TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+13.09 oC

Մանե Թանդիլյան

Թող իրենց ամենամեծ բացթողումը լինի ԱԺ շենքերում չկողմնորոշվելը․ Թանդիլյանը՝ երիտասարդ պատգամավորների մասին

11:38 15.01.2019

«Երբեք ինձ համար երիտասարդ լինելը, երիտասարդությունը թերություն չի եղել։ Թող որ իրենց ամենամեծ բացթողումը լինի Ազգային ժողովի շենքերում չկողմնորոշվելը։ Իսկ իրականում ես վստահ եմ ու համոզված, որ այն հմտությունները և ունակությունները, որոնց տիրապետում են երիտասարդ պատգամավորները, եթե ունենան և կարողանան բանեցնել, մենք կունենանք շատ լավ, աշխատող, առողջ Ազգային ժողով»,- երիտասարդ պատգամավորների մասին հարցին այսօր այսպես […]

̰
Ինձ համար պատիվ է լինել մրցակցային թեկնածու. Մանե Թանդիլյան

10:51 15.01.2019

«Ընտրության մրցակցության մեջ է երկրի առաջընթացը և զարգացումը, և ես ուրախ եմ, որ իմ թեկնածությամբ այդպիսի մրցակցության հնարավորություն եմ ստեղծել»,- ԱԺ-ում այսօրվա քննարկման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանն ընտրում է ԱԺ նախագահի տեղակալներ: Ընդդիմադիր տեղակալի պաշտոնի համար թեկնածություն են ներկայացրել ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը, իսկ ԼՀԿ-ի համար՝ Մանե […]

̰
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը

10:24 15.01.2019

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ 3 փոխնախագահների ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը: «Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական […]

̰
Եթե ավելի բարձր ամպլիտուդի ձայնի խնդիր լինի, մենք այդտեղ էլ մրցակից չունենք. Նաիրա Զոհրաբյանը` «Լուսավոր Հայաստան»-ին

18:15 14.01.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հունվարի 14-ի ԱԺ նիստում ելույթի ժամանակ արձագանքեց դիսկուրսը «Բարգավաճ Հայաստան»-«Լուսավոր Հայաստան» հարաբերություններ տեղափոխելու փորձերին: «Տպավորությունն այնպիսին է, որ դուք ընդդիմադիր եք ոչ թե իշխանությանը, այլ «Բարգավաճ Հայաստան»-ին»,- ասաց նա: Զոհրաբյանը նշեց, որ իրենց փորձագետները ԱԺ փոխնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին կփոխանցեն կուտակային կենսաթոշակային նախագծի վերաբերյալ ԲՀԿ […]

̰
Ներկայացրե՞լ եք թեկնածու, լա՛վ եք արել․ թողեք՝ ԱԺ-ն որոշի․ Գևորգ Պետրոսյանը՝ ԼՀԿ-ին

17:59 14.01.2019

«Նոր մշակույթ եք ուզում ներդնել․ «Ես ոչ թե այսինչի-այնինչի, այլև բոլորի խոսնակն եմ, ձեր խոսնակն եմ»։ Հարգելինե՛րս, Սահմանադրության մեջ պատգամավորի խոսնակ կամ փոխխոսնակ ինստիտուտ գոյություն չունի։ Կա Ազգային ժողովի խոսնակ և կա Ազգային ժողովի փոխխոսնակ»,- ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդիլյանի խոսքին Ազգային ժողովի ամբիոնից հակադարձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Բանն այն է, որ Սահմանադրության […]

̰
Ընտրվելու պարագայում խոստանում եմ, որ կլինեմ բոլորի փոխխոսնակը. Թանդիլյան

17:48 14.01.2019

«Ընտրվելու պարագայում խոստանում եմ, որ կլինեմ բոլորի փոխխոսնակը, ով պահպանելու է արդարության սկզբունքները բոլոր պարագաներում, հատկապես իր հայեցողական բոլոր հարցերում՝ որևէ դեպքում և պարագայում չունենալով «սիրելի» պատգամավորներ»,- այս մասին Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանն ասաց ԱԺ ամբիոնից իր նախընտրական խոսքում։ Իր խոսքերով՝ Թանդիլյանը պաշտպանելու է պատգամավորական էթիկայի կանոններն ու ընդդիմախոսներին հարգելու պայմանները, […]

̰
Իմ ընդդիմախոսությունը ծառայելու է մեր պետության առաջընթացին և զարգացմանը․ Թանդիլյան

17:20 14.01.2019

Իր քաղաքական ուղին Մանե Թանդիլյանը սկսել է քաղաքական պայքարից՝ ընդդիմադիր գործունեությունից, ու այդ ընթացքում հասկացել է, որ հետևանքների փոխարեն պետք է պայքարել հետևանքներն առաջացնող պատճառների դեմ, իսկ դրա միակ հնարավորությունը քաղաքական դաշտում է։ Իր քաղաքական կենսագրությունն Ազգային ժողովի ամբիոնից այսօր այսպես ներկայացրեց Մանե Թանդիլյանը, որը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրվել է որպես ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու։ […]

̰
Ազնիվ կլիներ թվեր հնչեցնել, թե որ քաղաքական ուժը որքան քվե է ստացել. Արման Աբովյանը` Մարուքյանին

17:16 14.01.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, թե ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածու Մանե Թանդիլյանը ռեյտինգային ընտրակարգով ավելի շատ քվե է ստացել, քան «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Աբովյանը նշեց` ազնիվ կլիներ, ընդհանուր առմամբ, թվեր հնչեցնել, թե որ քաղաքական ուժը որքան քվե է ստացել ընտրությունների ժամանակ: «Դուք ասացիք, որ […]

̰
Սահմանադիրը, որ որոշել է, որ ընդդիմությունից պետք է լինի մեկ փոխխոսնակ, լավություն չի արել. Մարուքյան

17:14 14.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով ԱԺ փոխնախագահի իրենց թեկնածու Մանե Թանդիլյանին, նշեց` իրենք թեկնածու չեն առաջադրել, որ «դեբատ գրգռեն», այլ առաջադրել են, որ նրան ընտրեն ընդդիմադիր ԱԺ նախագահի տեղակալ: «ԲՀԿ-ից եղել է ԱԺ փոխխոսնակ, գո՞հ ենք եղել: Դե, եթե նոր Հայաստանն է, նոր բաներ ենք անում, շանս ունենք նոր քայլեր անելու, միշտ […]

̰
Վահե Էնֆիաջյանն ու Մանե Թանդիլյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

15:56 14.01.2019

7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում խորհրդարանական մեծամասնությունը` «Իմ քայլը» խմբակցությունը, ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը: Մյուս երկու խորհրդարանական ուժերը ներկայացրին իրենց թեկնածուներին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրեց Վահե Էնֆիաջյանի, «Լուսավոր Հայաստան»-ը` Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

̰
Իմ ձայնը կտայի Թանդիլյանին, բայց մենք ընտրել ենք սկզբունք, առաջնորդվում ենք դրանով. Նազարյանը՝ ընդդիմության փոխխոսնակի մասին

15:15 14.01.2019

Կանոնակարգով պետք է հստակ ձևակերպենք, որ երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնի ամենամեծ կշիռ ստացած ընդդիմությունը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակի թեկնածու Լենա Նազարյանը: «Մեր տրամաբանությունն այն է, որ այդ հարցի պատասխանն արդեն իսկ տվել են ընտրողներն իրենց քվեարկությամբ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության տեղին հավակնող ուժերն ասում էին, որ այս ընտրություններն ավելի […]

̰
Կգերադասեինք, որ ընդդիմությունը հանդես գար ԱԺ փոխնախագահի միասնական թեկնածուով․ Մակունց

09:57 14.01.2019

«Կգերադասեինք, որ ընդդիմությունը հանդես գար (ԱԺ փոխնախագահի) միասնական թեկնածուով, իրենց ընտրած թեկնածուով, որին մենք, իհարկե, կաջակցեինք։ Բայց այս պարագայում առաջնորդվում ենք առաջին հերթին ժողովրդավարական սկզբունքով և այն սկզբունքով, որով քաղաքացին մանդատ է տվել։ Այսինքն` այն ընդդիմության թեկնածուն, որը հավաքել է մեծամասնություն խորհրդարանում (ընդդիմության առումով նկատի ունեմ), ուրեմն մենք նրան էլ նախապատվությունը կտանք»,- այս մասին ՀՀ […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը

17:29 10.01.2019

Պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունվարի 10-ին, գումարել է իր առաջին նիստը՝ ԱԺ-ից դուրս: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում 4 որոշում է կայացվել: «Առաջին որոշումը խմբակցության ղեկավարի որոշման հարցն էր, և որպես խմբակցության ղեկավար միաձայն ընտրվեց Էդմոն Մարուքյանը, որպես քարտուղար ընտրվեց Գևորգ Գորգիսյանը: Խմբակցությունն ընդունել է նաև […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը

17:24 10.01.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել` մանրամասներ ներկայացնելով խորհրդարանական իրենց խմբակցության առաջին նիստից: «Սույն թվականի հունվարի 10-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո գումարել է առաջին նիստը։ Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես […]

̰
Ինձ համար ընդունելի տարբերակը ավանդական ընտանիքի տարբերակն է. Ալեն Սիմոնյան

21:47 07.01.2019

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու ընտրված Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի. Խոսելով ժամանակին իր կողմից գրված գրառմանը մասին, որով նա կոչ էր արել օրենսդրական դաշտ դնել մի շարք երևույթներ ինչպիսիք են մարիխուանան, մարմնավաճառությունը և այլն նա նշել է. «Այդ գրառումը եղել է 1․5-2 տարի առաջ, կարելի է ասել […]

̰
Լրագրող, գինեգործ, մարզիկ, դերասան. ի՞նչ մասնագիտություններ ունեն նորընտիր խորհրդարանի անդամները

20:30 07.01.2019

Հունվարի 14-ին 7-րդ գումարման ԱԺ-ն կհրավիրի առաջին նիստը: Ի՞նչ մասնագետներ կան 132 պատգամավորների թվում, քանի՞ կին կա, ովքե՞ր են արդեն ծանոթ և ո՞ւմ հետ դեռ նոր պիտի ծանոթանան ընտրողները. առաջարկում ենք հպանցիկ ծանոթանալ՝  ո՞վ ինչ մասնագետ է և գիտելիքների ի՞նչ պաշարով է մտնում խորհրդարան: Նոր տարվա առաջին քաղաքական ինտրիգը ԱԺ-ի առաջին նիստն է՝ 132 պատգամավորներն […]

̰
Ովքե՞ր են նորընտիր խորհրդարանի կին պատգամավորները

17:30 05.01.2019

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից 32-ը կանայք են: Ընտրական նոր օրենսգրքի պահանջներով` քվոտավորումը կանանց համար սահմանվել է պատգամավորների ընդհանուր թվի 25 տոկոսի չափով: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք Նազարյան Լենա Ռաֆայելի Մակունց Լիլիթ Կամոյի Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի Թովմասյան Թագուհի Մանվելի Դավոյան Արփինե Հրահատի Ստեփանյան Լիլիթ Սասունի Հովսեփյան Սոֆիա Ազատի Բաղդասարյան Նազելի Հրաչի Կարապետյան […]

̰
Հայտնի են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների անունները

16:43 04.01.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստում հրապարակվեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորական մանդատ ստացողների անունները: «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավորական մանդատ են ստանում. Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Գորգիսյան Գևորգ Սամվելի Թիվ 3 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Մարուքյան Էդմոն Հրաչիկի Թիվ […]

̰
Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու ի՞նչ իրավիճակ է մյուս քաղաքական ուժերում

20:44 29.12.2018

Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու արդյո՞ք խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերում ևս պատգամավորական մանդատից հրաժարվողներ կան: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Պատգամավորի մանդատից հրաժարված միայն մեկ անուն է հայտնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ  հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորի մանդատից: Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները, «Քաղաքացիական […]

̰
ԱԺ փոխխոսնակի ընտրության ժամանակ «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին․ «Ժամանակ»

08:56 27.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին: Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետև ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից: Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր […]

̰
Մանե Թանդիլյանի վթարն ու արկածները նախարարական Camry-ով. «Հրապարակ»

10:55 25.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք լուր էինք գրել, որ սփյուռքի նախարարին սպասարկող Honda Accord մակնշի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել 5-6 ամիս առաջ, երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար։ Մեքենան բավականին լուրջ վնասվել էր, բայց կարողացել են վերականգնել։ Վթարի մեղավորը եղել է վթարի մասնակից մյուս մեքենան, որը հարվածել է […]

̰
Ով է լինելու ԱԺ փոխնախագահը․ «Ժողովուրդ»

08:51 21.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ԼՀԿ հեռահար հակամարտության առաջին փորձությունը սպասվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին: Բանն այն է, որ օրենսդրությունը պահանջում է՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Հիմա և՛ ԼՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն հայտարարել են իրենց թեկնածուն ունենալու մասին: ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է. թեկնածուների թվում են Արթուր […]

̰
ԼՀԿ-ն երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանին

09:41 20.12.2018

Ազգային ժողովի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը։

̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին. 4-րդ ընտրատարածք

01:00 13.12.2018

Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախորդ տարի այստեղ առաջին երկու տեղերում հայտնվել էին ՀՀԿ-ական թեկնածուներ։ Երրորդ տեղում վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ […]

̰
Ամենառեյտինգայինները. 4-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

00:46 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 4-րդ ընտրատարածքն ընդգրկող Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Ալեն Սիմոնյանը (գրեթե 22 հազար), նրանից հետո՝ Դավիթ Սանասարյանը (ավելի քան 14 հազար)։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-19-րդ տեղերը՝ 700-5600 ձայներով։ Եզակի «այլակուսակցական» թեկնածուները, որ կարողացել են հայտնվել […]

̰
Ընտրությունների ամենաշատ ու քիչ ձայներ հավաքած թեկնածուները, ամենաակտիվ  ու պասիվ բնակավայրերը և մյուս ամենա-ամենաները

22:13 10.12.2018

7-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունները էական տարբերություններ գրանցեցին նախորդ՝  2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների համեմատ: Նախ՝ մասնակցության ցուցանիշով: Ընտրողների ռեգիստրում այս անգամ գրանցված քաղաքացիների թիվն ավելին էր նախորդ ընտրություններում նշված թվից մոտ 5 000-ով: Մասնակցության ցուցանիշը, սակայն, ստացվեց մոտ 12 տոկոսով պակաս: Բազմաթիվ վերլուծություններում տարբեր պատճառներ են նշվել, օրինակ, ընտրակաշառքի  բացակայությունը: Մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում կազմեց […]

̰
Հայտնի են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային 26 թեկնածուների արդյունքները

11:44 10.12.2018

Հրապարակվել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ստացած ձայները` նվազման կարգով. 1 ԼՀԿ, Մարուքյան Էդմոն Հրաչիկի 4450, 2 ԼՀԿ, Թանդիլյան Մանե Վանյայի 3636, 3 ԼՀԿ, Ավագյան Վահրամ Հմայակի 2146, 4 ԼՀԿ, Մարուքյան Քրիստ Հրաչիկի 2041, 5 ԼՀԿ, Մինասյան Սարիկ Սամվելի 1963, 6 ԼՀԿ, Անդրեասյան Էդվարդ Հրաչի 1915, 7 ԼՀԿ, Գորգիսյան Գեվորգ Սամվելի 1672, 8 ԼՀԿ, Սիմոնյան Տարոն Վարդանի 1361, 9 ԼՀԿ, Գեվորգյան […]

̰
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում լինելու է ծանրակշիռ ուժ, դրանում ոչ մի կասկած չունեմ. Մանե Թանդիլյան

19:20 06.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի նախավերջին օրը մայրաքաղաքի սրտում անցկացրեց: Նախ՝ կուսակցության կողմնակիցներն ու թեկնածուները ելույթով դիմել են իրենց ընտրողներին: «Այն, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում լինելու է ծանրակշիռ ուժ, դրանում ոչ մի կասկած չունեմ, իսկ թե ի՞նչ տոկոսով, որոշելու է մեր քաղաքացին, բայց տեսնում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ի երկրորդ ուժը լինելու պահանջը մեր քաղաքացիների կողմից […]

̰
Շատ համայնքներում մարդիկ ասում են, որ վախեցած են. Էդմոն Մարուքյան

16:57 05.12.2018

«Շատ համայնքներում մարդիկ ասում են, որ վախեցած են»,- դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով՝ իրենք չենք կարողանում պարզել, թե ինչից են վախեցած, և, ըստ Մարուքյանի՝ այդ վախը երկու պատճառով կարող է լինել՝ կա՛մ իներցիայով վախեցած են, կա՛մ իրենց վախեցնում են նախկին կամ ներկա […]

̰
Եկել է կառուցելու, կերտելու ժամանակը, և «Լուսավոր Հայաստանն» այստեղ անփոխարինելի է. Մանե Թանդիլյան

13:51 05.12.2018

«Հետաքրքիր, ինտենսիվ ու զբաղված». «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 5-ին այսպես բնութագրեց քարոզարշավի անցած 10 օրերը: Մանե Թանդիլյանի խոսքերով՝ արել են այն, ինչ ծրագրել էին, թեպետ Հայաստանի մարզերի բոլոր գյուղերում ու քաղաքներում չեն հասցրել լինել, փոխարենը՝ որտեղ, որ չեն հասցրել լինել, իրենց ուղերձն են հղել՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին, որը […]

̰
BACK_TO_TOP