Իրանի հետ հաշվարկներ կատարելու մեխանիզմը ԵՄ-ն պետք է մշակի մինչև նոյեմբերի 4-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Իրանի հետ հաշվարկներ կատարելու մեխանիզմը ԵՄ-ն պետք է մշակի մինչև նոյեմբերի 4-ը

16:26 29.09.2018

«Եվրոպացիները պետք է Իրանի հետ աշխատելու մեխանիզմը մշակեն մինչև նոյեմբերի 4-ը, երբ ուժի մեջ կմտնի Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած բանկային և ֆինանսական պատժամիջոցների երկրորդ փուլը։ Կամ գոնե պետք է որոշեն դրա կառուցվածքն ու իրականացնեն դրա մի մասը մինչև նշված ամսաթիվը»,– այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին, որ այս օրերին հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ։

Նրա խոսքով՝ եվրոպացիները կանեն դա, քանի որ դրա իրականացումն արդեն հիմա պետք է։ Իրանի փոխարտգործնախարարը բացատրել է, որ թեև ամերիկյան պատժամիջոցները դեռ պաշտոնապես ուժի մեջ չեն մտել, բայց ոչ պաշտոնապես արդեն սկսել են գործել։

Պատճառն այն է, որ այն գործարարները, որոնց արգելվելու էր Իրանից նավթ գնել նոյեմբերի 4-ից հետո, արդեն հիմա կասեցրել են գնումները՝ հետագայում խնդրի առաջ չկանգնելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

23:03 17.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և կարողությունների զարգացման […] ...

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

22:58 17.07.2025

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն առաջարկել է իտալացի դարպասապահին երկարաձգել գործող պայմանագիրը՝ նվազեցնելով աշխատավարձը։ 26-ամյա Դոնարումայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Այդ պայմանագրով նա վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո։ Կողմերը դեռ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

22:53 17.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ […] ...

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

22:45 17.07.2025

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թ. մարտի 1-ից: Կարգը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ՝ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից: Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականցվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության […] ...

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

22:34 17.07.2025

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։ 2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման […] ...

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

22:22 17.07.2025

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։ Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու […] ...

BACK_TO_TOP