TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Սանիթեք

Խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը. «Սանիթեք»

16:49 13.04.2019

Վերջին շրջանում Երևանի քաղաքացիները պարբերաբար քաղաքի չդատարկված աղբարկղերն էին նկարում, հրապարակում համացանցում և դժգոհում քաղաքի աղտոտվածությունից: Այս ամենին ի պատասխան` «Սանիթեք» ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ. «Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։ «Սանիթեք» ընկերությունն այս […]

̰
Արաբկիր վարչական շրջանի տասնյակ փողոցներում երեկվանից գոյացել են աղբակույտեր

12:31 11.04.2019

Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ «Սանիթեք» ընկերության անբարեխիղճ աշխատանքի պատճառով Արաբկիր վարչական շրջանի տասնյակ փողոցներում երեկվանից աղբակույտեր են գոյացել. «Հարգելի՛ քաղաքացիներ, «Սանիթեք» ընկերության անբարեխիղճ աշխատանքի հետևանքով Արաբկիր վարչական շրջանի տասնյակ փողոցներում երեկվանից գոյացել են աղբակույտեր: Վարչական շրջանի աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում նոր տեխնիկա ներգրավելու և իր լիազորությունների շրջանակում ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ: […]

̰
Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը` «Սանիթեքին»

18:03 25.03.2019

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու […]

̰
Իսկ եթե «Սանիթեք»-ը նեղանա. Փաշինյանը՝ «Սանիթեք»-ի ու ընկերության հետ կապված խնդիրների մասին

20:44 23.03.2019

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ վատ է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը, բայց նաև ասել, որ եթե ընկերությանն ասեն, որ այլևս չի աշխատելու՝ դրանից Երևանում աղբը չի պակասելու: Երկրորդ օպերատոր ունենալու հարցն է ձգձգվում. SHANTNEWS.am-ի այս նկատառմանը վարչապետը պատասխանել է. «Հիմա որ այլ օպերատոր փորձենք բերել, քանի՞ ամիս կտևի դա, չի կարա չէ […]

̰
«Սանիթեք»-ին մենաշնորհից զրկելը հեշտ գործ չէ. Երևանի քաղաքապետը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին

18:14 23.03.2019

Այսօր համապետական շաբաթօրյակի միջոցառումներից մեկի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, թե ի վերջո երբ է լուծում ստանալու «Սանիթեք» ընկերության մենաշնորհի խնդիրը և արդյո՞ք ժամանակը չէ նոր օպերատորի համար մրցույթ հայտարարել: «Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի հենց համայնքը՝ Երևան քաղաքը: Պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է […]

̰
Ինչպե՞ս է սկսում հանգստյան օրերը Հայկ Մարությանը

21:35 19.03.2019

Ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Լույս» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանը բարձրաձայնեց գնումների մի չեղարկված ընթացակարգի մասին, որով պետք է մայրաքաղաքի աղբահանության համար ձեռք բերվեր 24 աղբատար մեքենա: Սակայն Խաժակյանի կարծիքով՝ մեքենաների տեխնիկական բնութագրերը եղել են ուղղորդված, ինչն էլ պատճառ է դարձել, որ մրցույթը չեղարկվի: Հարցին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետը ավագանու նիստից հետո: «Ամեն շաբաթ և […]

̰
Քաղաքապետին ասում էի՝ բա որ ձյուն գա, դրա համա՞ր ենք հեղափոխություն արել, որ փողոցները չմաքրվեն. Փաշինյան

16:46 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած զրույցներից մեկի մասին: «Ես երկու օրը մեկ զանգում էի Հայկին, ասում էի՝ որ ձյուն գա, ի՞նչ կլինի, հզորություններ ունե՞ք, որ մաքրեք: Պարոն Մարությանն ասում էր, որ իրականում պրոբլեմ ունենք, տեխնիկա չկա, «Սանիթեքի» վիճակը գիտեք, ես երկու օրը մեկ զանգում, […]

̰
Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար Երևանում կավելացվի աղբամանների թիվը

19:13 04.03.2019

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: «Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգության […]

̰
Lada-ն մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավոր եղբայրներից մեկի ոտքերն ամպուտացվել են

10:22 27.02.2019

Նոր մանրամասներ այսօր՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած վթարից։ Ժամը 03։55-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող Lada մակնիշի 34 ՏT 870 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 61-ամյա Սերգեյ Բայանդուրյանը, իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Volvo մակնիշի 34 G 8146 համարանիշի ավտոմեքենային։ […]

̰
Վթար Ռուբինյանց փողոցում. տուժածների վիճակը ծանր է

09:52 27.02.2019

Փետրվարի 27-ին՝ ժամը 03:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ.) դուրս է եկել […]

̰
Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ

14:21 11.02.2019

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն` այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի […]

̰
Վթար Մյասնիկյան պողոտայում. SHANTNEWS.am-ի կադրերը` դեպքի վայրից

15:03 02.02.2019

Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ վնասվածքներ ստացողներ չկան, պարզապես «Գազելի» վարորդի ինքնազգացողությունն է վատացել, տեղափոխվել է հիվանդանոց: Բեռնատարը առաքում իրականացնող մեքենա է, այս պահին տարածքում փշրված ապակիներ են: Այժմ «Սանիթեքի» աշխատակիցները մաքրում են տարածքը: Մեր թղթակցի հաղորդմամբ` երթևեկությունը դանդաղել է, քանի որ վթարի […]

̰
Արդյո՞ք քաղաքապետարանը դառնում է երկրորդ օպերատոր. «Լույս» դաշինքը հարցում է ուղարկել Հայկ Մարությանին «Սանիթեքի» վերաբերյալ

17:38 23.01.2019

Երևանի քաղաքապետարանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Հակ Մարությանին «Սանիթեքի» վերաբերյալ: Հարցման մեջ մասնավորապես նշված է, թե արդյոք ընկերության հետ պայմանագրերից մեկը լուծարել են: «Գնված և գնվելիք տեխնիկան ո՞վ է շահագործելու: Քաղաքը դառնալու է պաշտոնապես երկրորդ օպերատոր»,- գրված է հարցման մեջ: Անի Խաչատրյանը հարցումը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և […]

̰
Մենք այս 3 ամսվա ընթացքում տնտեսել ենք մոտ 7 միլիարդ դրամ. Հայկ Մարության

23:43 21.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև «Սանիթեք» ընկերության գործունեությանը. ««Սանիթեք»ը լավ չի աշխատում, ես ամեն օր այդ ամենի մասին խոսում եմ: Ցավոք սրտի, կապում է պայմանագիրը, ենթադրենք խզեցինք, մոտակա ընկերությունը, որը կգա Հայաստան՝ 6 ամիս է: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե 4-5 օր Երևան քաղաքում […]

̰
Քաղաքապետարանը ձնամաքրիչ նոր մեքենաներ է ձեռք բերել

18:10 21.01.2019

Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նոր գույքի հնարավորություններին անձամբ է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում: Ձնամաքրումից բացի, դրանք […]

̰
«Սանիթեք»-ը դարձել է Երևանի միակ օպերատոր հանրային հաշվետվողականության բացակայության պատճառով. Խաժակյան

19:32 14.01.2019

«Պարտավորությունները ողջ ծավալով դրված էին «Սանիթեք»-ի վրա, այդուհանդերձ, քաղաքապետարանը լուրջ միջոցներ է ներդրել լուծում ստանալու համար: Քաղաքապետարանը իր աշխատակազմով աշխատանք է իրականացնում, և աղբահանության, ձնամաքրման ծառայություն պատշաճ կերպով չի իրականացվում «Սանիթեք»-ի կողմից»,- ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Դավիթ Խաժակյանը կարծում է, որ ճիշտ չէ, որ Երևանի քաղաքապետարանը […]

̰
Ի՞նչ հարցեր է քննարկել վարչապետի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում. մանրամասներ

13:12 09.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  Երևանի քաղաքապետարան է այցելել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել էր՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ թե ինչ հարցեր էին քննարկվել, Մարությանը չէր մանրամասնել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի […]

̰
Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ. Հայկ Մարության

15:41 08.01.2019

Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գնահատելով աղբահանության կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շուրջօրյա աշխատանքի համար: «Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ այդ գիտենք բոլորս, և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, […]

̰
Արթուր Իսպիրյանը դատարկ աղբամանների լուսանկարով է պատասխանել Շուշան Պետրոսյանին

15:16 06.01.2019

Երգահան, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով «Սանիթեքի» դատարկ աղբամանները: «Բարի լույս»,- գրել է նա՝ հրապարակելով դատարկ աղբանմանների լուսանկար։ Այս կերպ նա պատասխանել է Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառմանը: Երգչուհին Արթուր Իսպիրյանին դիմելով գրել էր․ «Քեզ Սթիվիի տե՞ղն ես գրել, գիտե՞ս, որ Երևանը երբեք այսքան կեղտոտ ու […]

̰
Մայրաքաղաքում գործի է դրված ձնամաքրման և հավաքման ողջ տեխնիկան

12:29 28.12.2018

Մայրաքաղաքում գիշերվանից սկսվել են ձնամաքրման աշխատանքները: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սանիթեք» ընկերության ադմինիստրատիվ ղեկավար Արա Կարապետյանը հայտնեց, որ կեսգիշերից` 24:00-ից սկսած` կազմ-պատրաստ է եղել ամբողջ տեխնիկան` ձնամաքրման, հավաքման, աղցան, ինքնաթափ մեքենաները, ձեռքի շարժիչով աշխատող մեքենաները, որոնք օգտագործվում են մայթերը մաքրելու համար: Կարապետյանը նշեց, որ տեխնիկան հատկապես կենտրոնացված է Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ համայնքներում, որովհետև դա հյուսիսային […]

̰
Չի կարող սպասարկել, թող վեշերը հավաքի, գնա մեր երկրից. Բաբկեն Պիպոյանն ընդունելի չի համարում «Սանիթեք»-ի հարցում զիջումների գնալը

18:58 24.12.2018

Այսօր՝ ասուլիսի ժամանակ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ Երևանի քաղաքապետի այն հայտարարությանը, թե այդ հարցում իրենք «Սանիթեք»-ի հարցում ավելի շատ ոչ թե դատական քաշքշուկներ են նախընտրում, այլ այն, որ քաղաքը մաքուր լինի աղբից: Ըստ Պիպոյանի՝ տուգանքներ կիրառելու անհրաժեշտություն չկա, իսկ հիմնավորումը, որ կա պայմանագիր, ինչը շատ հարցերում խոչընդոտում է կտրուկ քայլերի […]

̰
Այս ամենը մենք ստացել ենք ժառանգություն նախկին իշխանություններից և այժմ փորձում ենք շտկել. քաղաքապետ

16:36 21.12.2018

Այս ամենը մենք ստացել ենք ժառանգություն նախկին իշխանություններից և այժմ փորձում ենք շտկել թե՛ աղբահանության և թե՛  ձմռան աշխատանքների մասով: Այս մասին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մեր թղթակիցը հետաքրքրվել էր՝ եթե ձյուն գա Երևանում, կրկին լինելո՞ւ են սառած մայթեր, փողոցներ, թե՞ քաղաքացիները կարող են առանց կոտրվածքներ ստանալու քայլել փողոցներում: […]

̰
Քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը վերաբերել է թափառող կենդանիների խնդրին

17:32 10.12.2018

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը (61 զանգ) վերաբերել է թափառող կենդանիների խնդրին: Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ: […]

̰
Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության մասին

16:38 12.11.2018

Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: «Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել […]

̰
Քաղաքապետը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

11:17 30.10.2018

Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն […]

̰
«Լույս» դաշինքն ու «Իմ քայլը» վիճաբանեցին «Սանիթեք»-ի պատճառով

16:12 29.10.2018

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ հայտարարեց` Երևանում աղբահանության ծառայություն մատուցող «Սանիթեք» ընկերությունը տապալել է այդ ծառայությունը: «Քաոսային վիճակ է, քաղաքը չի մաքրվում, որևէ բանակցություն, պայմաններ, խոստումներ արդեն արժեք չունեն: Երկու պայմանագիր է կնքվել, մեկը` մրցույթով, մեկն առանց մրցույթի: Ձեր մոտեցումն ու պատկերացումը, այս խնդրի լուծումը ո՞րն է լինելու, ե՞րբ […]

̰
Ավագանու անդամը դիմել է քաղաքապետին՝ «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը լուծարելու առաջարկով

15:06 24.10.2018

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարելու նպատակով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրավոր դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին և առաջարկել երկրորդ օպերատոր ներգրավել։ Հիմնավորման մեջ Անի Սամսոնյանը նշում է. «Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական խիստ վատթար վիճակի հետևանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները և ամենօրյա բողոքները։ 2018 թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու «Ելք» […]

̰
Պետք է վերանայվի «Սանիթեքի» աշխատանքների կազմակերպման մեխանիզմը․ Հայկ Մարության

17:56 22.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը նախ իր գոհունակությունն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին մասնավորապես զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը՝ բացօթյա ապօրինի առևտրի և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով: «Սանիթեք» ընկերության […]

̰
Եթե կարիք լինի, Երևանի աղբահանությամբ կզբաղվի ևս մեկ ընկերություն․ Հայկ Մարության

12:32 10.10.2018

Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հայկ Մարությանը առաջնահերթ նախատեսում է լուծել աղբահանության խնդիրը, և դրա համար բանակցություններ է սկսելու աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության հետ։ Այս մասին Մարությանն ասաց Երևանի ավագանու նիստից հետո ShantNews.am-ի լրագրողի հարցին պատասխանելիս։ Մարությանը նշեց, որ եթե այս պահին աղբահանությունն իրականացնող միակ ընկերության ներուժը բավարարի, ապա երկրորդ ընկերություն չի ներգրավվի, հակառակ դեպքում՝ […]

̰
Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ. վարչապետը՝ իր հրաժարականի մասին

13:17 08.10.2018

Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ մենք խոսում են հրաժարականից, խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ ընթացակարգերն իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո հրաժարական չի տրվում: Ես ուղղակի հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա […]

̰
BACK_TO_TOP