Իրանահայ բանասեր Լևոն Մինասյանի դուստրը Մատենադարանին նվիրաբերել է հնատիպ արժեքավոր գրքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Իրանահայ բանասեր Լևոն Մինասյանի դուստրը Մատենադարանին նվիրաբերել է հնատիպ արժեքավոր գրքեր

20:08 03.10.2018

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել նվիրատվության արարողություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Արմինե Մինասյանն իր հոր անձնական գրադարանից Մատենադարանին նվիրաբերել է 21 միավորից բաղկացած, 1668-1912 թթ. տպագրված հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն:

Արմինե Մինասյանի խոսքով` իր և հոր ցանկությունն է, որ թանկարժեք գրքերը Հայաստանում լինեն:

 «Եթե արտասահմանում որևէ մեկն ունի թանկարժեք մի իր կամ գիրք, թող բերի Հայաստան. այս հողի վրա պետք է մնա ու հավերժանա»,- նշել է Մինասյանը:

Լևոն Մինասյանի դուստրը պատմել է, որ իր հայրն ուներ 3000-ից ավելի գիրք և շարունակ հազվագյուտ գրքեր էր փնտրում:

«Նոր Ջուղայում նրան գրքեր էին  բերում տալիս, իսկ ինքը շարունակ փնտրում էր հազվագյուտ գրքեր: Նա սովորեցնում էր, թե ինչպես գրքերին վերաբերվել: Գրքի հանդեպ իր հարգանքը և սերը շատ մեծ էր, և մեզ այդպես էր դաստիարակում»,- ընդգծել է Մինասյանը:

Մինասյանը հավելել է, որ 2015 և 2016 թվականին  նվիրաբերել է հազվագյուտ և թանկարժեք գեղանկարներ և գրքեր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով՝ Արմինե Մինասյանը Մատենադարանին նվիրաբերել է շատ արժեքավոր գրքեր:

«Լևոն Մինասյանը ամբողջ հոգով ու սրտով կապված էր Հայաստանին և մշտական կապի մեջ է եղել Մատենադարանի հետ: Նա տարիների ընթացքում 54 արժեքավոր ձեռագրերեր է նվիրել Մատենադարանին, և համարվում է ամենախոշոր նվիրատուներից մեկը»,- շեշտել է Տեր-Ղևոնդյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

23:03 17.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և կարողությունների զարգացման […] ...

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

22:58 17.07.2025

ՊՍԺ-ն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Դոնարումայի հետ մեկ պայմանով

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցությունները թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբն առաջարկել է իտալացի դարպասապահին երկարաձգել գործող պայմանագիրը՝ նվազեցնելով աշխատավարձը։ 26-ամյա Դոնարումայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Այդ պայմանագրով նա վաստակում է տարեկան 12 միլիոն եվրո։ Կողմերը դեռ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

22:53 17.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ […] ...

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

22:45 17.07.2025

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թ. մարտի 1-ից: Կարգը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ՝ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից: Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականցվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության […] ...

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

22:34 17.07.2025

Գործարկվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողնման համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, շարունակում է արտաքին տնտեսական գործունեության դյուրինացմանն ուղղված աշխատանքները։ 2025 թվականի ապրիլից ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման համակարգը, որի փորձնական գործարկման մեկնարկը տրվել էր անցած տարվանից։ Կատարելագործված վերլուծական գործիքակազմով և նոր՝ դյուրինացված չափորոշիշներով համալրված համակարգում, «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման շրջանակի ընդլայնման […] ...

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

22:22 17.07.2025

Ինձ համար իմպերատիվ է, որ ռուսական կողմը չի ցանկանում տեսնել հայ-ադրբեջանական կարգավորում․ Արեգ Քոչինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։ Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու […] ...

BACK_TO_TOP