Իրանում տեղի ունեցող ցույցերը չեն ազդի Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների վրա. իրանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+34.09 oC

Իրանում տեղի ունեցող ցույցերը չեն ազդի Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների վրա. իրանագետ

20:00 02.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանում բախումների ու անկարգությունների հետևանքով վնասվել են մի քանի կառույցներ, ներառյալ՝ Սուրբ պաշտպանության թանգարանը՝ նվիրված Իրաքի դեմ 8-ամյա պատերազմին և մի կամուրջ։ Իրանում խմելու ջրի հետ կապված խնդիրները հանգեցրել են Խուզեստան նահանգում ցույցերի։ Ջրի սղության պատճառով հարավարևմտյան Խորեմշեհր քաղաքում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։

Իրանագետ Արմեն Իսրայելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ վերջին 2-3 ամսվա ընթացքում Իրանում պարբերաբար ընթանում են բողոքի ակցիաներ:

«Այս տարեսկզբից ընթացող ցույցերը վկայում են այն մասին, որ Իրանի կառավարությունը չի կարողացել հաղթահարել իր առջև ծառացած լուրջ տնտեսական խնդիրները, այդ պատճառով էլ հասարակության տարբեր շերտեր երկրի տարբեր հատվածներում ժամանակ առ ժամանակ ցույցեր են կազմակերպում գործող կառավարության դեմ: Ռոհանիի կառավարությունը, ի տարբերություն նախորդ կառավարության, չի փորձում թաքցնել  ցույցերը և թույլ է տալիս սոցիալական մեդիային հանրայնացնել դրանք»,- նշում է իրանագետը:

Արմեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ Իրանում առկա խառը իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ Ռոհանիի կառավարությունը միատարր չէ, և երկրի առաջնորդի ընդդիմախոսները հաճախ ոգևորությամբ են ընդունում ԱՄՆ-ի պատժամիջոցները: Իրանագետի խոսքերով՝ պահպանողականները միշտ էլ դեմ են եղել միջուկային քաղաքականությանը, քանի որ այն համարել են անարդյունավետ:

Այն հարցին, թե արդյո՞ք Իրանում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն չեն թողնի Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, իրանագետ Արմեն Իսրայելյանը պատասխանեց.

«Հայաստանը Իրանի հետ համագործակցելու մեծ փորձ ունի, մենք համագործակցել են նաև պատժամիջոցների ժամանակ: Իհարկե, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ունեն որոշակի ազդեցություն տարածաշրջանի վրա, սակայն Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների վրա այս ամենը դժվար թե ազդի: Ավելին, ուրախ եմ տեղեկացնել, որ շուտով կգործի Հայաստան-Իրան-Վրաստան համագործակցության պլատֆորմը, որի շրջանակներում արդեն նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրաէներգիայի և տրանսպորտի հետ կապված: Հուսամ, որ մոտ ապագայում դրանք կյանքի կկոչվեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 17.07.2025

SHANTNEWS

Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

17:55 17.07.2025

Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

Կառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: […] ...

Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

17:50 17.07.2025

Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներ

17:44 17.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից […] ...

Մբապեին մեղադրում են կաշառք տալու մեջ

17:38 17.07.2025

Մբապեին մեղադրում են կաշառք տալու մեջ

Ֆրանսիայում վարչական քննություն է սկսվել Կիլիան Մբապեի նկատմամբ՝ կաշառակերության կասկածանքով։ Ըստ Le Canard Enchaîné-ի՝ ֆրանսիացի հարձակվողը 2023 թվականին իր անձնական հաշվից 180300 եվրո է փոխանցել Հանրապետական անվտանգության ծառայության (CRS) հինգ աշխատակցի, որոնք ապահովել են Ֆրանսիայի հավաքականի անվտանգությունը։ Չորս աշխատակցից յուրաքանչյուրը ստացել է 30000 եվրո, իսկ նրանց ղեկավարը՝ 60300 եվրո։ Մբապեն հայտարարել է, որ 2022 թվականի […] ...

Երեխաներին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել է

17:30 17.07.2025

Երեխաներին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել է

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաներին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է […] ...

BACK_TO_TOP