TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+9.09 oC

Զինծառայություն

ԴԱՀԿ-ն կալանք չի դնի և՛ «Ես եմ»-ի շահառուների, և՛ մյուս ժամկետայինների գումարների վրա. պարզաբանում

15:51 10.03.2018

Հիշատակված կալանքները վերաբերում էին ոչ թե «Ես եմ» ծրագրով զորակոչվածներին, այլ մինչ այդ զորակոչված և սովորական ժամկետային ծառայություն իրականացնողներին։

̰
ԴԱՀԿ բռնագանձումները չեն տարածվի ժամկետային ծառայողների դրամական բավարարման վրա. նախագիծ

11:29 01.03.2018

2017 թվականի դեկտեմբերից սկսած ՀՀ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների դրամական ապահովության վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով

̰
Հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

16:52 21.02.2018

Զինծառայողը ժամկետային էր, ծառայում էր Տավուշի զորամասերից մեկում։

̰
Ադրբեջանի բանակը կոծկել է զինվորի հերթական կորուստը

12:51 15.02.2018

Զինծառայողի մահվան մանրամասները հայտնի չեն, սակայն նշվում է, որ նա ուներ էպիլեպսիա, և այդ պայմաններում զորակոչվել ու Ադրբեջանի բանակում ծառայել էր առնվազն 7 ամիս։

̰
Մեր զենքերը հնամաշ են, կա՞ արդիականացման ծրագիր. նախկին զինվորի հարցը նախարարին

08:10 04.02.2018

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ դասակի կազմում եղած զինատեսակները թեև կարող են հին լինել, սակայն դրանք կատարում են իրենց առջև դրված խնդիրները։

̰
Բանակում կարող են ներդրվել արհեստագործական դասընթացներ

22:41 03.02.2018

Սրանից բացի, ըստ նախարարի, սեփական կրթությունից չկտրվելու հնարավորություն է տալիս նաև հեռահար կրթությունը, որն արդեն հեռանկարային տարբերակ է։

̰
Արձակուրդ ու արդարություն՝ նախկին զինծառայողների պահանջմունքներն ըստ «Դիտակետ» ծրագրի

20:16 03.02.2018

Պաշտպանության նախարարության «Դիտակետ» ծրագրով այս հարցումներին մասնակցել է զորացրվածների 73 տոկոսը։

̰
Նախագահին ու զորացրված զինծառայողներին ներկայացվել են ՊՆ «Դիտակետ» ծրագրի արդյունքները

19:20 27.01.2018

Հարցմանը մասնակցել են հասանելի զորացրվածների 73%-ը։

̰
Նախագահը հանդիպում է ունեցել զորացրված զինծառայողների հետ

18:26 27.01.2018

Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ

̰
Արդեն զորակոչված զինծառայողները ուզում են անցնել «Ես եմ» ծրագրով ծառայության․ Արշակ Զաքարյան

15:12 27.01.2018

Արշակ Զաքարյանը մտադիր է նման առաջարկ կազմել և ուղարկել պաշտպանության նախարարությանը։

̰
Ալբերտ Դալլաքյանի բուժման գումարը հավաքվել է

11:53 20.01.2018

Անձնական նախաձեռնությամբ հանգանակության մասին տեղեկությունը տարածել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Մեկ շաբաթվա ընթացքում անհարժեշտ գումարը հավաքվեց բարերարների տարբեր չափի փոխանցումների միջոցով։

̰
Մշակույթի ու արվեստի ո՞ր երիտասարդ գործիչները տարկետում կստանան. Նախագիծ

08:00 19.01.2018

Արվեստի ու մշակույթի ոլորտում նշանակալի հաջողություններ ունեցած երիտասարդները կկարողանան տարկետում ստանալ պարտադիր զինվորական ծառայությունից

̰
Ինչո՞վ կառաջնորդվեն մարզիկներին տարկետում տալիս. նախագիծ

21:27 18.01.2018

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով սահմանվում է, թե ինչպիսի մարզական հաջողությունների հասնելու դեպքում սպորտսմենները կարող են հավակնել պարտադիր զինծառայությունից տարկետում ստանալուն։

̰
Ո՞ր երիտասարդ գիտնականները տարկետում կստանան. նախագիծ

20:45 18.01.2018

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծը, որով որոշվելու է, թե երիտասարդ որ գիտնականները գիտությամբ զբաղվելու համար պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։ Նախագծով նախարարությունն առաջարկել է չափանիշներ, որոնցով կընտրվեն տարկետում ստացողները։

̰
Հնդիկ կանայք կկարողանան ծառայել բանակի ռեզերվում

16:14 06.01.2018

Դելիի բարձրագույն դատարանը որոշում է ընդունել, որով ապօրինի է ճանաչել հնդիկ կանանց երկրի «տարածքային բանակի» կազմ չընդունելը։ Այսուհետ նրանք նույնպես կկարողանան անդամագրվել այդ ռեզերվային կառույցին։

Հնդկաստանի «տարածքային բանակը» փաստացի երկրի զինված ուժերի ռեզերվն է։ Դրա զինծառայողները պարբերաբար կամավոր պատրաստություն են անցնում, սակայն չեն ստանում աշխատավարձ։

Այս կառույցին անդամակցելու համար դիմած և մերժում ստացած կանայք դիմել էին դատարան, քանի որ երկրի Սահմանադրությունն ու օրենքները ճանաչում են սեռերի հավասարությունը, և սեռով պայմանավորված մերժումը հակասում է այդ կարգավորումներին։ Դատարանը բավարարել է կանանց հայցը։

Հնդկաստանում վերջին շրջանում ակտիվացել է կանանց և տղամարդկանց հավասարության համար պայքարը, և այս համատեքստում հավասարությունը «խաթարող» կառույցներից մեկն էլ հենց բանակն էր։ Արևմտյան երկրներում այս հարցը վաղուց լուծված է, կանայք ծառայում են նույնիսկ մարտական ստորաբաժանումներում։

Այս հարցը հաճախակի հայտնվում է նաև հայկական հանրային օրակարգում։ Հայաստանում ու այլ երկրներում կանանց ծառայության առանձնահատկություններին, պայմաններին ու հնարավորություններին կարող եք ծանոթանալ ShantNews-ի առանձին հոդվածում։ Իսկ լուսանկարի կանայք Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի պաշտպանության նախարարներն են։

̰
BACK_TO_TOP