TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Թուրքիա

Ի՞նչ է տեղի ունեցել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների 3-րդ օրը

19:09 22.01.2018

Սիրիայի հյուսիսում Թուրքիան արդեն 3 օր է՝ շարունակում է «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որն ուղղված է քրդական «Ինքնապաշտպանական ուժերի» և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ:  «Սիրիայի ազատ բանակ» զինված ընդդիմության հետ համագործակցությամբ Թուրքիան Քիլիսի նահանգից հրետակոծել է քրդերի դիրքերն Աֆրինում: Թուրքական զինուժը Աֆրինի վրա է հարձակվել նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ազազ քաղաքից, որը 2016թ-ին անցել էր Սիրիայի […]

̰
Ինչու է Թուրքիան հարձակվել Աֆրինի վրա

18:13 22.01.2018

Անկարան այս տարածքը փորձում է յուրացնել, որպեսզի ունենա կայուն ու կանխատեսելի սահման։ Սա պաշտոնական մեկնաբանությամբ։

̰
Էրդողանի որդին անձամբ է ղեկավարում սիրիական օպերացիան

11:02 22.01.2018

Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ երեվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդին՝ Բիլիալ Էրդողանը, ով բարձրաստիճան թուրք սպաների հետ միասին հետևում է թուրքական ռազմական ուժերի մարտերին Սիրիական Աֆրինի շրջանում։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների Էրդողանի որդին անձամբ է ղեկավարում Սիրիայի քրդամբակ Աֆրինի շրջանի «Ձիթենու ճյուղ» օպերացիան։

̰
Թուրքիան շարունակում է Աֆրինում ցամաքային գործողությունները

09:46 22.01.2018

Սիրիայի հյուսիսում քրդերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելուց հետո Թուրքիայի զինուժը հայտարարել է ցամաքային գործողություններ սկսելու մասին:

̰
Քրդերը հայտնում են, որ ոչնչացրել են թուրքական 5 տանկ

18:27 21.01.2018

Համացանցում տեսագրություն է հայտնվել, թե ինչպես են քրդերը Աֆրին քաղաքում կառավարվող հրթիռ արձակում թուրքական «լեոպարդ» տանկի ուղղությամբ:

̰
Թուրքական տանկերը ներխուժել են Աֆրին

17:14 21.01.2018

Թուրքիայի զինված ուժերի տանկերը ներխուժել են քրդերով բնակեցված սիրիական Աֆրին քաղաքի արվարձաններ: Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հաստատել է, որ Թուրքիան ցամաքային օպերացիայիա է իրականացնում Աֆրինում: Ըստ Յլդըրըմի, գործողություն նպատակն է «30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել՝  ահաբեկիչներից պաշտպանվելու նպատակով»: Միաժամանակ համացանցում տեսագրություն է հայտնվել այն մասին, թե ինչպես է թուրքական հրետանին հարվածներ հասցնում […]

̰
Թուրքիան ցամաքային օպերացիա է սկսել Սիրիայում. Յլդըրըմ

14:24 21.01.2018

Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հաստատել է, որ այսօր Թուրքիան ցամաքային օպերացիայի սկսել սիրիկան Աֆրիկ քաղաքում:

̰
Թուրքական Քիլիս քաղաքի ուղղությամբ Սիրիայի տարածքից երեք հրթիռ է արձակվել. «Անադոլու»

11:39 21.01.2018

Շաբաթ օրը թուրքական Քիլիս քաղաքի ուղղությամբ Սիրիայի տարածքից երեք հրթիռ է արձակվել:

̰
Թուրքիան Աֆրինում հարվածել է սիրիական քրդերի դիրքերին

15:29 20.01.2018

Սիրիական Աֆրին քաղաքում Անկարան հարվածներ է հասցրել քրդական դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Անկարան հարված է հասցրել՝ ի պատասխան քրդական ուժերի կրակոցների:

̰
Ավտոբուսի վթար Թուրքիայում. կա 11 զոհ

13:26 20.01.2018

Թուրքական Էսքիշեհիր նահանգում դպրոցական ավտոբուսը դուրս է եկել խճուղուց եւ բախվել ծառերին:

̰
Թուրքիան ծածկվել է կարմիր փոշու ամպերով. գրեթե արտակարգ վիճակ է

12:00 20.01.2018

Թուրքիայի Մարդին և Դիարբեքիր քաղաքներն ու հարակից շրջանները հունվարի 19-ին ծածկվել են Սիրիայից եկած կարմիր փոշու ամպերով։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեռ գիշերվանից ուժգին քամու բերած փոշին և անձրևը կշարունակվեն մինչև օրվա վերջ։

̰
Թուրքիան այսօր պետք է Ամերիկային․ թուրքագետ

14:00 18.01.2018

ԱՄՆ-ն հիմա չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որովհետև նման պարագայում իր ձեռքից բաց կթողնի Թուրքիայի դեմ մշտապես օգտագործվող խաղաթուղթը։ Այս կարծիքին է թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը, որի խոսքով՝ Անկարան առայժմ պետք է Վաշինգտոնին։

̰
Թուրքիայում ընդհանրապես չի խոսվում հայ-թուրքական արձանագրությունների մասին․ թուրքագետ

11:56 18.01.2018

Հայաստանի նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո էլ Անկարայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խիստ անհավանական է, կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Նրա պնդմամբ՝ այս հարցն ընդհանրապես չի դիտարկվում Թուրքիայի քաղաքական օրակարգում, նույնիսկ քննադատական մոտեցմամբ։

̰
Կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռը

20:23 17.01.2018

Ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչքի ժամանակ անհետացել էր ռադարների տեսադաշտից: Մի քանի ժամ անց փրկարարները ինքնաթիռի բեկորները և անձնակազմի անդամների աճյունները հայտնաբերել էին Էգիրդիր լճից հյուսիս:

̰
Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

13:37 16.01.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Կանադայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ նշելով, որ դա պետությունները չեն կարող անել քաղաքական մակարդակում:

̰
Թուրքիայում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և գրեթե հայտնվել ծովում

11:05 15.01.2018

Թուրքիայում ինքնաթիռը թռիչքուղուց սահել է դեպի ծովը: Pegasus Airlines ընկերությանը պատկանող Բոինգ 737-800 ինքնաթիռը, որում գտնվել են 168 ուղևորներ և անձնակազմի անդամներ, Անկարայից ժամանել է Տրապիզոն: Վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և գրեթե հայտնվել ծովում:

̰
Էրդողանը նոր զորք կմտցնի Սիրիա՝ զգուշացնելով ԱՄՆ-ին

19:38 13.01.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն կառավարող ԱԶԿ կուսակցության առաջ ելույթում հայտարարել է, որ պատրաստվում է Սիրիայում նոր գործողություններ սկսել քրդական ուժերի:

̰
Տղամարդն ինքնահրկիզվել է թուրքական մեջլիսի դիմաց

14:01 13.01.2018

Թուրքիայում 39-ամյա մարդ է ինքնահրկիզվել, հայտնում է Demokrathaber-ը: Աղբյուրի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Թուրքական մեջլիսի շենքի դիմաց: Ըստ որոշ տեղեկությունների, տղամարդն այս քայլին է գնացել ֆինանսական ծանր վիճակի պատճառով:

̰
Դատարանի առջև է կանգնել Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավարը

11:46 13.01.2018

Նրան չի թույլատրվել մասնակցել նախորդ 90 լսումներին։ Իշխանություններն այդ կապակցությամբ հանդելս են եկել «անվտանգության պատճառաբանություններով»։

̰
Թուրքիայում ազատ է արձակվել Հայոց ցեղասպանությունը ճանաչած լրագրողը

18:33 12.01.2018

Մեհմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողներից է։

̰
Թուրքիան Ռուսաստանին և Իրանին կոչ է արել կանգնեցնել սիրիական զորքերի առաջխաղացումը Իդլիբում

13:43 10.01.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման երաշխավորներ Ռուսաստանն ու Իրանը պետք է վերջ դնեն Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական բանակի առաջխաղացմանը:

̰
Թուրքիայի պարսպապատումը շարունակվում է

15:51 09.01.2018

Ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին, ապա որոշվել է պատ չկառուցել:

̰
Հայտնի են Ս-400-ների վաճառքի ռուս-թուրքական գործարքի մանրամասները

13:08 27.12.2017

Թուրքիային հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերը կմատակարարվեն 2020 թվականից սկսած։ Դրանց ընդհանուր քանակը կլինի 4 դիվիզիոն, գինը՝ 2,5 միլիարդ դոլար։ Այս մանրամասները հայտնել է ռուսական «Ռոստեխ» ռազմարդյունաբերական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։

Պաշտոնյան նշել է, որ ֆինանսական հարցերով համաձայնություն արդեն կա․ 2,5 միլիորդ դոլարի 45 տոկոսը Թուրքիան կվճարի ինքնուրույն՝ որպես ավանս, իսկ 55 տոկոսը կվճարի Ռուսաստանի տված վարկով։

Հենց Ռուսաստանից նման համակարգեր գնելու Թուրքիայի որոշումը նաև դեմարշ է Անկարայի՝ ՆԱՏՕ-ական գործընկերների դեմ։ [Առայժմ] սեփական ռազմարդյունաբերական համակարգում նման համակարգեր արտադրելու կարողություն չունենալու պատճառով Թուրքիան ստիպված էր դրանք գնել ցանկացած գնորդից, իսկ գործընկերները հրաժարվել էին դրանք մատակարարել հարմար գներով։

Ավելին, Թուրքիան մտադիր էր պայմանագրում ներառել նաև հետագայում թուրքական տարածքում այդ համակարգերը արտադրելու կետ, ինչը թույլ կտար կախվածություն չունենալ մատակարարող երկրներից (հետագա սպասարկումը, զինամթերքի մատակարարումները և այլն կազմակերպել տեղում)։ Սակայն գործընկերները հրաժարվել էին նաև այս կետից։

Ավելին, Թուրքիան մտադիր էր պայմանագրում ներառել նաև հետագայում թուրքական տարածքում այդ համակարգերը արտադրելու կետ, ինչը թույլ կտար կախվածության մեջ չլինել մատակարարող երկրներից (հետագա սպասարկումը, զինամթերքի մատակարարումները և այլն կազմակերպել տեղում)։ Սակայն գործընկերները հրաժարվել էին նաև այս կետից։

̰
Հայաստանի հարևան երկրներում 2017-ը բարենպաստ էր իշխանության կենտրոնացման համար

13:55 25.12.2017

2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։

̰
Թուրքիան Արևելյան Երուսաղեմում դեսպանություն կբացի

10:23 18.12.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է Արևելյան Երուսաղեմում բացել Թուրքիայի դեսպանություն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի նախաձեռնության՝ այդ քաղաքը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

̰
Թուրքիան թերահավատորեն է նայում Ռուսաստանի խոսքերին

17:00 12.12.2017

«Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ Թուրքիայի իշխանության վերաբերմունքին, ապա ասեմ, որ այն սկզբունքորեն չի փոխվել: Բոլորին հայտնի է, որ Ասադի ռեժիմին աջակցում է Թեհրանը, բայց նրա նկատմամբ Անկարայի վերաբերմունքը չի փոխվել»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

̰
Թուրքիայում մեկնարկել է առաջին ատոմակայանի շինարարությունը

12:12 12.12.2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի շրջանակում այդ երկրում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է առաջին ատոմային էլեկտրակայանի՝ «Աքքույու»-ի շինարարությունը:

̰
Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաշված է 15 միլիոն դոլարի ֆինանսական սկանդալում

15:56 09.12.2017

ԱՄՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ընտանիքի վերաբերյալ նոր կոռուպցիոն սկանդալին՝ նշելով, որ նրանք 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 15 միլիոն դոլար են փոխանցել Bellway Limited օֆշորային ընկերությանը Անգլիայի Մեն կղզու հարկային ապաստարանում:

̰
65 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահը այցելել է Հունաստան

16:14 07.12.2017

Պաշտոնական այցով Հունաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այցը համարվում է պատմական, քանի որ վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ է Թուրքիայի ղեկավարը ժամանում հարևան երկիր, որի հետ, չնայած ՆԱՏՕ-ի կազմում դաշնակցային հարաբերություններին, մի շարք չլուծված հարցեր ունեն:

Հունական կառավարության ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը նախօրեին «նշանակալից» է գնահատել Էրդողանի այցը, շեշտելով , որ Աթենքում անհամբեր սպասում են «կառուցողական երկխոսության»: Միևնույն ժամանակ, Ցանակոպուլոսն ընդգծել է, որ հունական կառավարությունը մտահոգված է երկու երկրների միջև տարածքային վեճի վերաբերյալ թուրք ղեկավարի հայտարարություններով:

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որը այցը «կզարգացնի և կխորացնի» երկու երկրների միջև հարաբերությունները: Նա նշել է, որ Թուրքիան և Հունաստանը մեծ պատասխանատվությամբ են մոտենում միգրացիայի խնդիրներին:

Միգրացիոն ճգնաժամից բացի թուրք և հույն առաջնորդները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ակնկալվում է, որ Էրդողանը կպահանջի նաև ութ զինծառայողների արտահանձումը, որոնք Հունաստան են փախել անցյալ տարի Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

̰
Էրդողանը սպառնում է չեղարկել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները

16:18 05.12.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված սպառնալից հայտարարությամբ, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա պաշտոնական Անկարան ստիպված կլինի դիմել կտըրուկ քայլերի:

̰
BACK_TO_TOP