23:22 27.05.2025
Մայիսի 26-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Յուլիուս Պրանեվիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը կարևորել է լիտվական կողմի հետ համագործակցությունը և միջազգային փորձի ներդրումը՝ որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների վերակազմավորման […]
23:11 22.05.2025
Մայիսի 22-ին, ժամը 18:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի «Խուստուփ» թոնրատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատրից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան փողոցում ընթացքի ժամանակ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով սրահում […]
23:02 21.05.2025
ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն […]
20:59 21.05.2025
Մայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […]
20:39 21.05.2025
Մայիսի 21-ին, ժամը 15:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով […]
21:48 19.05.2025
Մայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […]
21:33 15.05.2025
Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […]
21:25 13.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 15-ին ժամը 11։00-16։00 Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ), ժամը 13։00-15։00 Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ), […]
23:48 11.05.2025
Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […]
21:26 11.05.2025
Մայիսի 11-ին, ժամը 14:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Մոզոլան» կոչվող տարածքում հովիվը գետից դուրս է բերել անգիտակից քաղաքացու։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Նիգավան գյուղի սկզբնամասից ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության բժիշկը և բուժքույրը ճանապարհը […]
12:23 11.05.2025
Մայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած […]
11:53 11.05.2025
Մայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։
22:47 10.05.2025
Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […]
23:59 09.05.2025
Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […]
20:16 09.05.2025
Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […]
21:24 08.05.2025
Մայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […]
23:59 02.05.2025
Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […]
23:22 02.05.2025
Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20 տոկոսով պակաս։ Համակարգում գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 100 036 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 306 210 որոշում։ Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային […]
22:09 29.04.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների […]
21:23 22.04.2025
Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով, ՆԳ նախարարությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 հեռախոսահամարով։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միջազգային լավագույն փորձին ծանոթանալու համար ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ֆինլանդիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում ՆԳՆ […]
22:11 15.04.2025
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման […]
21:38 03.04.2025
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության Միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությունները, վերլուծել ձեռքբերված հաջողությունները, պլանավորել հետագա քայլերը։ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել Ավստրիական […]
21:26 31.03.2025
Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ […]
20:57 26.03.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։ 96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի […]
21:23 24.03.2025
Մարտի 23-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։ Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝ ընտրողի անհատական տվյալներ, հաշվառման հասցե, քվեարկության օր, քվեարկության ժամանակ, ընտրողի ընտրական տեղամասի համար, տեղամասային կենտրոնի հասցե: […]
21:06 21.03.2025
Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ իրազեկման միջոցառումները շարունակվում են: Մանրամասները՝ ՆԳՆ փրկարար ծառայության տեսանյութում:
00:29 19.03.2025
Տեխնիկական միջոցների տիրապետում, ղեկի հմուտ կառավարում, էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու ունակություն։ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները: Այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ. ՆԳՆ կրթահամալիրում ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ կատարելագործելու կարիք է լինում։ Դասընթացավար Էդուարդ Եղյանը նշում է, որ Պարեկային ծառայության հետ համագործակցում են 2021 թվականից. սովորեցնում են […]
22:48 18.03.2025
Հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, իսկ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելն է։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Մարտի 20-ին՝ ժամը 11.30-15.30, միաժամանակ ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզի […]
00:20 15.03.2025
ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տեղադրվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի […]
21:39 10.03.2025
Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար […]