TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Սանիթեք

Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից

17:06 29.07.2019

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը  կսկսվի Դավթաշեն վարչական շրջանից: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ […]

̰
Աղբարկղերի առաջին խմբաքանակը Հայաստանում է

22:16 23.07.2019

Երևան ժամանեց նաև քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկների առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ «Սանիթեքը» պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում է մոտ 4500 հատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

̰
Առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ 2200-2400 նոր աղբարկղ է հասնելու Երևան

09:30 09.07.2019

Հուլիսի 8-ին ավագանու մի քանի անդամներ հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ, որպեսզի անմիջականորեն թարմ տեղեկություն ստանան աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը։ «Մի բան հստակ է․ «Սանիթեք» ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երևանի […]

̰
«Սանիթեք»-ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

22:00 03.07.2019

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով մոտ 25 մլն դրամ գումարի բռնագանձում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Ռուբեն Ներսիսյանին:  

̰
Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է այն լուրերին, թե «Սանիթեք»-ի համար «դոշ է տալիս»

21:54 17.06.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ անդրադարձել է  այն լուրերին, ըստ որոնց՝ ինքն այս կամ այն կերպ առնչություն ունի «Սանիթեք» ընկերության ու տնօրենի հետ. «Եթե դուք ինձ չապացուցեցիք, թե ես որ կետում եմ, ձեր ասած գռեհիկ արտահայտությամբ՝ «դոշ տվել» որևէ կազմակերպության համար, ուրեմն դուք հրապարակային ներողություն կխնդրեք: Եթե ես […]

̰
Տա Աստված՝ էդ հարցը չառաջանա. Երևանի աղբահանությունը կազմակերպող նոր հիմնարկի տնօրենը՝ «Սանիթեք»-ի տխուր փորձը չկրկնելու մասին

21:42 17.06.2019

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակին, հաստիքացուցակին և պաշտոնային դրույքաչափերին վերաբերող նախագիծն հաստատելուց հետո, հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը պատասխանել է  լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ երաշխիքներ են ստեղծված, որ նոր հիմնարկի պարագայում չկրկնվի «Սանիթեք» ընկերության պատմությունը. «Տա Աստված՝ էդ հարցը չառաջանա»,- ասել է Գրիգորյանը: SHANTNEWS.am-ի այն արձագանքին՝ […]

̰
Աղբահանությունը 4 տարվա խնդիր է, որը ես անվանում եմ «դանդաղ ռումբ». Մարության

16:17 16.06.2019

Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության գործելաոճի, աղբահանության խնդիրների մասին է նա խոսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջման ժամանակ: «Աղբահանությունը 4 տարվա խնդիր է, որը ես անվանում եմ «դանդաղ ռումբ»: Քաղաքը բաժանված է 2 լոտի, այսինքն՝ 2 մասի: Չգիտես ինչ պայմաններով և չգիտես ինչու դա վերցրել […]

̰
«Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել Երևանը. քաղաքապետ

15:48 12.06.2019

«Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև վստահեցրեց, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից փորձել է հնարավոր ամեն բանով օգնել, որ «Սանիթեքը» կարողանա պատշաճ իրականացնել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Դրա համար շաբաթական մեկ […]

̰
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի համար բաց մրցույթ կհայտարարվի

16:06 27.05.2019

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը: Առաջիկայում քաղաքը ձեռք կբերի […]

̰
Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն այսօրվանից սկսում են աշխատանքները

13:46 22.05.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ  Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։ «Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն «Սանիթեքին» վճարվելիք գումարից»,- տեղեկացրել է Հակոբ Կարապետյանը:  

̰
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում 15.4 %-ով ավելի եկամուտ է հավաքագրվել

17:13 20.05.2019

Մինչ աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել իրավական մասով քաղաքապետի նորանշանակ խորհրդական Կարեն Համբարձումյանին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետն անդրադարձ է կատարել երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում: «Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ […]

̰
Աղբահանության հարցը հուլիսի վերջին պետք է որ կարգավորված լինի․ Հայկ Սարգսյան

22:14 13.05.2019

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին լրագրողները հարց են ուղղել այն մասին, թե ի վերջո երբ է լուծվելու աղբահանության հարցը. «Մենք, քաղաքապետի հետ երկար խոսելուց հետո, ունեցանք եզրահանգում, որ նոր աղբամանները, որոնք ներկրվել են «Սանիթեք»-ի կողմից, ցանկալի և գերադասելի է, որ տեղադրվեն կենտրոնում, որտեղ սկսվել է զբոսաշրջային սեզոնը»,- ասել է փոխքաղաքապետը: Ինչ […]

̰
Անահիտ Բախշյանը «Սանիթեքին» գրողի ծոցն է ուղարկել

18:45 12.05.2019

Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի թաղամասերից մեկի աղբահանության խնդրին։ «Գրողը տանի Սանիթեքին, քաղաքապետարա՛ն, Քանաքեռի Կաթոլիկ եկեղեցու դիմաց կուտակված այս աղբի սարը ե՞րբ եք վերացնելու, վաղուց Երևանն այսքան աղտոտված չի եղել»,-ասված է գրառման մեջ։    

̰
Պաշտպանի աջակցությամբ «Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները

10:01 08.05.2019

«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։ Դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը։ Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ […]

̰
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք»-ը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի

12:40 03.05.2019

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սանիթեք»-ը տույժի է ենթարկվել՝ որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ […]

̰
Էլեկտրական սյունն ընկել է «Սանիթեքի» ավտոմեքենայի վրա

09:08 01.05.2019

Մայիսի 1-ին`ժամը 05:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող «ԱյԴի» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեում գտնվող «ԱյԴի» բանկի […]

̰
Քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ 255 մլն դրամ

18:43 29.04.2019

Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար, տեղեկացնում են քաղաքապետարանից: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: […]

̰
Խնդրո´ւմ եմ, դուրս եկեք մանկապարտեզի տարիքից. բանավեճ Երևանի քաղաքապետարանում

18:44 23.04.2019

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետին այն մասին, թե «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվելո՞ւ է, թե՞ ոչ: Հայկ Մարությանը պատասխանեց. «Այս պարտականությունները կատարելու համար ստեղծվում է մարմին, մեր միակ պահանջը մաքուր Երևանն է, եթե ընկերությունը կարող է ապահովել, ուրախ կլինենք, եթե ոչ, մեր պարտականությունն է դա ապահովել»: Ավելի լուրջ էր հարցուպատասխանը նույն խմբակցության […]

̰
«Սանիթեք» ընկերությունն ապրիլի 23-25-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

17:24 23.04.2019

Ապրիլի 23-25-ն մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտարարություն է տարածվել ընկերության կողմից: «Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 23-ից 25-ը «Սանիթեք» ընկերությունը կաշխատի արտակարգ ռեժիմով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու նպատակով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կաշխատեն ընկերության 300 աշխատակիցներ՝ 250 մաքրուհիներ և 50 բանվորներ, ովքեր միմյանց փոխարինելով կհերթապահեն 24 […]

̰
Քաղաքապետարանը մեղադրում է «Սանիթեքին», վերջինս էլ՝ քաղաքային իշխանություններին

16:16 23.04.2019

Երևանի ավագանին քննարկում է նախագիծը, որով առաջարկվում է Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով ստեղծել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, հաստատել հիմնարկի կանոնադրությունը: Օրակարգային այս հարցը զեկուցեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: «Համապատասխան պայմանագրերով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների մատուցման պարտավորությունները […]

̰
Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք. Երևանի քաղաքապետ

15:10 23.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություններից հնչող դժգոհություններին, թե իրենք Ավագանու որոշումներին, նիստերին կամ մրցույթներին տեղյակ չեն լինում, ինչպես, օրինակ` աղբահանության մեքենաների ձեռքբերման մրցույթի ժամանակ էր: «Մրցույթը հայտարարված էր երկու ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ էին, ոչ միայն ավագանու անդամները, ողջ հայությունը տեղյակ էր: Իրենք պետք է իմանան […]

̰
Փաստորեն երբ նեղն եք ընկնում, կոչով դիմում եք մնացած 3 ֆրակցիաներին. Բանավեճ ավագանու նիստում

12:31 23.04.2019

Ավագանու անդամներից մեկը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց աղբահանության հարցն առաջ բերել, քանի որ նիստի վերջում կարող են հոգնած լինել, ինչին քաղաքապետը չհամաձայնեց. «Եթե գտնում ենք, որ վերջին 2 հարցին պետք է հոգնած լինենք և սխալ որոշում կայացնենք, եկեք նիստը տեղափոխենք ուրիշ օր», – ասաց քաղաքապետը: Միքայել Մանրիկյանն առաջարկեց քվեարկության դնել առաջարկը, և այն […]

̰
Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք. Հայկ Մարությանը` շինարարության չափորոշիչների մասին

19:39 22.04.2019

Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կահավորման իր տարբերակը: Սա, ի դեպ, պայմանագրային […]

̰
Երևանի ավագանու որոշմամբ՝ «Սանիթեք»-ին մրցակից համայնքային հիմնարկ կստեղծվի

13:10 20.04.2019

Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստում ընդգրկված է ««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» նախագիծը: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը. Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1.Երևանի վարչական տարածքում աղբահանության […]

̰
«Սանիթեքը» պետք է Երևանում ունենա 8000 աղբաման, բայց կա ընդամենը 5000. Մարության

15:47 18.04.2019

Երևանի քաղաքապետարանը տիրապետո՞ւմ է այն ռեսուրսներին, որ եթե աղբատար մեքենաներ լինեն իր տրամադրության տակ, կարողանա կազմակերպել աղբահանությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայկ Մարությանը բացատրեց, որ դա շատ բարդ տիրույթ է, ու բարդ է այդ ամենը կազմակերպելը, ու քանի որ քաղաքապետարանն այս տիպի աղբահանություն չի իրականացրել նախկինում, հիմա սկզբնական […]

̰
Երկու օպերատորի փոխարեն մեկ օպերատոր է մրցույթը շահել. Մարությանն` աղբահանության խնդրի մասին

15:28 18.04.2019

Այսօր կառավարության նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հարկ Մարությանը ներկայացրեց նաև օրեր շարունակ աղմուկ բարձրացրած աղբահանության հարցը: «Դեռ 2014-ին  նախատեսված էր, որ Երևանում պետք է լինի 2 օպերատոր, նրանցից մեկը շվեդական ընկերություն էր: Քաղաքի վարչական շրջանները բաժանվել էին  2 լոտերի, այնուհետև անհասկանալի կերպով 2 լոտն էլ իր վրա վերցրեց հաղթող ճանաչված «Սանիթեք» ընկերությունը: Այն ներկայանում էր […]

̰
«Սանիթեք»-ը` որպես օտարերկրյա ներդրող, կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ. «Սանիթեք»-ի հայտարարությունը

10:04 18.04.2019

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել` կապված աղբահանության խնդիրների վերաբերյալ քաղաքապետարանի հայտարարությունների հետ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և […]

̰
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

22:06 15.04.2019

Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից […]

̰
Թերացման համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

19:22 15.04.2019

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Մինչ այս քաղաքապետարանը «Սանիթեքի» վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, […]

̰
Մի՛ հարամեք մեր գարունը, մաքրե՛ք ամենուր վխտացող աղբը․ Գագիկ Սուրենյան

19:14 14.04.2019

«Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության խնդրին։ Երեկ «Սանիթեք» ընկերությունը տեղեկացրել էր, որ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։  

̰
BACK_TO_TOP