TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

Բագրատաշեն անցակետ

Աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության հաջորդ նիստի օրակարգում կլինի. Զոհրաբ Իգիթյան

16:52 04.02.2019

Նախորդ հինգշաբթի օրը` կառավարության նիստից առաջ, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ վստահեցնելով, որ իրենց խոստացել էին հարցը օրակարգում ներառել, բայց ներառված չէ: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 2-ին կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից։ «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ […]

̰
Արթուր Վանեցյանը կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից

15:17 01.02.2019

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված աջ ղեկով մեքենաները անցակետից դուրս բերելու ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ այդ կառույցի գործառույթներին` սահմանի վերահսկողությանը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում: Այնտեղ կուտակված են բազմաթիվ մեքենաներ, և դրանք անընդհատ […]

̰
Բագրատաշենի անցակետում հետախուզվողներ են հայտնաբերվել

13:00 31.01.2019

Հունվարի 30-ին՝ ժամը 05.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Հայկ Մ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողից՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ի մասի (Ուրիշի գույքը դիտավորյալ վնասելը) մեղադրանքով, հայտնում են ոստիկանությունից: Հաղորդվում է նաև, որ հունվարի 30-ին՝ ժամը 09.30-ին, Բագրատաշենի Սահմանապահ […]

̰
Ես օրենք փոխող չեմ, կառավարության անդամ չեմ. Դավիթ Անանյանն` աջ ղեկով մեքենա ներկրողներին

11:35 31.01.2019

Աջ ղեկով մեքենա ներմուծողներն այսօր կառավարության դիմաց վերսկսել են բողոքի ակցիաները: Բողոքի ակցիան վերսկսվել է, քանի որ աջ ղեկով մեքենաների ներկրման հարցը պետք է ներառվեր կառավարության նիստի այսօրվա օրակարգում, սակայն չի ներառվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանել է իրենց դիրքորոշումը. «Դուք Հարկային օրենսգրքի վերաբերյալ ունե՞ք տեսակետ, քաղաքականություն իրականացնող մարմնի […]

̰
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրել են ակցիան Բագրատաշենի մաքսակետում

19:00 26.01.2019

Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը: «Այժմ արդեն ճանապարհը բաց է: Ցուցարարները ոստիկանությանը չէին ենթարկվում, բայց ակցիան դադարեցվել է խցանման մեջ գտնվող վարորդների ջանքերով»,- ասաց Պարանյանը: Հունվարի 26-ին ակցիայի մասնակիցները 50-60 մեքենաներով փակել էին ճանապարհը: […]

̰
ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է ապրանք ներմուծելիս չշրջանցել օրենսդրությունը

17:52 26.01.2019

Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոներին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից: Կոմիտեն հաղորդագրությամբ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված […]

̰
Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները երկկողմանի փակել են Բագրատաշենի անցակետը

14:57 26.01.2019

Բագրատաշենի մաքսակետի ելքումուտքը Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողների կողմից փակվել է։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը: «Ճանապարհը երկկողմանի փակ է, Հայաստանի կողմից խցանումն արդեն 2 կմ է, պահանջում են վերացնել 25 կիլոգրամանոց ուղեբեռի օրենքը, հիմնականում Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողներն են, անընդհատ նոր մեքենաներ են գալիս, կուտակում է տեղի ունենում»,- ասաց նա: […]

̰
Կոչ ենք անում մինչև հունվարի 31-ը «Բագրատաշեն»-ում կայանված աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից. ԱԱԾ

14:46 23.01.2019

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ […]

̰
Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

10:16 17.01.2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը, կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 42 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը

19:08 15.01.2019

Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000 […]

̰
ԱԱԾ-ն հորդորում է Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել նաև «Բավրա», «Գոգավան» անցակետերով

14:28 24.12.2018

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ  մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից:

̰
«Ղեկը աջ»-ը խոստանում է այլևս ներկրում չանել, բայց մոտ 1000 մեքենա ներկրելուց հետո միայն

16:36 11.12.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պայքարել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած արգելքի դեմ, իսկ լրագրողներն այսօր հետաքրքրվել են նախաձեռնության ներկայացուցիչներից, թե ո՞րն է նրանց հստակ պահանջը՝ թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումն ընդմի՞շտ, թե՞ խոսքը միայն արդեն պատվիրվածների մասին է, որոնց թիվը, ըստ նախաձեռնության, հիմա արդեն ոչ թե 3000-ի, այլ մոտ 1000-ի է հասնում, քանի որ […]

̰
Հայաստանում կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստը

11:15 08.12.2018

Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են. մաքսակետում ասեղ գցելու տեղ չկա

11:11 28.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բագրատաշենի անցակետում տիրող իրավիճակի մասին: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին Բագրատաշենի անցակետում են: Անցակետում բեռնատարների հերթը հասնում է մինչև վրացական կողմ։ Մաքսակետում ասեղ գցելու տեղ չկա։ Վթարված մեքենաներ, մեծ թվով կուտակված բեռնատարներ և աջ ղեկով մեքենաներ… լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում»,- ասված է տեսանյութերին կից գրառումներում:

̰
Սահմանին կուտակված ավտոմեքենաները նոր վթարների պատճառ են դառնում

21:53 14.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն օրեցօր ավելանում է ու արդեն անցել է 300-ը: Ընդհանուր առմամբ, պատվիրված մեքենաների թիվը 3000 է, և եթե խնդիրը չլուծվի ու շարունակեն չթույլատրել մեքենաների ներկրումը, սահմանում խնդիրներ կառաջանան: Բագրատաշենի անցակետում կուտակված մեքենաներից մի քանիսն արդեն վնասվել են, քանի որ տարածքով անցնող բեռնատարները շրջադարձի […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են սկսելու

09:59 09.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնությունից Դավիթ Գասպարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներ են սկսում: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունը դեռ սպասում է խոստացած հայտարարությանը

16:20 05.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե  խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին: Որքա՞ն են պատրաստվում սպասել. հարցն ուղղել ենք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանին, որն ասել է, որ կարծում է՝ պատասխանը կլինի առաջիկա […]

̰
Սկսվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 2-րդ հատվածի հիմնանորոգումը

11:40 05.11.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում նոր շրջափուլ է սկսվել։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած շինարարության առաջին փուլով Վանաձոր–Ալավերդի 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են և շուտով կհանձնվի շահագործման: Այս տարի սկսվել է նաև ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը, որը մեկնարկել է ճանապարհի երկու ծայրերից՝ առաջին փուլով նորոգված 38.45-րդ կմ-ից դեպի «Թումանյան» կայարանից […]

̰
«Աջ ղեկ»-ի հարցն արդեն արժանապատվության հարց է. Արթուր Միսակյան

11:47 26.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի ուենցած հանդիպման ժամանակ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է շրջանցվել օրենքի արգելքը։ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանն ասել է, որ շատ են խոսել այդ մասին, որ ներկրողները տեղյակ չեն եղել ներկրման արգելքի մշտական լինելու մասին: Ասվել է, որ խոսքը ժամանակավոր արգելքի մասին է: Միսակյանը […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների արգելքը հանել մինչև 2020 թվականը

11:04 26.10.2018

Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հերթական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն` այս անգամ հանդիպմանը մասնակցել են նաև խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: «Առաջարկում ենք օրենսդրական փոփոխություններ նախաձեռնվեն, որպեսզի աջ ղեկով մեքենաների արգելքը կասեցվի մինչև 2020 թվականը»,- հանդիպման ժամանակ ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանը: […]

̰
Բագրատաշենում կուտակված աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը վաղը ասուլիս կհրավիրեն. խնդիրը գնալով խորանում է

19:17 18.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]

̰
Հայկական բեռնատարներն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսակետը՝ բողոքելով վրացական կողմի որոշման դեմ

13:18 15.09.2018

Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ գիշերն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ, ըստ որի, Վրաստանի ցամաքային ճանապարհով արգելվում է հացահատիկային բեռների ներկրումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Բողոքի ակցիան տևել է մոտ 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտի թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետև այն իրականում […]

̰
Առևտրականները դժգոհ են Բագրատաշենի անցակետի նոր պետի աշխատաոճից. «Իրատես»

10:40 27.07.2018

«Իրատես» թերթը գրում է. «Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առևտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առևտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում: «Երկու «պամպերս» էի բերում, ասացին՝ իրավունք չունես: Շպրտել եմ դեմքներին ու հետ եկել: Մինչև էս […]

̰
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մաքսային անցակետում լվացքի մեքենա ջարդող քաղաքացու մասին

11:16 26.07.2018

ՊԵԿ-ը պարզաբանել է Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպը: ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, որը, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա […]

̰
Բագրատաշենի անցակետից կա բերման ենթարկված

19:20 23.07.2018

Հուլիսի 21-ին՝ ժամը 13:35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 38-ամյա Վրեժ Պ.-ն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Վրեժ Պ.-ն 2018թ. հունիսի 13-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կեմերովոյի մարզի ՆԳՎ Նովոկուզնեցկի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի պրիմ 1 մեղադրանքով (ՃԵԿ խախտելը): Հուլիսի 21-ին՝ ժամը 13:45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի […]

̰
ՀՀ սահմանային անցակետում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձ

17:34 14.07.2018

Ոստիկանությունը շարունակում է համագործակցությունը այլ երկրների իրավապահ կառույցների հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Հատկապես ուշադրության կենտրոնում են ՀՀ տարածքում գտնվող միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք։ Այս ուղղությամբ ՀՀ սահմանային անցակետում իրականացրած ծառայության ընթացքում, հուլիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերեցին հետախուզվող 3 անձի։ Ժամը 09։15-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից […]

̰
Օհանավանցիները հույս ունեն, որ Բագրատաշեն վերադարձած բոլոր բեռնատարները մեկ օր հետո դարձյալ Լարսում կլինեն

19:11 08.03.2018

Մինչև ուշ գիշեր Բագրատաշենում կլինեն խնձորով բեռնված բոլոր բեռնատարները, որոնք ավելի քան 10 օր Լարսում էին մնացել՝ փաստաթղթային խնդիրներ ունենալու պատճառով: Հիշեցնենք, որ Օհանավան գյուղի բնակիչները երեկ կրկին փակել էին ճանապարհը՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին՝ ավելի քան 10 օր խնձորով բեռնված 23 մեքենաներ Լարսի անցակետում էին մնացել, քանի որ ռուսական կողմն արգելում է իր տարածք մտնել՝ փաստաթղթային խնդիրների պատճառով: Երեկոյան հայտնի դարձավ, որ 23 մեքենաներից 11-ին ռուսական կողմը թույլատրել է հատել սահմանը: Բագրատաշեն էին վերադառնում այն 12 բեռնատարները, որոնց փաստաթղթերում Լարսի անցակետում ընթացքը շարունակելու արգելք էր դրվել:

Օհանավանի բնակիչ Վարդան Մանվելյանը SHANTNEWS-ի թղթակցին տեղեկացրել է, որ խնձորն օրեցօր կորցնում է իր ապրանքային տեսքը: Պիտակավորման ու բեռնման աշախատանքները, որոնք իրենք սովորաբար արել են 3 օրում, հիմա ստիպված են կատարել ժամերի ընթացքում: Հույս ունեն, որ աշխատանքները կավարտեն մինչև վաղը երեկո:

̰
Լարսում մնացած 12 բեռնատարներից առաջինը հասավ Բագրատաշեն

12:04 08.03.2018

Լարսում մնացած խնձորով բեռնված բեռնատարներից առաջինը րոպեներ առաջ հասել է Բագրատաշենի անցակետ: Այս մասին Shantnews-ին ասել է Օհանավանի բնակիչներից Վարդան Մանվելյանն, ով  Բագրատաշեն է գնացել բեռը պիտակավորելու աշխատանքներին մասնակցելու համար: Հիշեցենենք, որ Օհանավան գյուղի բնակիչները երեկ կրկին փակել էին ճանապարհը՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Բանն այն է, որ 13 օր խնձորով բեռնված 23 մեքենա Լարսի անցակետում […]

̰
Խնձորով բեռնված ավտոմեքենաները Լարսից Բագրատաշեն դեռ չեն հասել

09:55 08.03.2018

«Լարսից Բագրատաշեն վերադարձող` խնձորով բեռնված ավտոմեքենաները Բագրատաշենի մաքսակետ դեռ չեն հասել», – այս մասին Shantnews-ին քիչ առաջ հաղորդեց Օհանավանի բնակիչ Վարդան Մանվելյանը, ով Բագրատաշեն է գնացել բեռը պիտակավորելու աշխատանքներին մասնակցելու համար:

̰
Դեբեդ գետի վրա կամուրջ կկառուցվի

16:13 15.01.2018

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, կկառուցվի նոր կամուրջ:

̰
BACK_TO_TOP