ԱՄՆ-ն Իրանին 12 պահանջ է ներկայացրել և աննախադեպ պատժամիջոցներ խոստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ-ն Իրանին 12 պահանջ է ներկայացրել և աննախադեպ պատժամիջոցներ խոստացել

18:36 21.05.2018

ԱՄՆ-ն աննախադեպ խիստ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Պոմպեոյի խոսքերով՝ Վաշինգտոնն այնպիսի ֆինանսական ճնշում կգործադրի Իրանի վրա, որ Թեհրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսությունը պահպանելու համար: Պոմպեոն նշել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցները կմեղմացնի միայն Իրանի որդեգրած քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների դեպքում, և 12 պահանջ է ներկայցրել Իրանին: Ի թիվս այլ պահանջների, Վաշինգտոնը Իրանից պահանջում է Սիրիայից դուրս բերել բոլոր ուժերը, Աֆղանստանում դադարեցնել աջակցությունը «Թալիբան» շարժմանը, դադարեցնել ուրանի հարստացումը և առհասարակ հրաժարվել պլուտոնիում մշակելուց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 2015թ. Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը փորձում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանեն գործարքը՝ առանց Վաշինգտոնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակունք համայնքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի

21:35 17.07.2025

Ակունք համայնքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Մել Մետալ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատում, ընկերությունը նախատեսում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 […] ...

Հայտնի է ԿԼ-ի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմը

21:27 17.07.2025

Հայտնի է ԿԼ-ի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Բելառուսական մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» դիմակայության առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիման մրցավար է նշանակվել Դմիտրի Դմիտրիևը, խաղադաշտում նրան կօգնեն Դմիտրի Ժուկը և Դենիս Եմելյանչիկովը, չորրորդ պաշտոնյան Վիկտոր Շիմուսիկն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Երևանում։ ...

Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը

21:14 17.07.2025

Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը

Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը։ Այս մասին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: «Ուրախ ենք հայտնելու, որ Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու ամբողջովին նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներից։ Երթուղիների և սակագների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք մեկնաբանությունների դաշտում։ Բոլորին մաղթում ենք բարի երթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

Հատկապես երեխաների հետ խստորեն պահպանեք երթևեկության կանոնները

21:01 17.07.2025

Հատկապես երեխաների հետ խստորեն պահպանեք երթևեկության կանոնները

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:52 17.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արգիշտի փ. 36 առանձնատուն, Իսակովի պող. 10-60 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 33-41 […] ...

Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին

20:34 17.07.2025

Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին: «Զենիթը» մնում է «Զենիթ». բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։ Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, […] ...

BACK_TO_TOP