TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+9.09 oC

Մանե Թանդիլյան

Մենք ասել ենք, որ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվի. Փաշինյան

12:31 13.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, հարց ուղղելով վարչապետին, հիշեցրել է, որ տնտեսությունն արտացոլվում է թվերի միջոցով, իսկ  կառավարության ծրագրում թվեր չկան: Ամեն դեպքում, Թանդիլյանը մեկ թվի վերաբերյալ հարց է ուղղել՝ արտահանման 7.8 տոկոսը, որպես արտահանման աճ, զգալի՞ աճ է համարվում այս ծրագրի տեսանկյունից, թե՞ ոչ: «Արտահանման աճը, ինչքան էլ տարօրինակ թվա, հեղափոխական […]

̰
Պատասխանատվությունից խուսափող ծրագիր է. Մանե Թանդիլյանը՝ կառավարության ծրագրի մասին

16:05 11.02.2019

Տրված խոստումները որևէ կերպ չեն արտացոլվել կառավարության ծրագրում, և այն ռեֆորմները, որոնք ընթացքի մեջ են, ևս որևէ կերպ չեն ընդգրկվել այդ ծրագրում: Արդյո՞ք դրանք չեն ընդգրկվելու, և ի՞նչ է նշանակում այն, որ տրված խոստումները, որով այս իշխանությունը եկել է իշխանության, ներառված չեն ծրագրում: Խոսելով կառավարության ծրագրի մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինանսավարկային ու բյուջետային […]

̰
Արտակ Մանուկյանը միաձայն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

15:50 11.02.2019

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր    նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքն այդ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արտակ Մանուկյանի թեկնածությունը, որը ոչ միայն խորհրդարանական, այլև միջազգային հարթակներում աշխատելու հարուստ փորձ ունի: Մանուկյանն ընտրվել է միաձայն:

̰
ԲՀԿ-ն տուժեց «Լուսավոր Հայաստան»-ի պատճառով․ «Ժողովուրդ»

08:43 07.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: […]

̰
«Ես եմ» ծրագրով դիմողների կանխատեսված քանակը համալրվել է, դեռ մի բան էլ ավելի

16:25 26.01.2019

«Ես եմ» ծրագրով ծառայության կազմակերպումը իրականացվում է արդեն երրորդ զորակոչն անընդմեջ։ Թե քանի երիտասարդ է այս տարբերակով մեկնել ծառայության, հստակ թիվ չկա։ Զինվորականները այսօր էլ չասացին, թե քանի զինծառայող է այս տարբերակով անցնում ծառայության, բայց իրենք գոհ են այդ թվից։ «Թվային առումով չեմ ուզում հրապարակումներ անել, բայց կանխատեսված թվաքանակը ապահովված է, և մի բան էլ […]

̰
Եկամտային հարկի նվազեցումը հուլիսի 1-ից տեղափոխվել է սեպտեմբերի 1. Մանե Թանդիլյան

15:54 24.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում տարածել է e-draft.am-ում` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: «Եվ ահա ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնին հրապարակվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր տարբերակը, որտեղ, ի թիվս այլ խնդրահարույց դրույթների, եկամտային […]

̰
Խայտառակություն էր ԱԺ փոխնախագահի ընտրությունը. Գորգիսյան

13:05 21.01.2019

«Լուսավոր Հայաստան»-ը շարունակում է դժգոհ մնալ: Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այսպես խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի ընտրությանը: «Մենք համարում ենք, որ խայտառակություն էր այդ ընտրությունը, որը տեղի ունեցավ: Մեծամասնությունն ընտրեց Վահե Էնֆիաջյանին՝ փաստացի որևէ փաստարկ չբերելով, թե ինչու է ընտրում նրան: Խոսնակը, բացի նրանից, որ պետք է լինի որևէ […]

̰
Ո՞վ ամենաշատ քվե ստացավ ԱԺ նախագահ, փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ ընտրվելիս

18:32 18.01.2019

Հայաստանի Ազգային ժողովում վերջապես ավարտվեցին հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրվածների թեկնածությունների քվեարկությունները, իսկ մինչ այդ անցկացվել էին նաև ԱԺ նախագահության ընտրությունները։ Քվեարկությունները, սակայն, ցույց տվեցին որոշ նրբություններ շնորհիվ գաղտնիության․ եղավ կուսակցական գծից շեղվելու առնվազն մեկ դեպք։ Այսպիսով, իր պաշտոնում ընտրվելու համար ամենաշատ քվեն ստացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ 131 կողմ, 1 անվավեր։ Ազգային ժողովի այդ նիստին […]

̰
Խորհրդարանն ընտրեց հանձնաժողովների նախագահներին

15:56 18.01.2019

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում հայտարարեց մշտական հանձնաժողովների նախագահների անունները: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անդրանիկ Քոչարյանը: Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 3, կողմ՝ 122, դեմ 4 պատգամավոր: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը: Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր, անվավեր՝ 1, կողմ՝ 122, դեմ՝ 6: […]

̰
Առաջնորդվեք ոչ թե սեփական, այլ պետության ամբիցիայով. Սոֆիա Հովսեփյանի հորդորն Անի Սամսոնյանին

15:29 18.01.2019

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը, ամբիոնին մոտենալով, ասել է, որ ցանկանում է խոսել, թե ինչու է կարևոր, որ Մանե Թանդիլյանը լինի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Մանե Թանդիլյանին ճանաչում եմ 2013-2014 թվականների ժամանակահատվածից, «Դեմ եմ» շարժումից, երբ բարձր պրոֆեսիոնալիզմով կանգնած էր յուրաքանչյուրի կողքին: Այնուհետև արդեն «Ելք» դաշինքի շրջանակներում, […]

̰
ԲՀԿ-ն անվերապահ աջակցելու է Մանե Թանդիլյանին. Նաիրա Զոհրաբյան

14:34 18.01.2019

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին ուղղված հարցերից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զահրաբյանը ելույթ է ունեցել և ասել, որ Թանդիլյանն անվերապահ աջակցություն է ունենալու ԲՀԿ-ի կողմից. «Տիկի՛ն Թանդիլյան, իսկապես ամենածանրաբեռնված հանձնաժողովն է լինելու: Վերահսկողություն ամբողջ պետական բյուջեի նկատմամբ, ԿԲ, Հաշվեքննիչ հանձնաժողով: Ձեր պրոֆեսիոնալիզմը, միանշանակ, բավարարելու է […]

̰
Հովիկ Աղազարյանը բանկի աշխատողին համեմատել է երշիկ վաճառողի հետ

14:13 18.01.2019

ԱԺ-ում հարցեր են ուղղվել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձել է վարկերի տոկոսների բարձր լինելուն. «Երբ որ վարկավորվում են քաղաքացիները, բացի հիմնական տոկոսադրույքից, որը շատ պարզ է՝ 12.15 տոկոս, կան նաև զուգահեռաբար տարատեսակ տխրահռչակ վճարումներ, մասնավորապես՝ սպասարկման վարձ, տրամադրման վճար: Ի՞նչ եք կարծում՝ […]

̰
ԿԲ-ն կհրավիրվի խորհրդարան՝ պարզաբանումներ տալու. Մանե Թանդիլյան

13:40 18.01.2019

ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանին հարց է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Մոտ մեկուկես, երկու ամիս առաջ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեցի աշխարհում հումքային արժույթների անկման տենդենցի մասին իմ մտահոգությունները, հայկական դրամի վրա դրա ազդեցության մասին: Երկուստեք համաձայնություն է եղել, որ մտահոգությունը տեղին է և […]

̰
ՀՀ-ն մոտ 7 մլրդ դոլար արտաքին պարտք ունի. Արման Աբովյանը Թանդիլյանից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու

12:36 18.01.2019

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահի թեկնածու առաջադրված ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն ունի մոտավորապես 7 մլդ դոլար արտաքին պարտք, որի սպասարկման համար 2019-2020 թվականներին բյուջեով մեծ գումարներ են նախատեսվել: «Դրա հետ մեկտեղ, ՀՆԱ-ն մոտավորապես 10 մլրդ դոլար է: Սա քաղաքացիների հարցն է` […]

̰
Հովհաննես Հովհաննիսյանը Մանե Թանդիլյանին «ստուգող» հարց է տվել

12:19 18.01.2019

ԱԺ-ում հարցեր են ուղղվում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասել  է, որ ինքը կրթության և գիտության ֆինանսավորմանը վերաբերող հարց ունի:  Հովհաննիսյանը նկատել է, որ Թանդիլյանը որոշակի պատասխան արդեն տվել է կրթության մասով, բայց ինքը տպավորություն է ստացել, որ հարցին պատասխանում է ՀՀ ֆինանսների […]

̰
«Իմ քայլ»-ի պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպես են պայքարելու «ոչ նպատակային ծախսերի» դեմ

12:06 18.01.2019

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է Մանե Թանդիլյանից, թե նա ինչպես է նա պատկերացնում «հաշվետվողականության բարձրացում» ասվածը: «Մենք խնդիր ունենք բարձրացնել հանրային ֆինանսների կառավարման արդյունավեատությունը, հատկապես ծախսային քաղաքականության արդյունավետության մասով»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը՝ հիշեցնելով, որ Վերահսկիչ, Հաշվեքննիչ  պալատները նախկինում հաշվետվություններ են ներկարայցրել, ըստ որոնց՝ պետական գնումների ոլորտում անարդյունավետ ծախսեր են […]

̰
Պաշտոնյաների վարկային պարտավորությունները պետք է վերահսկելի լինեն. Մանե Թանդիլյան

11:27 18.01.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը դիմել է Մանե Թանդիլյանին, թե ինչու են ԼՀԿ խմբակցության անդամները պարբերաբար դժգոհում, որ խորհրդարանը չունի վերահսկողական լծակներ ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ: Հիմա Ֆինանսավարկային հանձնաժողովն ինչպե՞ս պիտի փորձի վերահսկելի դարձնել այդ կառույցները: Մանե Թանդիլյանն ասել է, որ ուժային կառույցների ղեկավարները եթե համագործակցում են ԱԺ-ի հետ, ապա միայն բարի կամքից ելնելով, […]

̰
Ֆինանսական ենթակառուցվածքները պետք է ավելի վերահսկելի դարձնել. Մանե Թանդիլյան

11:10 18.01.2019

ԱԺ-ում քննարկվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծման հարցը, որի նախագահի թեկնածու է առաջադրվել ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Ելույթում պատգամավորն ասել է, որ պետք է շատ ուշադրություն դարձնել ֆինանսական ենթակառուցվածքների վրա՝ ավելի վերահսկելի դարձնելու: Միաժամանակ, Մանե Թանդիլյանի խոսքով, բյուջետային գրասենյակի առկայությունը ԱԺ-ում իրապես ավելացրել է պատգամավորների հնարավորությունը՝ տիրապետելու տեղեկատվության: Հասկանում ենք, որ […]

̰
̰
Իսկ ինչի՞ չեք բացառում, որ այդ մեկը ԲՀԿ-ից էր. Ալեն Սիմոնյանը՝ Մանե Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորի մասին

17:08 16.01.2019

Երեկ ԱԺ երրորդ փոխխոսնակի ընտրության ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես և ավելի վաղ հայտարարել էր, քվեարկել է ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին: Այս որոշումն «Իմ քայլի» անդամները բազմիցս պարզաբանել են: Այսօր արդեն Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է, որ ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարել  է. «Կխախտվեր այն տրամաբանությունը, որ կա. ակնհայտ 22 թե […]

̰
Հանձնաժողովի նախագահի թեկնածուն տեղեկություն չունի երեխաների օրգանների վաճառքի մասին, որի մասին ահազանգել էր Միրզոյանը

17:27 15.01.2019

Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանի ելույթից հետո ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նրան խորհուրդ տվեց նախապես քննարկել իր գործընկերների հետ այն հարցերը, որոնց անդրադառնում է։ Ապա Թանդիլյանը հարցրեց՝ Զեյնալյանը տեղյա՞կ է Հայաստանում երեխանի օրգանների վաճառքից, ինչի մասին կառավարության նիստերից մեկի ընթացքում ասել էր այն ժամանակվա փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Զեյնալյանը […]

̰
Կուտակային կենսաթոշակի մասին նշեցի իմ համոզմունքը․ ԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածուն՝ իր դրական կարծիքի մասին

17:21 15.01.2019

Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Նարեկ Զեյնալյանն իր ելույթում ասաց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը այն համակարգն է, որ ապահովելու է Հայաստանում կենսաթոշակառուների պատշաճ սոցիալական վիճակը։ Ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ դա իր՝ Զեյլալյանի՞ կարծիքն է, թե՞ ամբողջ խմբակցության։ «Կուտակայինի պարտադիր բաղադրիչի մասին ես նշեցի ի՛մ համոզմունքը, և մեխանիզմների հետ […]

̰
Մանե Թանդիլյանին ուզել եմ ցույց տալ, որ անձնական որևէ խնդիր չկա. Էնֆիաջյանը` ծաղիկներ նվիրելու մասին

15:28 15.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանից լրագրողները հետաքրքրվեցին` իր մրցակից Մանե Թանդիլյանին ծաղկեփունջ նվիրելու նպատակը ո՞րն էր, արդյո՞ք դա արել է սուր անկյունները հարթելու համար: «Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է, ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա, չի էլ կարող լինել. քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, իսկ […]

̰
Մանե Թանդիլյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Եղոյանը կառաջադրվեն որպես հանձնաժողովների նախագահներ

15:23 15.01.2019

Ազգային ժողովի երեք խմբակցությունների միջև անցկացված քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում կողմերը պարզել են, թե որ հանձնաժողովը որ խմբակցությանն է տրվելու նախագահի պաշտոնում սեփական թեկնածուին առաջադրելու համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրա առաջարկությամբ խմբակցությունների ղեկավարները ներկայացրին իրենց թեկնածուներին՝ ըստ առաջարկվող հանձնաժողովների։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով – Նարեկ Զեյնալյան («Իմ քայլը»), Արտաքին […]

̰
Եթե Էնֆիաջյանը պարտվեր, մենք էլ ինչ-որ ուրիշ բան կնվիրեինք նրան. Էդմոն Մարուքյան

14:56 15.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի` Մանե Թանդիլյանին ծաղիկներ նվիրելու քայլին: Հիշեցնենք, որ Էնֆիաջյանը և Թանդիլյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնին էին հավակնում, քվեարկության արդյունքում ձայների գերակշռող մեծամասնությունը ստացավ հենց Էնֆիաջյանը, որից հետո նա ծաղիկներ նվիրեց պարտված գործընկերոջը: «Դա ջենտլմենական ժեստ էր, որ կինը, փաստորեն, […]

̰
Էնֆիաջյանն ու Թանդիլյանը հաշտվեցին ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունից հետո

13:02 15.01.2019

Ստացած քվեների քանակով Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը, որին ներկայացրել էր ԲՀԿ խմբակցությունը։ Քվեարկությունից հետո Էնֆիաջյանը ծաղկեփնջով մոտեցավ իր մրցակից թեկնածուին՝ ԼՀԿ խմբակցության կողմից առաջադրված Մանե Թանդիլյանին, ու երկու նախկին մրցակիցները ժպիտով մի քանի խոսք փոխանակեցին։ Ազգային ժողովում այս ժեստն ընդունվեց խանդավառությամբ, հնչեցին երկար ծափահարություններ։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, […]

̰
Հայտնի են ԱԺ փոխնախագահների անունները․ քվեարկությունն ավարտվեց

12:45 15.01.2019

Հայաստանի Ազգային ժողովի այս նստաշրջանի թերևս ամենաինտրիգային հարցը պարզվեց․ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը։ Նրա հետ մրցում էր ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը։ Ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ (2 բացակա, 3 անվավեր)․ Վահե Էնֆիաջյան – 108 կողմ, Մանե Թանդիլյան – 19 կողմ։ Ազգային ժողովի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում քվեարկության արդյունքներով […]

̰
ԼՀԿ թեկնածուին ԱԺ փոխնախագահի պաշտոնում չաջակցելը վրե՞ժ է «Իմ քայլը» դաշինքի կողմից

12:22 15.01.2019

Ազգային ժողովի միջանցքում խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց՝ այն, որ «Իմ քայլը» դաշինքը չի աջակցում «Լուսավոր Հայաստանին» թեկնածուին, դա վրե՞ժ է այն բանի համար, որ ԼՀԿ-ն հեղափոխության օրերին չէր քայլում ՔՊ անդամների հետ կողքի կողքի։ Թանդիլյանը հակադարձ հարց տվեց․ ««Բարգավաճ Հայաստանը» քայլե՞ց»։ Լրագրողներից մյուսի այն հիշեցմանը, որ ԲՀԿ-ն […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը չի կարող լինել որևէ մեկի «սիրելին»․ Թանդիլյանի պատասխանը Արարատ Միրզոյանին

12:00 15.01.2019

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքը որոշել է ԱԺ ընդդիմադիր նախագահի պաշտոնում չաջակցել ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին, որպեսզի չստացվի, թե իրենք «սիրելի» կամ «գրպանային» ընդդիմություն են ստեղծում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այս դիտարկման վերաբերյալ լրագրողները այսօր հարց ուղղեցին ԼՀԿ-ին ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանին։ Նա ասաց, որ առաջին անգամ լրագրողներից է լսում, թե […]

̰
Թանդիլյանը չի բացառում ԱԺ հանձնաժողովի նախագահ դառնալը

11:50 15.01.2019

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում չընտրվելու դեպքում Մանե Թանդիլյանը չի բացառում, որ կարող է ընտրվել որևէ հանձնաժողովի նախագահ։ Այս մասին ինքը՝ ԼՀԿ պատգամավորը, հայտնեց ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա ասաց, որ Դոնթի բանաձևով որևէ հանձնաժողովի նախագահությունը տրվելու է իրենց խմբակցությանը։ Հիմա տարբեր հանձնաժողովներ են քննարկվում, և դրանց համապատասխան՝ կան նաև […]

̰
BACK_TO_TOP