14.3 տոկոս ցուցանիշը տպավորիչ համարելով, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, նաև որպես տնտեսագետ, այսօր ցանկացել էր շրջայցով լինել Երևանում գործող վերամշակող արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներ ներկայացնող երեք ընկերություններում: Նախագահի առաջին կանգառը ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանում էր: Այս խոշոր գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ […] ...

BACK_TO_TOP