TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Իրան

Միջուկային գործարքի մասնակիցներն Իրանի հետ հաշվարկի համար մեխանիզմ կստեղծեն

07:13 25.09.2018

Իրանական միջուկային գործարքի մասնակիցները մտադիր են ստեղծել հատուկ մեխանիզմ՝ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման ֆոնին Թեհրանի հետ հաշվարկների համար։ Այս մասին հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Միջուկային գործարքի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո Մոգերինին ընթերցել է պետությունների համատեղ հայտարարությունը։ Դրանում ընդգծվում է, որ Գործողությունների […]

̰
Բանակցություններից առաջ Թրամփը պետք է ուղղի իր գործած սխալները․ Իրանի նախագահ

23:31 24.09.2018

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Թեհրանի հետ բանակցել՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում պետք է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ Թրամփը մի շարք սխալ քայլեր է արել․ առանց պատճառի սպառնացել և սպառնում է Իրանի ժողովրդին, միջամտում է մեր […]

̰
Թրամփի իրանական երազանքը չի կատարվի. Իրանի նավթի նախարար

19:52 24.09.2018

ԱՄՆ-ը չի կարողանում իրագործել իր դարավոր երազանքը՝ վերացնել իրանական նավթը միջազգային շուկայից: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Բայց  ԱՄՆ-n ունի կարճաժամկետ ծրագիր իրանական նավթի արտահանումը զրոյացնելու համար, թեկուզ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի կատարվի»,- ասել է Զանգանեն: Իրանցի նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ […]

̰
Երևանի բնակիչները, անսալով վարչապետի կոչերին, ընտրեցին Հայկ Մարությանին. «Երկիր Ծիրանի»

18:31 24.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը: Հայտարարության մեջ ասված է. «Սիրելի հայրենակիցներ Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, […]

̰
Բոլթոնը խոսել է Թրամփի ամենակարևոր ձեռքբերման մասին

18:01 24.09.2018

Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը  Fox News հեռուստաընկերության եթերում պատմել է, թե որն է համարում Դոնալդ Թրամփի ամենակարևոր ձեռքբերումը՝ որպես երկրի ղեկավար: Բոլթոնի խոսքերով՝ Թրամփի ամենամեծ ձեռքբերումը Իրանի հետ ունեցած միջուկային համաձայնագրից դուրս գալն է: Նա հավելել է, որ Թրամփը պայքարել է այդ գործարքի համար դեռևս 2016 թվականից: Բոլթոնի կարծիքով՝ համաձայնագիրը երկրի պատմության վատագույն […]

̰
Իրանում ձերբակալել են Ահվազի ահաբեկչության մի քանի կազմակերպչի

14:32 24.09.2018

Իրանում այսօր սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Ահվազում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Նրանց հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր: Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է, որ իրավապահները ձերբակալել են ահաբեկչության հետևում կանգնած անձանց: #Iran’s Intelligence Minister Mahmoud Alawi said that a number of elements related to #Ahvaz terrorist attack have been arrested pic.twitter.com/uQJwP3d91G — Tasnim News […]

̰
Իրանում այսօր սգո օր է հայտարարված

08:35 24.09.2018

Իրանի կառավարությունը երկուշաբթի սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ օրերս Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության 28 զոհերի։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։ «Իսլամական Հանրապետության կառավարությունը ցավակցություն է հայտնում Խուզեստան նահանգի խիզախ մարդկանց և հարձակումից զոհվածների և տուժածների տառապող ընտանիքներին, և նրանց հուղարկավորության օրն ազգային սգո օր հայտարարում»,- ասվում է կառավարության […]

̰
Ահաբեկչությունից հետո Իրանի ԱԳՆ-ը հետ է կանչել ԵՄ 3 երկրների դեսպաններին

08:30 23.09.2018

Իրանի ԱԳՆ-ը հետ է կանչել Դանիայի, Նիդերլանդների դեսպաններին և Մեծ Բրիտանիայում ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին: Թեհրանում կարծում են, որ այդ պետություններն իրենց տարածքում թաքցնում են երեկ Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած հարձակմանը մասնակից ահաբեկչական խմբավորումների անդամներին: Ղասեմին նշել է, որ անընդունելի է այն, […]

̰
Ահաբեկչությունը ԱՄՆ «տիկնիկների» դավադրություն է. Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ

23:16 22.09.2018

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Ահվազ քաղաքում իրագործված ահաբեկչության պատասխանատվությունը կրում են ԱՄՆ հովանվորության տակ գտնվող երկրները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Խամենեի պաշտոնական կայքում: «Դաժան ու տխուր ողբերգությունը, որի ժամանակ զոհվեցին Ահվազի մեր թանկագին քաղաքացիները, և որը կազմակերպել էին վարձու ահաբեկիչները, կրկին ցույց տվեց իրանցիների թշնամիների վայրագությունը: […]

̰
Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի

19:08 22.09.2018

Իրանական Ահվազ քաղաքում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 60 մարդ վիրավոր է: РИА Новости-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Աբու Ֆադլ Բիջին: Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցող ռազմական շքերթի ընթացքում: 4 անձինք անկանոն կրակ են բացել միջոցառման մասնակից քաղաքացիների […]

̰
Իրանում ոչնչացրել են ահաբեկչությունը կատարած անձանց

18:37 22.09.2018

Իրանի հարավային Ահվազ քաղաքի ահաբեկչությունն իրականացնողները 4-ն են եղել: Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել այդ երկրի զինված ուժերը: Հաղորդում է, որ ահաբեկչությունն իրագործած բոլոր անձինք վերապատրաստություն են անցել Պարսից ծոցի երկու երկրներում: Այս մասին Իրանի իրավապահներին հայտնել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկը, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Մյուս 3-ը, […]

̰
Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

18:26 22.09.2018

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին։ «Հարգելի պարոն Շամխանի, ընդունեք իմ խորին ցավակցությունները այսօր Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տասնյակ իրանցիների մահվան կապակցությամբ։ Վշտակցում […]

̰
ԱՄՆ և Իրանի նախագահները կարող են դեմ առ դեմ հանդիպել ՄԱԿ ԱԽ նիստին

16:52 22.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառմամբ ազդարարել է, որ նախագահելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որը վերաբերելու է Իրանին և անցկացվելու է հաջորդ շաբաթ։ Կանոնադրության համաձայն՝ եթե Անվտանգության խորհրդում քննարկում են որևէ կոնկրետ երկրի հարց, ապա նիստին պետք է ներկա լինի նաև այդ երկրի ներկայացուցիչը։ I will Chair the United Nations Security Council meeting […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

16:40 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ […]

̰
ՄԱԿ-ի դատարանը կհրապարակի Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ վճիռը

16:31 22.09.2018

Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) հրապարակելու իր վճիռը, որը վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների օրինաչափությունը կասկածի տակ դնելուն։ Դատը բացվել է Թեհրանի հայցի հիման վրա։ Իրանական կողմը հղում է անում մինչհեղափոխական՝ 1955 թվականին Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրին ու պնդում, որ ամերիկյան պատժամիջոցները խախտում են դրանց պայմանները՝ ազդելով ոչ միայն […]

̰
ԱՄՆ-ն սպառնում է Իրանին՝ Իրաքի և այլ հարձակումների վերաբերյալ

16:16 22.09.2018

Միացյալն Նահանգները Իրանի հարձակումներին համարժեք պատասխան է տալու, եթե նույնիսկ այդ հարձակումները կատարվեն միջնորդավորված, պրոքսի ուժերի կողմից։ Իրանի հանդեպ նման սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ CNN-ի հետ հարցազրույցում։ Պոմպեոն նշել է, որ իրենք զգուշացրել են Իրանին զգուշացրել են՝ հարձակումների միջնորդավորվածությունը Միացյալ Նահանգներին հետ չի պահելու հարձակումներ պատվիրողին պատժելու մտադրությունից, և Իրանը պատասխանատու է […]

̰
«Իսլամական պետություն» խմբավորումն իրեն է վերագրում Իրանում ահաբեկչական հարձակումը

15:57 22.09.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատուն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն է հեղինակել Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկատուն, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը տեղական անջատողական խմբերից մեկն է։ Իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, […]

̰
Իրանի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

14:36 22.09.2018

Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 24-ի, նախնական տեղեկություններով՝ վիրավորների թիվը գերազանցում է 2 տասնյակը: Այս մասին հայտնում է պարսկական Tasnim-ը: Ինչպես հայտնել էինք, այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում դեռևս անհայտ անձինք անկանոն կրակ են բացել միջոցառմանը ներկա մարդկանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով առնվազն11 մարդ էր զոհվել, մոտ 20 մարդ […]

̰
Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը՝ հակիրճ

13:51 22.09.2018

• Հարձակումը եղել է Իրան-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ, հարձակվել են հենց մասնակիցների՝ զինվորական շքախմբերի ու հանդիսատեսի վրա։ • Հարձակման պատճառով կա առնվազն 11 զոհ, որոնց թվում հիմնականում զինծառայողներ են, կան նաև քաղաքացիականներ։ Զոհերի թվում է նաև մեկ լրագրող։ Կա 20-ից ավելի վիրավոր։ Այս թվերը վերջնական չեն։ • Հարձակումը եղել է Իրանի հարավարևելյան, Իրաքին […]

̰
Իրանի ահաբեկչության պահին արված տեսանյութեր են հրապարակվել

12:37 22.09.2018

Իրանի լրատվամիջոցներն այդ երկրի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պահին արված տեսանյութ են հրապարակել: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, այստեղ անցկաղցվող ռազմական շքերթի ընթացքում դեռևս անհայտ անձինք անկանոն կրակ են բացել միջոցառմանը ներկա մարդկանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, մոտ 20 մարդ վիրավոր է: نخستین […]

̰
Թրամփի աշխատակազմն ապակայունացնում է աշխարհի խաղաղությունը. Մոհամմադ Զարիֆ

11:44 22.09.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սպառնալիք է Միջին Արևելքի համար: Այս մասին նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Ճիշտ է, կա իրական սպառնալիք մեր շրջանի, համաշխարհային խաղաղության և անվտանգության համար: Այդ սպառնալիքը Թրամփի աշխատակազմի իրավունքի զգացումն է՝ ապակայունացնել աշխարհի խաղաղությունը մեր շրջանի միջոցով: Միացյալ Նահանգները պետք […]

̰
Հայտնի է Իրանի ահաբեկչության զոհերի թիվը

11:13 22.09.2018

Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 8-ի, կա 20 վիրավոր: Այս մասին հայտնում է Tesnim-ը: Զոհերը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, միջոցառման ընթացքում անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: […]

̰
Իրանում ահաբեկչություն է իրականացվել. զոհերի թիվը ճշտվում է

10:45 22.09.2018

Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է Press TV-ն: Հաղորդվում է, որ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է զոհվել, զոհերի թիվը չի հստակեցվում: Աղբյուրը հայտնում է նաև մի շարք վիրավորների մասին: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան […]

̰
Ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը. «Երկիր Ծիրանի»

13:41 21.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ Եռաբլուրի բարձունքից, մեր հերոսների պանթեոնից, նորանկախ Հայաստանի հռչակումից 27 տարի անց ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը ու բացվում Է Հայաստանի նորովի արդիականացման և հայերի մրցունակության դարը: Մեր կյանքում առաջիկա կարևոր քաղաքական իրադարձությունը՝ հայոց […]

̰
Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը

17:28 19.09.2018

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջի գրառումից: Ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել և հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով: Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի […]

̰
Ինչո՞ւ «Երկիր Ծիրանի»-ն հանրահավաքներ չի կազմակերպում

15:54 19.09.2018

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քարոզարշավը չի անցկացնում հանրահավաքների միջոցով: Հարցին, թե արդյոք մտավախությո՞ւն ունի, որ այդքան մարդ չի հավաքվի, «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում Զարուհի Փոստանջյանը տվել է հետևյալ պատասխանը. «Մենք կարծում ենք, որ այդ հանրահավաքները, որոնք պետք է կազմակերպվեն, անընդհատ նույն մարդկանց հետ են կազմակերպվում, և դրա կարիքը չկա: […]

̰
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փոփոխություններ կմտցնեն Իդլիբի հարցերով միացյալ համակարգող կենտրոնի գործառույթների մեջ

00:56 19.09.2018

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փոփոխություններ կմտցնեն Իդլիբի հարցերով միացյալ համակարգող կենտրոնի գործառույթների մեջ, տեղեկացնում է РИА Новости-ն: Այդ փաստաթուղթը ստորագրվել էր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Փաստաթղթում նշված է կողմերի մտադրությունը’  ապառազմականացման գոտիներում խաղաղությանը միտված արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Աղբյուրը նշել է, որ այդ նպատակներին հասնելու համար […]

̰
Իսրայելը ռուսական ինքնաթիռի խոցման մեղավոր է համարում Սիրիային, Իրանին ու «Հըզբոլլահին»

17:32 18.09.2018

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված ռուսական «Իլ-20»  ինքնաթիռի պատահական խոցման մեղքն Իսրայելը գցում է իր թշնամիների՝ Սիրիայի կառավարության, Իրանի և «Հըզբոլլահ» շարժման վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ համապատասխան գրառում կատարելով իր թվիթերյան էջում։ Israel expresses sorrow for the death of the aircrew members of the Russian plane that […]

̰
Իրանում 21 մարդ է մահացել խոշոր ավտովթարի հետևանքով

11:36 18.09.2018

Իրանի Սպահանի նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 21 մարդ մահացել է, ևս երեքը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Դեպքը եղել է Իրանի ժամանակով կեսգիշերին մոտ։ Բենզին տեղափոխող մեքենան միջքաղաքային երթուղու վրա բախվել է  ուղևորատար ավտոբուսին։ Եղել է պայթյուն, թե ոչ, մանրամասներ չեն նշվում։

̰
Իրանում քննարկում են Ռոհանիի մասնակցությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին

00:20 18.09.2018

Թեհրանում բուռն քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգությաւն խորհրդի  նիստին  նախագահ Հասան Ռոհանիի մասնակցության հարցը, քանի որ նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերին ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ:  Որոշ իրանցի քաղաքագետներ համոզված են, որ Ռոհանին չպետք է մասնակցի այդ նստաշրջանին, քանի որ  քննարկվելու է Իրանի հարցը:  Նրանք համոզված են, որ բավական է ԱԳ նախարար  Մոհանեդ Ջավադ Զարիֆի […]

̰
BACK_TO_TOP