Սյունիքում բախվել են Արցախի և Իրանի քաղաքացիների մեքենաները. կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+34.09 oC

Սյունիքում բախվել են Արցախի և Իրանի քաղաքացիների մեքենաները. կա զոհ

11:49 07.07.2018

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեպքը տեղի  ունեցել առավոտյան 04:30-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ-ին: Բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ 36-ամյա Սևակ Սարգսյանի վարած  Ford Transit մակնիշի ավտոմեքենան և Իանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հեետևանքով Ford Transit-ի վարորդ Սևակ Սարգսյանը տեղափոխվել է Գորիսի բկ, նրա ուղևորը տեղում մահացել է: Ըստ աղբյուրի՝ վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ գյուղմթերքով բեռնված Ford-ը դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց հատված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

18:17 17.07.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական […] ...

Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

18:11 17.07.2025

Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Հուլիսի 17-ին՝ ժամը 15:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է […] ...

2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

18:06 17.07.2025

2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

Սերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է ՀՖԲ մամուլի ծառայությունը։ Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել` 2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե։ Չեմպիոն են դարձել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը […] ...

SHANTNEWS

18:00 17.07.2025

SHANTNEWS

Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

17:55 17.07.2025

Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

Կառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: […] ...

Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

17:50 17.07.2025

Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային […] ...

BACK_TO_TOP