18:47 18.07.2018
Հուլիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողություն: ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատվոգրերով պարգևատրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանին, Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Սուրեն Հարությունյանին, նույն մարզի Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Ռուստամ Զոհրաբյանին և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանին։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Շնորհավորելով պարգևատրված սպաներին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն հայտնեց նվիրված աշխատանքի և կարգապահության համար.
«Գնահատելի է ձեր նվիրվածությունը, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը և ցուցաբերած կարգապահությունը:Հատկապես կարևորում եմ սահմանամերձ տարածքներում իրենց ծառայությունն իրականացնող սպաների աշխատանքը»:
Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանի կողմից պարգևատրվել է նաև երկու մարզերի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 փրկարար:
Նախարար Հ. Ռոստոմյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ 2018թ. ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած 3 փրկարար ծառայողներ՝ Գառնիկ Շահբազյանը, Նիկոլայ Սարկիսովը, Կարեն Ավետիսյանը, արժանացել են պաշտոնների բարձրացման:
«Շնորհավորում եմ ակադեմիական կրթություն ստացած մեր սպաներին: Հուսով եմ, որ նոր գիտելիքներն ու ձեռքբերված փորձառությունը կծառայեն ի նպաստ Արտակարգ իրավիճակների նախարարության, իսկ Փրկարար ծառայությունը կթևակոխի որակապես նոր փուլ: Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն»։
21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվԿուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ «Մի քանի ժամից մենք կլինենք սիրելի Ռուսաստանում՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի և մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ Կուբան մայիսի 9-ին ներկա կլինի Կարմիր հրապարակում։ Դա պատիվ է»,- գրել […] ...
21:08 04.05.2025
Axios. Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել Թրամփի՝ մերձավորարևելյան այցից առաջԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այցից առաջ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների աղբյուրները։ Ըստ նրանց՝ մայիսի 12-ին սպասվում է Հեգսեթի ժամանումը Իսրայել, որտեղ նա մտադիր է հանդիպումներ ունենալ իր գործընկեր Իսրայել Կացի, ինչպես նաև հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ […] ...
21:01 04.05.2025
Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել թուրքական ընդդիմադիր կուսակցության նախագահի վրաԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելը Ստամբուլում հարձակման է ենթարկվել։ Ըստ Habertürk հեռուստաընկերության՝ հարձակվողը 66-ամյա թուրք էր, ով արդեն երեք դատվածություն ուներ։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Օզելը կուսակցության անդամների և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս էր գալիս Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնում հիշատակի միջոցառումից։ Հարձակվողին անմիջապես բռնել են։ Նրա ինքնությունը պարզվել […] ...
20:49 04.05.2025
WP. Հանքային գործարքի իրականացումը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնածԼոգիստիկ և տնտեսական խոչընդոտները կդժվարացնեն օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-Կիև գործարքի իրականացումը։ Այս մասին շաբաթ օրը գրել է Washington Post-ը՝ հիմնվելով ամերիկացի փորձագետների հետ զրույցների վրա։ Ըստ հաղորդագրության՝ Աայս համաձայնագիրը դժվար թե արագ պտուղներ տա. տիտանի, գրաֆիտի և լիթիումի իրական մատակարարումները կսկսվեն հեռավոր ապագայում, իսկ նավթի և գազի արդյունաբերության հեռանկարները սահմանափակ են: «Կան բազմաթիվ գործոններ, որոնք […] ...
20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրությունՄայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...
20:29 04.05.2025
Հնդկաստանն ասել է, որ Պակիստանը 10-րդ գիշերն անընդմեջ խախտել է հրադադարըՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքում: Այս մասին PTI գործակալությանը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի երկայնքով կրակ են բացել Քուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, Ռաջուրիի, Մենդհարի, Նաուշերայի, Սունդերբանիի և Ախնուրի դիմաց գտնվող շրջաններում […] ...