TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

ատոմակայան

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ

10:51 03.12.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, […]

̰
Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը կատարյալ է անվանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները

22:50 22.11.2018

Ռուսաստանը և Թուրքիան ունեն կատարյալ հարաբերություններ, որոնք շարունակում են ամրապնդվել ու բարելավվել: Այս մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին՝ «Ռուս-թուրքական հարաբերություններ. ձևավորելով ապագայի պատկերը» կոնֆերանսի ժամանակ: «Նախկինում մենք խնդիրներ էինք լուծում լոլիկի ու սմբուկի շուրջ, իսկ այժմ, երկու օր առաջ մենք երկուստեք նշեցինք  «Թուրքիայի […]

̰
ՀԱԷԿ-ի մյուս տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին

16:13 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին: Բաղրամյանն անդրադարձել է այն բանին, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ «2018 թվականին ատոմակայանը շուրջ 6 ամիս կանգնած է եղել, դա պայմանավորած էր նրանով, որ փոխում էին տուրբին-գեներատորը: Մյուս տուրբին-գեներատորը փոխվելու […]

̰
ՀԱԷԿ-ի ռեակտորը առավելագույնը 10 տարի կարող է գործել

15:52 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն այսօր խոսել է նաև ՀԱԷԿ-ի վիճակի մասին: Հայտնի է, որ արդիականացումից հետո ՀԱԷԿ-ը պետք է 10 տարվա կյանք ունենա։ «Այս պահին մշակվում է և մինչև 2019 թվականի կեսը կավարտենք ամբողջ էներգահամակարգի զարգացման հեռանակարը 2020-2040 թվականների համար: Բնականաբար, հիմքում դրվում է նվազագույն ծախսերով օպտիմալ համակարգ ունենալու գաղափարը»,- ասել […]

̰
ԱՄՆ-Իրան հակասություններն ինչպե՞ս են ազդում ՀՀ էներգետիկ ծրագրերի վրա

15:36 21.11.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել են, թե Իրանի հետ Հայաստանի էներգետիկ ծրագրերը արդյո՞ք որևէ խնդրի հետ չեն առնչվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն դարձյալ պատժամիջոցներ է սահմանել ԻԻՀ նկատմամբ. «Մի քանի օր առաջ հանդիպել ենք ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ և իրենց հանգամանալից ներկայացրել, որ և՛ […]

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. փորձել են փակել ատոմակայանը

11:47 15.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Եվս երկու կարևոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը (Ուզում էին փակել ատոմակայանը)» վերտառությամբ հետևյալ գրառումն է կատարել. «ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների […]

̰
Ինձ համար առաջնահերթ խնդիր էր ատոմակայանը ժամանակին գործարկելը. Արթուր Գրիգորյան

12:33 29.08.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, թե այդ ընթացքում ինչ աշխատանքներ է իրականացրել, և թե նախաձեռնված ծրագրերից որոնք ունեն շարունակական բնույթ: Նա ասաց, որ պաշտոնավարման պահին իր առջև առաջնահերթ խնդիր է դրել՝ ուսումնասիրել, թե ի՞նչ են ձեռք բերել նախարարությունում, ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ վիճակում են դրանք, արդյո՞ք իրականանալի […]

̰
Նոր ատոմակայանի կառուցում չի քննարկվում. Արթուր Գրիգորյան

17:12 23.05.2018

Էներգետիկայի ոլորտում Հայաստանի նոր կառաարության առաջնահերթություններից մեկը Մեծամորի ատոմակայանի հետ կապված խնդիրներն են։ Աշխատանք է տարվում նաև Իրան-Հայաստան գազատարի ուղղությամբ։

̰
Նոր ատոմակայանի կառուցումը միլիարդավոր դոլարներ է պահանջում. Մելքումյան

14:03 10.04.2018

«Այն, որ պետք է վավերացվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, կասկած լինել չի կարող, դա բխում է մեր ազգային պետական շահերից, բայց կան մի շարք մտահոգություններ և ռիսկեր»,- այս մասին ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

̰
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Մեծամորի ատոմակայանին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելուց հետո

10:00 10.04.2018

Երբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, դրանից հետո ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ինչպես ինքը նշեց, անհանգստացնող հարց ուղղեց փոխնախարարին, կապված հայկական ատոմակայնի հետ:

̰
Կառավարության հերթական նիստը. օրակարգում է ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրը

09:00 01.02.2018

Ի տարբերություն նախորդ նիստի՝ այս անգամ այն վարում է վարչապետ Կարապետյանը: Ինչպես հայտնի է, նախորդ նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քանի որ Կարապետյանն այդ օրերին գտնվում էր Դավոսում՝ համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

̰
Ռոբոտ-օձը կօգնի հետազոտել 2011 թվականի երկրաշարժից վնասված «ՖՈՒԿՈՒՍԻՄԱ» ատոմակայանը

11:28 26.12.2017

Ճապոնիայում 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները դեռ ամբողջովին վերացված չեն: Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ նաև «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը և հսկայական ազդեցություն գործեց շրջակա միջավայրի վրա: Թերևս այս հանգամանքն է, որ ստիպում է ճապոնացի գիտնականներին և խոշոր ընկերություններին աղետների հետևանքների կանխարգելման նոր տեխնոլոգիաներ մշակել:

«Ֆուկուսիմա 1» ատոմակայանից ընդամենը 11.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է «Ֆուկուսիմա 2» ԱԷԿ-ը: 2011 թվականի երկրաշարժին դրա բոլոր էներգաբլոկները հնարավոր եղավ ժամանակին կոնսերվացնել, իսկ հովացման համակարգը վերականգնվեց շատ շուտ: Դրա արդյունքում էլ մասնագետները կարողացան ռեակտորների ջերմությունը պահել անհրաժեշտ մակարդակի վրա: 2011 թվականի վերջերին արտակարգ իրավիճակը այդ ատոմակայանից հանվեց, թեև մինչ օրս ռեակտորներից մեկի վնասվածության ծավալների վերաբերյալ ճապոնացի մասնագետների կարծիքները տարբեր են: Ոմանք պնդում են, որ ռադիոակտիվ նյութերի հետքեր մինչև հիմա կարող են պահպանված լինել: Մարդկանց միջոցով դա պարզել անհնար է, քանի որ էներգաբլոկին մոտենալ արգելվում է: Եվ ահա խնդրի լուծումը գտել են հայտնի «Տոշիբա» ընկերության և միջուկային օբյեկտների շահագործման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Նրանք ստեղծել են հատուկ ռոբոտ, որը նման է մետաղական օձի և ունի 13 մետր երկարություն: Հեռադիտակ-խողովակը ծայրին միացված տեսախցիկով կարող է մուտք գործել ռեակտորի հերմետիկ փակ հատված ու տեղաշարժվել այնտեղ հեռակառավարման միջոցով: Այս եղանակով «Ֆուկուսիմա 2»-ի թիվ 3 ռեակտորի հետազոտումը կսկսվի հաջորդ տարի: Իսկ 2023 թվականին նախատեսված է բարձրռադիոակտիվ վառելիքի դուրսբերումը թիվ 1 և 2 ռեակտորների հովացման ավազաններ:

̰
Թուրքիայում մեկնարկել է առաջին ատոմակայանի շինարարությունը

12:12 12.12.2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի շրջանակում այդ երկրում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է առաջին ատոմային էլեկտրակայանի՝ «Աքքույու»-ի շինարարությունը:

̰
Թուրքիայում թույլատրել են կառուցել առաջին ատոմակայանը

16:35 21.10.2017

Թուրքիայի կառավարությունը սահմանափակ թույլտվություն է տվել երկրի առաջին ատոմային էլեկտակայանի կառուցման համար։ Այն տրվել է ատոմակայանի շինարարական փաստաթղթղերի ուսումնասիրության արդյունքում։ Այս թույլտվությամբ նախագծի հեղինակ Akkuyu Nuclear ընկերությունը կարող է սկսել շինարարությունը բոլոր մասնաշենքերում, բացի «միջուկային կղզյակից»։

Շինարարության ընթացքում իրականացված հսկողության դեպքում թերություններ չհայտնաբերվելու դեպքում կազմակերպությանը կթույլատրվի կառուցել նաև բուն միջուկային գործընթացների համար նախատեսված շինությունները, ինչից հետո կտրվի նաև ատոմային էլեկտրակայանի շահագործումը։

Ատոմակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2023 թվականին, այն տեղակայված է Թուրքիայի հարավային Մերսին նահանգում, Միջերկրական ծովի ափի մոտ։ Մինչ այս Թուրքիայում ատոմակայաններ չեն եղել, և սա առաջինն է։ Աքքույուի ատոմակայանը կունենա 4 էներգաբլոկ՝ ընդհանուր 4800 մեգավատտ հզորությամբ։ Ատոմակայանը կառուցող ընկերությունն արդեն ստացել է էլեկտրաէներգիայի ստացման արտոնագիր 49 տարով։

̰
Ատոմակայանի փակումը ԵՄ համաձայնագրով պարտադրված չէ. քաղաքագետներ

17:12 17.10.2017

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրում, որը օրերս հրապարակվեց նաև ՀՀ ԱԳՆ կայքում, չկա որևէ խոսք, որտեղ պարտադրվում է փակել Մեծամորի ատոմակայանը: Այդ մասին այսօր հայտարարել են երևանյան մամուլի ակումբներում ելույթ ունեցած քաղաքագետները:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ ԵՄ-ն հստակ արտահայտել է իր կարծիքը՝ դեմ չէ, որ Հայաստանն ունենա ատոմային էներգետիկա, սակայն դա պետք է իրագործվի նորագույն տեխնոլոգիաներով՝ ապահովելու երկրի ու տարածաշրջանի անվտանգությունը:

«Ես կողմ եմ և շատ կուզենամ, որ մենք գոնե գիտական նպատակներով ունենանք ատոմային էներգետիկա, բայց նաև հասկանում եմ, որ դա մեզ համար պետք է լինի անվտանգ և արդիական»,-նշել է Թևան Պողոսյանը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով ևս Եվրոպան մեզ չի արգելու ունենալ և զարգացնել ատոմային էներգետիկա, նույնիսկ կառուցել նոր ատոմակայան, սակայն մենք պարտավոր ենք նոր մոտեցում ցուցաբերել և հրաժարվել հնացած տեխնոլոգիաներից:

Վիգեն Հակոբյանն, անդրադառնալով ԵՄ-ի հետ նոյեմբերի 24-ին կնքվող համաձայնագրին, ասել է, որ դա գոնե հիմա մեծ օգուտ չի կարող բերել Հայաստանին, քանի որ մենք չունենք մրցունակ տնտեսություն, իսկ Եվրոպան պահանջում է միայն որակյալ արտադրանք:

̰
Արդյո՞ք Եվրոպան կստիպի փակել Հայաստանի ատոմակայանը

12:29 17.10.2017

Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվելիք համաձայնագրում, որը ստորագրվելու է ս.թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, կա կետ նաև ՀԱԷԿ-ի՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի փակման մասին։ Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով Եվրամիության աջակցությամբ իրականացվող էլեկտրոնային համակարգերի նեդրման շնորհանդեսին էր մասնակցում, պատասխանեց նաև լրագրողների հարցերին՝ կապված ատոմակայանի գործարկման հետ:
Սաթենիկ Հայրապետյան

̰

20:36 13.10.2017

Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովին Էներգետիկ անվտանգության կոմիտեի կողմից ներկայացրած ,, Արեվելյան գործընկերության էներգետիկ անվտանգության ամրապնդման մասին

̰

15:32 12.10.2017

Կառավարությունը որոշեց առաջին էներգաբլոկը դարձնել դոնոր՝2- ի համար

̰
BACK_TO_TOP