12:55 02.10.2018
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել ցավակցական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»: Շառլ դե Գոլ Նա հուզեց, ալեկոծեց դահլիճներ ու վեր հանեց մարդկային զգացմունքների մի ողջ գամմա: Հայկական բարձրունք, հայկական մեծություն, հայկական ոգի, հայկական սեր և համաշխարհային արվեստի գլուխգործոց Շառլ Ազնավուրը այսօր մեզ հավաքեց […]
16:36 01.10.2018
Իրանը դուրս կգա միջուկային ծրագրից, եթե դրանից այլևս օգուտ չստանա: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ տեղակալ Աբաս Արաղչին: «Մենք չունենք այլ տարբերակ: Մենք այդ ծրագրից կա՛մ օգուտ ենք ստանում, կա՛մ չենք ստանում: Եթե Իրանը չունենա որևէ շահ, որևէ օգուտ, ապա ծրագրում մնալն անիմաստ կլինի, և սա ակնհայտ է»,- նշել է Արաղչին: Հիշեցնենք, որ միջուկային […]
13:09 01.10.2018
Իրանի հետ բիզնեսի վարման՝ Եվրամիության կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար։ Թեհրանը հույս ունի, որ մեխանիզմի աշխատանքը կգործարկվի նոյեմբերին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) և Իրանը ՄԱԿ-ի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ հայտնել […]
10:27 01.10.2018
Իրանում 3 անձինք կոռուպցիոն մեղադրանքով դատապարտվել են մահապատժի։ Այս մասին հայտնում է PressTV –ն՝ հղում անելով Իրանի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցչին։ Եվս 32 անձինք դատապարտվել են մինչև 20 տարի պատժաժամկետների։ Բոլոր վճիռները, բացառությամբ մահվան դատավճիռների, վերջնական են։ Մահվան դատապարտվածները կարող են բողոքարկել որոշումը։ Վճիռը, մինչ իրագործումը, պետք է հաստատվի Իրանի Գերագույն դատարանի կողմից։
08:33 01.10.2018
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել մի խումբ ահաբեկիչների, որոնք առնչություն ունեն վերջերս իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այս մասին ասվում է պահակազորի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Press TV-ն։ Հաղորդվում է, որ Եփրատ գետի արևելյան ափի ուղղությամբ արձակվել է «երկիր-երկիր» դասի մի քանի հրթիռ։ Հայտարարության մեջ […]
20:35 29.09.2018
Իրանում առնվազն 24 մարդ է մահացել ալկոհոլային թունավորումներից: Նշենք, որ Իրանում օրենքով արգելված է ալկոհոլի օգտագործումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը հղում անելով՝ ISNA գործակալությանը: Գործակալության տվյալներով՝ թունավորումները եղել են Իրանի Կոխգիլույե և Բոյերահմեդ, Հյուսիսային Խորասան նահանգներում: «290 մարդ թունավորվել է, նրանցից 24-ը մահացել են, 3 մարդու մոտ էլ գրանցվել է ուղեղի […]
16:26 29.09.2018
«Եվրոպացիները պետք է Իրանի հետ աշխատելու մեխանիզմը մշակեն մինչև նոյեմբերի 4-ը, երբ ուժի մեջ կմտնի Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած բանկային և ֆինանսական պատժամիջոցների երկրորդ փուլը։ Կամ գոնե պետք է որոշեն դրա կառուցվածքն ու իրականացնեն դրա մի մասը մինչև նշված ամսաթիվը»,– այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին, որ այս օրերին հանդիպումներ է […]
15:55 29.09.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն խոսքերը, թե Թեհրանի մերձակայքում կա պահեստ, որտեղ իրանցիները պահում են միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ միջոցները։ Զարիֆը հակադարձ մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին։ «Ոչ մի արհեստական շոու չի կարող թաքցնել այն, որ Իսրայելը միակ ռեժիմն է տարածաշրջանում, որ ունի գաղտնի և […]
15:49 29.09.2018
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը Իրանի իր պաշտոնակցի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին համաձայնագիրն ու Սիրայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման Աստանայի գործընթացը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հանդիպման ժամանակ խոսվել է Աստանայի գործընթացում երաշխավոր երկրների վերջին բանակցությունների, Սոչիի համաձայնությունները կյանքի կոչելու և սահմանադրական հանձնաժողովի մասին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք […]
19:32 28.09.2018
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ՄԱԿ- ում ԱՄՆ նախագահ Թրամփի և Իրանի նախագահ Ռոհանիի բանավեճին: «ՄԱԿ-ի ամբիոնից միայն 2 նախագահներ տվեցին Աստծո անունը՝ Թրամփը և Ռոհանին, հետևաբար հակամարտ պետությունների կլիշեներում կարելի է նման մոտեցումներ տեսնել: Պարզ է, որ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ որևէ հակասություններ չկան: Իրանը հետևում է այդ միջուկային համաձայնագրի […]
17:12 28.09.2018
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Հասան Ռոհանի հանդիպմանը և նշել, որ իրանցիների հետ աշխատելու մեխանիզմները մեր գործարարների համար տարբեր են, քան ռուսների կամ եվրոպացիների դեպքում: «Իրանցիները տիպիկ արևելյան ժողովուրդ են իրենց դանդաղկոտությամբ, բանակցելու անհանգիստ վարքագծով: Ղեկավարների կողմից հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ ղեկավարների կողմից վերահաստատվեց Պարսից ծոցը Սև ծովին կապող […]
16:26 28.09.2018
«Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն, բացի դրանից, Իրանի Խուժիստան նահանգը ներկայացնող ևս մի կազմակերպություն նույնպես ստանձնել է այդ ահաբեկչության պատասխանատվությունը: Արաբ անջատողականները, որոնք հովանավորվում են արևմտյան գաղտնի ծառայությունների կողմից, հավակնում են Իրանի նավթագազային ռեսուրսներով հարուստ նահանգը անջատել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Չի բացառվում, որ ծառայություններ կան, որոնց գործողությունները համակարգում […]
14:06 28.09.2018
«Միացյալ Նահանգները միշտ ըմբռնումով են մոտեցել Հայաստանի և Իրանի հետ հարաբերություններին, մենք երբևէ ԱՄՆ-ից որևէ բան չենք լսել: Մենք պիտի գիտակցենք, որ այլընտրանքներ չունենք: Մենք Իրանը դիտարկում ենք նաև այլընտրանք ռուսական ազդեցությանը»,- ասել է քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արա Պապյանը հիշեցրեց այն հանգամանքը, որ Իրանի ղեկավարությունը զգուշավոր էր մոտենում հայաստանյան իրադարձություններին և […]
12:41 28.09.2018
Քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է այն հարցին, թե կկարողանա՞ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզել եվրոպացիներին և ռուսներին դուրս գալ միջուկային գործարքից: «Եվրոպացիներին թերևս կկարողանա համոզել, քանի որ Եվրոպայի վրա ազդեցությունը բավականին մեծ է, Թրամփն անընդհատ մեղադրում է Եվրոպային այս կամ այն պարտականությունը չկատարելու մեջ, և այդ պատճառով նա կարող է ասել, […]
12:33 28.09.2018
Քաղաքագետ Արա Պապյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է այն մասին, թե տպավորության կա՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին զիջումների չեն կարողանում գալ, քանի որ դիրքորոշումները բավականին կոշտ են, հատկապես վերջին շրջանում փոխադարձ մեղադրանքներ եղան՝ կապված Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ: «Իսկապես դեռ հստակ չէ, թե ով է կազմակերպիչը, կամ […]
07:21 28.09.2018
Իրանի արտգործախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել իսրայելական իշխանություններին միջազգային ստուգայցերի համար բացել իր «միջուկային սպառազինության անօրինական ծրագիրը»։ «Արվեստի և հնարամտության շոուն չի թաքցնի այն փաստը, որ Իսրայելը գաղտնի և չհայտարարագրված միջուկային ծրագրով՝ ներառյալ իրական միջուկային զինանոցը, միակ ռեժիմն է մեր տարածաշրջանում»,- գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում։ Այդպես է Զարիֆն արձագանքել Թեհրանում «ատոմային […]
07:14 28.09.2018
Իսրայելցի հետախույզները Թեհրանում հայտնաբերել են գաղտնի պահեստ՝ մի քանի տոննա միջուկային նյութերով և սարքավորումներով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթի ժամանակ։ «Իրանը գաղտնի օբյեկտ ունի Թեհրանում։ Այսօր ես այդ մասին ասում եմ հրապարակավ առաջին անգամ»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Որպես ապացույց Նեթանյահուն ցուցադրել է արբանյակային լուսանկար և երկաթե դարպասների […]
11:51 27.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը չի լինի վերջինը: Այս մասին Աբի ալ-Հասան ալ Մուախերն ասել է Telegram-ի Al Furqan ալիքի հետ զրույցում: Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Խոսնակն ընդգծել է, որ այս հարձակումն ապացուցեց, թե որքան խոցելի է Իրանի անվտանգությունը: Հիշեցնենք, որ […]
07:45 27.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քաղաքական սխալ է համարում միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը և վստահ է, որ երկիրը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանին։ Նման հայտարարությամբ է Ռոհանին հանդես եկել Նյու Յորքում ասուլիսի ժամանակ։ Ռոհանին մոտավոր ժամկետներ չի հայտնել, թե երբ ԱՄՆ-ը, իր կարծիքով, կվերադառնա միջուկային գործարքին, սակայն հայտարարել է, որ այդպես չի կարող երկար շարունակվել։ […]
18:43 26.09.2018
Իրանի Ուրմիա քաղաքում 6 ամսական երեխան դիահերձարանում վերակենդանացել է, մինչ այդ, սակայն, բժշկական կենտրոնում գրանցել էին երեխայի մահը։ Երեխային դիահերձարանում լողացրել էին թաղումից առաջ, հենց այդ ժամանակ էլ նա կյանքի նշաններ է ցույց տվել։ Այս դեպքի մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Նրա բժիշկն ընդունել է, որ սա բացառիկ դեպք է, երբ մահը գրանցելուց հետո […]
17:16 26.09.2018
«ԱՄՆ նախագահի խոսքի ժամանակ հնչած ծիծաղը վկայում է ԱՄՆ-ի՝ էլ ավելի մեծ մեկուսացման մասին, ինչը ԱՄՆ նախագահի համար խայտառակություն էր»,- հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուհամմեդ Ալի Ջաֆարին: «Դուք տեսաք և լսեցիք ծիծաղը: Այդ հեգնանքի ուղերձն այն է, որ Ամերիկան գտնվում է ավելի մեծ մեկուսացման մեջ, և դա մեծ քաղաքական խայտառակություն էր»,- Tasnim […]
15:30 26.09.2018
Թուրքիան չի ծրագրում դադարեցնել իրանական գազի ներկրումը Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականության պատճառով: Այս մասին հաղորդել է Haber Turk հեռուստաալիքը՝ անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցին: «Ավելի վաղ՝ Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին եղել են նման իրավիճակներ՝ կապված իրանական գազի հետ: Բայց եթե մենք չկարողանանք այն ներմուծել, ինչպե՞ս ես «կտաքացնեմ» մեր ժողովրդին: Այսօր գազի 50 տոկոսը […]
13:17 26.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր խորը հիասթափությունն արտահայտել է Նյու Յորքում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ
07:45 26.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին հրավիրել է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, հայտնում է Reuters-ը։ «Մենք համաձայն ենք, որ վերջիվերջո չկա ավելի լավ ուղի, քան երկխոսությունն է։Մենք հրավիրում ենք Ձեզ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ, որը դուք լքել եք»,- ասել է նա՝ նշելով, որ երկխոսությունը հնարավոր է միայն սպառնալիքների և անարդար պատժամիջոցների դադարեցումից հետո։ Ավելի վաղ Ռոհանին […]
00:37 26.09.2018
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ռուսական ևս 12 ընկերություն ներառել է իր պատժամիջոցների ցուցակի մեջ։ Այս ընկերությունների գործունեությունը, ըստ պատժամիջոցներ սահմանող փաստաթղթի, հակասել է Միացյալ Նահանգների շահերին։ Սեպտեմբերի 26-ից, երբ պատժամիջոցները կմտնեն ուժի մեջ, այդ ընկերություններին կարգելվի վաճառել կամ փոխանցել ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ ծրագրային ապահովում։ Ռուսական RBC-ի տվյալներով՝ այս ընկերությունների նկատմամբ մեղադրանքներն ունեն հետևյալ պատճառները. «Վեկտոր», «Գամմա», «Սայրուս […]
23:09 25.09.2018
Իսրայելի պաշտպանության բանակն այսուհետ նույնպես կշարունակի Իրանի ռազմական ստորաբաժանումների և ենթակառուցվածքների դեմ պայքարը Սիրիայի տարածքում։ Այս մասին բանակին լիազորություններ է տվել Իսրայելի իշխանությունը, հայտնում է տեղական մամուլը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ իսրայելական զինված ուժերը կապի մեջ կլինեն ռուսական կողմի հետ՝ միջադեպերից խուսափելու համար։ Պատճառը, հավանաբար, այս օրերին սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից Ռուսաստանի ռազմական […]
18:25 25.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Չնայած առաջարկներին, ես մտադիր չեմ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Գուցե, ապագայում: Ես համոզված եմ, որ նա հիանալի մարդ է»: Despite […]
18:10 25.09.2018
Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների […]
13:59 25.09.2018
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում քննարկման է դրվելու 57-րդ զեկույցը՝ վերնագրված «Մարդու իրավունքների վիճակը Իրանում»: Այդ համատեքստում, հատկապես ամերիկյան պատվիրակության ջանքերով, ներկայացվել են Իրանում համատարած բռնաճնշումների մասին մեղադրանքներ: «Մարդկանց արգելված է կրթություն ստանալ մայրենի լեզվով, զրկված են ազգային կրթությունից»,- նշված է զեկույցում, որը թուրքական և ադրբեջանական պատվիրակությունները ներկայացրել են որպես Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող թյուրքական […]
08:27 25.09.2018
Իրանական Ահվազ քաղաքում օրերս անցկացված զորահանդեսի ժամանակ կատարված ահաբեկչական գործողության ավելի քան 20 կասկածյալ է ձերբակալվել։ «Ահվազի հարձակմանը մասնակից 22 անձինք նույնականացվել ու ձերբակալվել են»,- հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության հարցերով նախարարությանը։ Սեպտեմբերի 22-ին անհայտ անձինք կրակ էին բացել զորահանդեսի մասնակիցների ու հանդիսատեսի ուղղությամբ։ Զոհվել է, տարբեր տվյալներով, 25-29 մարդ, ևս մոտ 60-ը՝ վիրավորվել։